Ինչպես ուշ հասկացաք, թե 2018-ին ինչի էիք մասնակցել, այդպես էլ ուշ կհասկանաք, թե հիմա ինչի եք մասնակցում. Գրիգորյան
ՆերքաղաքականԸստ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ազգի հայրենասիրության աստիճանը չափվում է ոչ թե այդ ազգի հայրենասիրության մասին սերտիֆիկատ ունեցող ներկայացուցիչների քանակով, այլ այդ ազգի այն ներկայացուցիչների քանակով, ով պատրաստ է զրկանքներ կրել ու իր առողջությունը եւ կյանքը զոհաբերել հանուն Հայրենիքի:
«Ինչպես ուշ հասկացաք, թե 2018-ին ինչի էիք մասնակցել, այդպես էլ ուշ կհասկանաք, թե հիմա ինչի եք մասնակցում... Ուղղակի ի տարբերություն 2018-ից (երբ ձեզ սերտիֆիկատ չէին տալիս ու չէին գրանցում ու 2020 ասում էիք, որ չէք մասնակցել), այս դեպքում՝ պարզապես սերտիֆիկատը կճղեք ու նոր կասեք, որ չեք մասնակցել, բայց դե միայն սերտիֆիկատում չի էլի գրանցվում ձեր անուն-ազգանունը ... ռուսը ասում է՝ скупой платит дважды, тупой платит трижды, а лох платит всю жизнь, բայց դե ռուսը դեռ չգիտի, որ մեր մոտ բավականին մեծ скупой и тупой лох-երի համայնք կա, որը շատ է սիրում նույն փոցխի վրա կանգնել ու հետո ցավից ճակատ պռտել ... Ոչինչ, մարդիկ կան վերջին արցախյան ճակատամարտի առաջին իսկ օրվանից մինչեւ զինադադար՝ առաջնագծում են եղել, բայց իրենց զինվորական գրքույկում նույնիսկ չեն գրում, որ նրանց ճակատամարտի մասնակից են, իսկ դուք կունենաք Արցախի փրկության սերտիֆիկատ», - գրել է Գրիգորյանը: