Iravunk.com | «Ով թուրքի խաղն է խաղում, նա հայի մահվան դատավճիռն է կայացնում». Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

«Ով թուրքի խաղն է խաղում, նա հայի մահվան դատավճիռն է կայացնում». Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Տեսանյութեր

«Իրավունքը» այցելել է Սյունիքի մարզի Տաթևի վանք և սուրբ պատարագից հետո զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

— Երբ պատարագ էիք մատուցում, ի՞նչ էիք զգում այդ պահին:

— Ես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվն եմ: Այսօր ընտանեկան այց ենք արել, ուխտ ենք արել, որպեսզի գանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի նվիրյալ տոնին ու այստեղ պատարագ մատուցենք: Եթե պատարագին նկատեցիք, իմ տղան էր վերևը սպասարկում, իսկ երեցկինը իմ աղջիկների հետ սուրբ պատարագ էին երգում: Գաղափարը ինչն էր: Մեր հայրենիքի համար էր այդ ուխտը: Ես վստահ եմ, որ այդ աղոթքով և պատարագով արդեն մի քար դրեցի մեր հայրենիքի ամուր պարսպի տակ, որպեսզի չսասանվի:

— Այսօր այն, ինչ-որ կատարվում է երկրում, ինչպե՞ս է անդրադառնում Սյունիքի ժողովրդի հոգեվիճակի վրա: Ցավոտ լուծումներին պատրա՞ստ է սյունեցին:

— Մենք պետք է ժողովուրդ ասվածը բաժանենք ազգից: Դրանք տարբեր են: Այդ ժողովուրդը, երբ Քրիստոս մտավ Երուսաղեմ, իրենց հագուստները փռեցին, արմավենիների ճյուղեր փռեցին, օվսաննա գոռացին, փառք տվեցին Աստծուն բարձրունքներում, բայց մի երկու կոպեկի, ստամոքսի համար ասացին` խաչ հանել Հիսուսին: Այդ ժողովուրդն ընտրեց երիտթուրքերին, երբ մեր ազգի կարկառուն դեմքերն ասում են` թուրքի լավը չի լինում: Ասացին` չէ՛, սրանք ուրիշ թուրքեր են ու գնացին ընտրեցին երիտթուրքերին, որի արդյունքում եղավ Ցեղասպանությունը: Այդ նույն ժողովուրդն ընտրեց հպարտ քաղաքացուն (որ հպարտության հ տառը հանում ենք, մնում է պարտությունը), ընտրեց այս մեկին: Այսինքն` ժողովուրդը տարբեր է ազգից: Ազգը հասկանում է՝ ինչ է անում: Մեր մեծերն ասել են` երբեք ամբոխի մաս մի կազմի, որովհետև ամբողխը միշտ ընտրում է Բարաբային: Ահավասիկ, մենք տեսնում ենք այդ Բարաբայի ընտրության արդյունքները: Դժվար օրեր են սպասվում...

— Ներկայիս իշխանությունն ասում է` ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն էլ կարող է մեզ հեռացնել:

— Ես հենց դա եմ ասում` ամբոխն է ընտրել: Ժողովուրդ ասվածը ամբոխն է: Ժողովուրդ ասելով՝ գուցե ձեր ասած մարդը նկատի ունի այլասերվածներին, սորոսականներին, աղանդավորներին: Չէ՞ որ նրանք էին ճանապարհը փակողները: Դրանք իր ժողովուրդն են, և այդ մասսան հայի հետ կապ չունի: Բայց հայ մարդը լավ գիտի՝ մենք մեծ Հայաստան ենք կերտելու: Հուդաներին շատ վատ ճանապարհ է սպասվում:

— Գորիսի ժողովրդի հոգեվիճակն ինչպիսի՞ն է այս պահին:

— Գորիսում, բարեբախտաբար, ժողովուրդը քիչ է, հիմնականում ազգի ներկայացուցիչներն են: Մարտական են տրամադրված: Մեր ազգը լավ գիտի, աշխարհում չկա մի դավաճան, որ իր մահով մեռած լինի:

— Խաղաղության պայմանագրի ուժին հավատո՞ւմ եք, և Սյունիքում պատրա՞ստ են ցավոտ լուծումների:

— Գայլը բարձրանում է սարի գագաթը, տեսնում է ստորոտում ոչխարներն են արածում: Վերևից ոչխարին ասում է` խաղաղությո՜ւն ամենեցուն: Ծեր ոչխարն ասում է` սրա տված խաղաղությունը մեզ համար մահ է, ով ոնց կարողանում է, թող փրկվի: Իսկ մեր պապերն ասել են` թուրքը կարմիր խնձոր էլ դառնա, գրպանդ չդնես: Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը այս պատմության մեջ տեսաք: Թուրքի խաղը՝ հայի մահն է: Ով թուրքի խաղն է խաղում, նա հայի մահվան դատավճիռն է կայացնում:

— Այսօր Արցախը շրջափակման մեջ է, և աշխարհը լուռ է: Արցախի համար Սյունիքում պատարագներ լինո՞ւմ են:

— Ամեն կիրակի պատարագներին հիշում ենք Հայաստան և Արցախ աշխարհին: Ինչ վերաբերում է աշխարհի լռությանը, աշխարհը պետք է լուռ մնա: Իսկ ինչի՞ պետք է աշխարհը խոսի: Եկեք մի ուրիշ տեսանկյունից նայենք: Ասենք թե մի մարդ ունի չորսսենյականոց տուն, հարևանի հետ պայմանավորվում է, ասում է` եթե իմ թշնամին հարձակվի, դու ինձ օգնում ես: Հետո գնում է թշնամու հետ պայմանավորվում է, ասում է` մի սենյակը քեզ եմ տալիս: Սկզբում տալիս է մի սենյակը: Հետո քանի որ տալիս են, ասում է` լսիր, ինձ նաև պետքարան գնալու համար միջանցքն է պետք: Սա էլ պետք է տաս: Հետո տանտերը դուրս է գալիս, ասում է՝ իմ հարևանը, որի հետ ես պայմանագիր ունեմ կնքած, ինքն ինձ դավաճանել է, դա չի անում: Հարևանը զուսպ մարդ է, չի ասում` ա՛յ ընկեր ջան, դու արդեն վաճառել ես, ինչ անեմ: Հիմա աշխարհը գիտի այդ ամեն ինչի մասին, ինչի՞ արձագանքի: Դուք լինեք, ի՞նչ պետք է անեք:

— Դիվանագիտորեն կփորձենք հարցերը լուծել:

— Այսինքն` մի բան, որ դու վաճառել ես, ուզում ես հարց բարձրացնել, որպեսզի վաճառածդ նորից հե՞տ վերցնես: Բա գումա՞րն ով է տալու:

— Դժվար վիճակում ենք...

— Այո, բայց 44-օրյա պատերազմից մի շաբաթ առաջ էլ հայտնություն տեսա, եկա ընտանքիով ուխտի, այսօր էլ եմ այստեղ ընտանիքով ուխտի եկել: Բայց այս անգամ դավաճաններն, իհարկե, դժոխք կգնան, որովհետև համաշխարհային պատմության մեջ չկա այդպիսի դեպք, որ դավաճանը մինչև կյանքի վերջ ապրի: Որովհետև Հուդայի վերջը կախաղանն է: Ուրախացնեմ մեր ազգին` մեծ հայրենիքի կերտման ճանապարհին ենք: Կրակով պետք է անցնենք, բայց մենք մեծ հայրենիք կունենանք, ու Թուրքիա, Ադրբեջան չի լինի:

— 2018 թվականի իրադարձությունների մասին ի՞նչ կասեք:

— Մենք որ նայում ենք, 2018 թվականի իրադարձությունները մեր հասարակությունը լավ չի ընկալել, չի հասկացել՝ ինչ է կատարվում: Նախ հրապարակը լցվեցին աղանդավորներով, այլասերվածներով, սորոսականներով, որոնք բավականին մեծ թիվ էին կազմում: Հետո տեսանք՝ դագաղները պտտեցրին: Հետո Ցեղասպանության հուշահամալիրը ի՞նչ էին անում… Ի վերջո, եղավ ցեղասպանություն, և այդ զոհերը բավականին շատ են, քան իրենք են ասում: Դա շուտով կբացահայտվի, երկար չի տևի, և մենք կիմանանք իրական քանակը: Հիմա տեսեք, մինչև այսօր դագաղ են պտտեցնում, չէ՞... Դրանք մեր զինվորների դագաղներն են, որ մինչև այսօր պտտում են: Եվ ցեղասպանության ենթարկվեց ազգը: Երբ նայում ենք հայրենիքի հանձնումները ոնց կատարվեցին` Շուշին հանձնեց թուրքի դրոշի օրը, Քարվաճառը հանձնեց Մոնթեի ծննդյան օրը, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց նոյեմբերի 9-ին: Ինքը եկավ Սյունիք Նժդեհի մահվան օրը: Նա եկել էր Սյունիքը թաղելու: Ճանապարհը փակեցինք: Աստծուն փառք, Աստված միտք տվեց, որ չթողնենք գա: Հիմա ինչքան ուզում է գա, այդ ծիսակարգն արդեն չկա: Մայիսին ընտրվեց ղեկավար, մայիսը մեր հաղթանակների ամիսն էր: Սովորաբար սատանայական ծիսակարգի մեջ դրականը պիտի փոխես բացասականի: Օրինակ` դիվական ծիսակարգում վերցնում ենք 911-ը, փրկության համար են ասում, չէ՞: Ասեմ ավելին, 911 թվականին սատանիստները հավաքվում են կղզում, 25 կետից բան են կազմում, թե երկիրը պղծելով՝ ոնց գան իշխանության և տեր լինեն երկրին: Հիմա հիշենք 9/11-ը: Ամերիկայի առևտրի կենտրոնները  ե՞րբ հարվածեցին` 9/11-ին չէ՞, սատանան ասաց` արդեն ես այստեղ եմ: Կապիտուլյացիոն փաստաթուղթը ե՞րբ ստորագրվեց՝ 9/11-ին: Այսինքն` տեսնում ենք, որ այդտեղ ոչ թե աստվածային, այլ սատանայական ուժ կա: Դրա համար եկեղեցու դեմ պայքարում է: Այս թեմային վերաբերող մի առակ պատմեմ: Մարդու օրգանիզմում որդերն ու բակտերաները պայքարում են: Ասում են` մեզ ազատություն է պետք: Ի վերջո, տալիս են այդ ազատությունը: Մի պահ այդ որդերը, բակտերաներն իրենց լավ են զգում: Հետո զգում են, որ ցուրտ է: Հետո տեսնում են, որ մութ է: Հետո էլ օդ չկա շնչելու: Պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է: Եկեղեցին այդ իմունիտետն է: Ինքը դրա համար է պայքարում: Որովհետև եկեղեցին եթե այսօր հանում ենք հայ իրականությունից, աղանդավորները, այլասերվածները, սորոսականները հնձում են:

— Նաև չէ՞ որ «Եկեղեցու պատմության» առարկան են հանում:

— Ոչ միայն «Եկեղեցու պատմության» առարկան  են հանում, այլ նաև ազգային ամեն ինչն են հանում: Հիմա օրենքով արգելված է՝ զինվորականը մտնի հայրենասիրությունից խոսի, քահանան մտնի հայրենասիրությունից խոսի:

— Կան մարդիկ, որոնք համարում են, որ քաղաքական գործերի մեջ չպետք է քահանան խառնվի:

— Ծիծեռնավանքը, մեր այդքան սրբությունները, որ հանձնվեցին թուրքին, երբ քահանան ասում է՝ դու թուրքին ես հանձնել, դա քաղաքականությո՞ւն է: Կամ ո՞վ է ասել, որ քահանան չպիտի խառնվի: Մենք երկար տարիներ պետություն չենք ունեցել: Այդ եկեղեցին չի՞ այդ ամեն ինչի մեջ եղել, պահել: Անուն են դնում, եկեղեցու դեմ դուրս գալով, որ աղանդավորները, այլասերվածներն ու սորոսականները  լցվեն երկրում: Նորից եմ ասում, եկեղեցին հանում ես, այդ որդերն ու բակտերիաները հնձած գնում են: Ազգի տակը բան չի մնում: Դրա համար նրանք մտածված եկեղեցու դեմ պատերազմի են դուրս եկել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Գորիս-Երեւան

 



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода