Iravunk.com | Ինչ է կատարվում զոհվածների ծնողների շրջանում
Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ) ԶԱՐՄԱՆՔ «Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞… Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ինչ է կատարվում զոհվածների ծնողների շրջանում

Ներքաղաքական

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի առեւանգման մեղքն ընդունած եւ 4 տարի ազատազրկման դատապարտված, բայց հենց դատարանից պայմանական ազատության մեջ հայտնված Գայանե (Ազգուշ) Հակոբյանի որդու` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի ծննդյան 22-ամյակին նվիրված մեծարման երեկոն:

Բեմահարթակից հնչած բոլոր խոսքերն ուղղված էին անմահացած Ժորայի տարեդարձին, շնորհակալություններն ու ներողությունները՝ եւս: Բայց այդպես էլ շնորհակալական որեւէ խոսք չասվեց կազմակերպիչների մասին: Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե այն կազմակերպել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչն «Իրավունքի» հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ նշելով, թե տեղեկություն չունի: Սակայն, ներկաները վստահեցրին, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ՝ մի քանի մտերիմների կողմից, երբ դեռ հույս էլ չկար, որ տիկին Գայանեն որդու ծննդյան օրը կլինի ազատության մեջ:

Ի դեպ, տիկին Գայանեի ազատության համար օրեր շարունակ 24 ժամ պայքարողներից, այդ թվում՝ բախտակից ծնողների մի մասը, ներկա չէր՝ հասկանալի պատճառներով: Լրատվամիջոցներից էլ որեւէ մեկը ներկա չէր՝ բացառությամբ «Իրավունքի»: Շատերի համար այդպես էլ հարցականներ մնացին տիկին Գայանեի կողմից մեղքն ընդունելն ու պայքարի կեսից չքաղաքականացնելու որոշումը: Բայց նա ո՛չ այդ մասին, ո՛չ էլ որեւէ խոսք չցանկացավ ասել… Հուզված էր, բայց խոստացավ խոսել որոշ ժամանակ անց:

Իրենց խոսքերում զուսպ էին բոլորը, բայց հանուն արդարության՝ օրվա շեշտը դրեց 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ. «Մեզ երբեմն մեղադրում են, որ մենք քաղաքականության մեջ ինչ-որ բաներ ենք ուզում անել, բայց դավաճան չսիրելը՝ քաղաքականություն չի: Դավաճաններին վերջնականապես Հայաստանից հանելը՝ քաղաքականություն չի: Ոչ մեկս քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն, ժամանակ, իմաստ չունենք»:

44-օրյա պատերազմում զոհված եւ միայն վերջերս հողին հանձնված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆՆ էլ ասաց. «Մեր տղաները ծառ էին, որ պտուղ պիտի տային, բայց կտրեց չարը… Այդ չարի ձեռքը կոտրվի: Հայոց հողը մեր արյամբ է գծված, կադաստրի թուղթ մեզ պարտադիր չէ: Հաղթանակը մերն է, մեր որդիների գործը արժանի ծնողները, քույր ու եղբայրները պիտի շարունակեն»:

Այնուհանդերձ, դեռ օդում կախված շատ հարցեր են մնացել, թե ինչու ծնողների մի մասը համակերպվեց Գայանե Հակոբյանի կողմից մեղքն ընդունելու որոշման հետ, իսկ մյուսը՝ ոչ, ինչո՞ւ օրուգիշեր պայքարից հետո՝ շատ հանկարծակի դադարեցրին պայքարը բոլորը: Փաստ է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանի «Աշոտիկի առեւանգում» օպերացիան տվեց իր «պտուղները»` պառակտումներով ու հիասթափություններով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 



Պուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода