Iravunk.com | «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հիմնական նպատակը Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացումն է. իրանագետ
Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)

«Զանգեզուրի միջանցք» կոչվածի հիմնական նպատակը Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացումն է. իրանագետ

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Միջին Արեւելքի հարցերով փորձագետ, իրանագետ ՀԱՐՈՒԹ ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

— Ադրբեջանն իր միջազգային օդանավակայաններում կդադարեցնի վիզաներ տրամադրել Իրանի քաղաքացիներին: Ի՞նչ է սրանով ցանկանում հասկացնել Ադրբեջանն Իրանին:

— Սա նորություն չէ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, պարզապես, սրանք մանիպուլյացիոն լուրեր են, որովհետեւ ավելի շատ Ադրբեջանից են Իրան գնում, քան` Իրանից Ադրբեջան: Ժամանակին Ադրբեջան-Իրան հարաբերություններում եղել են քաղաքացիների հետ կապված ինչ-որ խնդիրներ, որտեղ Իրանը ադրբեջանական կողմին հայտարարել է, որ եթե այդ հարցը չլուծես, ես վիզային ռեժիմ կմտցնեմ կամ դեպորտ կանեմ Իրանից քո մարդկանց: Նման թեմաներ նախկինում եղել են, և կարծում եմ` հիմա Ադրբեջանը հակառակ քայլն է անում, նույն ձեւով է մոտենում Իրանին, բայց այդ բոլորը ավելի շատ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի հանդեպ մեղմացնելու նպատակով է: Մինչ այդ էլ  կար հարաբերությունների սրում, որի հիմնական նպատակն այն էր, որ Իրանին համոզեին «Ռաշտ-Աստարա» 162 կմ-նոց երկաթգիծը կառուցեր, բայց եղավ այնպես, որ Իրան-Ռուսաստան համատեղ ջանքերով են այդ երկաթգիծը կառուցելու: Այն «Հյուսիս-հարավի» երեք միջանցքներից մեկի հիմնական երկաթգիծն է, որն Ադրբեջանով է անցնելու: Իրանը մի 20 տարի կախված էր պահում ու չէր կառուցում դա, շատ բնական է, որ Ադրբեջանը ամեն մանիպուլյացիոն ձեւերի կդիմեր, որ Իրանը դա կառուցեր, որովհետեւ եթե դա կառուցի, արդեն Իրանի համար «Հյուսիս-հարավը» անցնելու է Ադրբեջանով: Գրեթե երկու տարի դրա մասին խոսում եմ, որ Հայաստանով դժվար անցնի այս պահին «Հյուսիս-հարավը», որովհետեւ այլ նպատակներ կան տարածաշրջանում, ու հիմա արդեն Իրան-Ռուսաստան համատեղ ջանքերով, բայց երկաթգիծը կառուցում են, իսկ հիմա տարածաշրջանի հետ կապված հերթական քայլերն է Ադրբեջանի կողմից, որ փորձի Իրանի նկատմամբ ճնշումներ բանացնի, տարածաշրջանում իր կոշտ դիրքորոշումն ավելի մեղմացնի, հատկապես թուրքական ալյանսի նկատմամբ: Էրդողանն էլ նույն բանը հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրը Իրանի հետ է, որովհետեւ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է տարածաշրջանում գեոպոլիտիկ բալանսը խախտվելուն, ոչ թե տարածքներ կամ միջանցքներ ստեղծելուն:

— Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի համար խնդիր չէ, այլ խնդիր է հենց Իրանի համար, մի՞թե երկու մահմեդական երկրների միջեւ կարող է ինչ-որ անհամաձայնություն կամ խոչընդոտ լինել:

— Միջազգային հարաբերությունների մեջ կրոնը ոչ մի դերակատարություն չունի, եթե այդպես լիներ, ժամանակին, երբ Ռուսաստանը Գրոզնին էր ռմբակոծում եւ որպես իսլամական տարածք` Իրանը այդ ժամանակ իսլամական կոնֆերանսի նախագահն էր, ոչ մի բան Ռուսաստանի դեմ չխոսեց: Սա որպես օրինակ եմ բերում, որ միջազգային հարաբերություններում կրոնը դերակատար չէ: Մենք մեր ժողովրդին սխալ աշխարհայացք չտանք, թե` որովհետեւ Ադրբեջանը շիա է, եւ Իրանն էլ շիա է, իրենք իրար հետ պետք է եղբայր լինեն: Ո՛չ, չկա նման բան, երկու մահմեդական երկիր` Իրանը եւ Իրաքը 8 տարի կատաղի պատերազմեցին իրար դեմ: Միջազգային հարաբերությունները հիմնականում պետական շահերի հետ է կապված, եւ Իրանը իր ազգային անվտանգության հայեցակարգում անգամ իր ամենակարեւոր սահմանը հայտարարում է, որ Հայաստանի սահմանն է, որը քրիստոնեական երկիր է, եւ դա նորություն չէ: Թող մեր ժողովուրդը սխալ չհասկանա, որ եթե Ադրբեջանը շիա է, Իրանը պետք է իրեն հովանավորի, ո՛չ, Իրանն ունի իր ազգային շահերը, որը կարող է խափանվել շիա-մահմեդական Ադրբեջանի միջոցով: Ռուսաստանն ու Ուկրաինան երկուսն էլ ուղղափառ եկեղեցու անդամներ են, բա ինչո՞ւ են պատերազմում միմյանց դեմ:

— Այդուհանդերձ, Իրանը կարո՞ղ է հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելուն:

— Մինչ հիմա Իրանն է հակազդել այդ միջանցք կոչված ամեն ինչին: Իրանը դեմ չէ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, բայց դա չպիտի լինի ինչ-որ այլ պետության դեմ: «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հիմնական նպատակը Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացումն է, եւ դրա համար է, որ Իրանը կոնկրետ դեմ է դրան, բայց եթե նույն ճանապարհներից դեպի հարավ, դեպի հյուսիս, նաեւ օգտագործի Իրանը, Հայաստանը, այդ դեպքում այո՛, բոլոր կողմերն էլ կողմ են լինելու դրան: Մենք բազմիցս ասում ենք, բայց, ցավոք, Հայաստանում նաեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են այլ կերպ ներկայացնել ժողովորդին.  դա ՆԱՏՕ-ի եւ թուրանական միջանցք է եւ ոչ մի կապ չունի Ռուսաստանի ու Իրանի հետ, որ իրենք պետք է գան եւ համաձայնեն դրա հետ: Դա կատարվում է Իրանի եւ Ռուսաստանի դեմ եւ դրա համար է, որ հիմա երկուսն էլ դեմ են այդ միջանցք կոչվածին: Հայաստանը հիմա կարեւոր դերակատար չէ, ինքը ռեսուրսներ չունի` ոչ ասելու նման ճնշումներին, բայց ինքը որպես երկիր` պետք է կարողանա համագործակցել Իրանի եւ Ռուսաստանի հետ, որոնց շահերը համընկնում են: Մենք հակառակն ենք անում, այդ միջանցքը արևեւմտյան միջանցք է, որով նպատակ կա` սեպ խրելու Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ցամաքային հարաբերության միջեւ: Թուրքիան փորձում է ամեն կերպ այնպես անել, որ միջին միջանցքը շահագործվի, այն անցնում է Միջին Ասիայի, թուրքական աշխարհին պատկանող կամ միությանը անդամ երկրների միջով, պարզապես խոչընդոտ են Տաջիկստանն ու Հայաստանը, բայց երկուսի հարցերն էլ լուծում են:

— Իսկ Իրանը կարո՞ղ է դերակատարում ունենալ  Հայաստանում անվտանգային հարցերի շուրջ կամ խոչընդոտել  լայնածավալ պատերազմի վերսկսմանը:

— Մինչեւ հիմա էլ է արել, ինչի՞ համար Ադրբեջանը բարձրացավ եւ փորձեց Ջերմուկից հարվածել հայկական կողմին, միայն մեկ պատճառով, որ Իրանի կրակահերթերից  հեռու լինի: Նույն ձեւով Ադրբեջանը օր առաջ փորձում է Նախիջեւանի ինքնավարությունը վերածել մարզի կարգավիճակի, որտեղ իրանական կողմը կամ Իրանին հարող բնակչությունը Նախիջեւանում չփորձեն որպես ինքնավար հանրապետություն դուրս գան Ադրբեջանի կազմից ու միանան Իրանին: Այդ մրցակցությունը կա, եւ դրա գլխավոր պատճառը Իրանն է ու Իրանի ցուցաբերած դիրքորոշումը տարածաշրջանում. այսօր Իրանը տարածաշրջանում փորձում է իր դերն ավելի ընդլայնել, ավելի հաստատել իր հիմքերը: Իրանի ուժը տարածաշրջանում մենք, ցավոք, որպես հարեւան, չենք հասկանում, որ կարողանանք օգտագործել ու պահպանել մեր անվտանգությունը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода