Այս իշխանությունը պահպանելու երաշխավորն Էրդողանն է. Մաթեւոսյան
Ներքաղաքական
Ըստ քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ` թեպետ շատերն ասում են, թե Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի կազմում Արցախի ինչ-որ կարգավիճակի համար, մինչդեռ իրական բանակցություններն այն մասին են, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու, եւ ինչքան ժամանակում է դա լինելու:
— Երբ Արեւմուտքն ասում է, թե Հայաստանին անվտանգային ոչ մի առաջարկ չի կարող ներկայացնել, գնացեք ինքներդ բանակցեք Էրդողանի հետ, ստացվում է` այս իշխանությունը պահպանելու համար երաշխավոր հանդիսանում է Էրդողանը: Հետեւաբար, շատ տրամաբանական է, որ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Ռուբեն Ռուբինյանին է ուղարկում, այլ ինքն անձամբ է գնում, քանի որ այնտեղ նաեւ անձնապես իր անվտանգության, իշխանության պահպանման հարցերն են քննարկվում: