Փոխարժեք: $ , ,
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ Շատերն են հարցնում ի՞նչով կարող եմ օգնել, պատասխանում եմ… Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսին Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Իսրայելը հարվածել է Լիբանանին ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ Զուրաբյան Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար»-ում. Գրան պրին Մաշա Մնջոյանինն է

Մշակութային

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների 32-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը հաղթող ճանաչվեց: Հայաստանը ներկայացնող երգչուհի ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆՆ արժանացավ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Սլավյանսկի բազար 2023»-ի Գրան պրի մրցանակի:

Առաջին մրցութային օրը Մաշա Մնջոյանը կատարեց Խորհրդային հայտնի ֆիլմերից «Ջրագնացներ»-ում հնչող Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ եւ Իգոր Վոզնեսենսկիյի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը՝ նա հանդես եկավ աշխարհահռչակ Արետա Ֆրանկլինի «Respect» երգի կատարումով՝ արժանանալով 69 միավորի: Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Մաշա Մնջոյանը մրցութային օրերին վաստակեց 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը: Իսկ առաջին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչների միջեւ, 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Հատկանշական էր, որ «Սլավյանսկի բազար»-ի բեմում Մաշա Մնջոյանը կատարեց ոչ թե երկու, այլ հինգ երգ. հաղորդավարների հետ շփման ժամանակ հանպատրաստից առաջին մրցութային օրը նա երգեց Վիթնի Հյուսթնի հիթային «I Will Always Love You» երգը, իսկ երկրորդ մրցութային օրը՝ Վիտեբսկի հանդիսատեսի սրտերը հուզեց կոմիտասյան «Դլե յաման»-ի կատարմամբ: Դե իսկ ելույթների հերթականության վիճականության ժամանակ նա արդեն իսկ ցույց էր տվել իր ձայնային հզոր տվյալները՝ երգելով Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը: Մաշա Մնջոյանը հեղինակավոր բեմից ներկայացրեց նաեւ հայկական դուդուկը՝ սովորեցնելով հաղորդավարին, թե ինչպես պետք է նվագել այն:

Ի դեպ, նշենք, որ Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով գտնվում էր Ավստրալիայում, բայց պատրաստակամություն էր հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը: Իսկ մինչ Ավստրալիա մեկնելը՝ Մաշան ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը եւ մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին էլ դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

Հիշեցնենք նաեւ, որ «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է: Իսկ մրցույթում Մաշա Մնջոյանի հաղթանակը Հայաստանի միակ հաջողությունը չէ: «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների 22-րդ մրցույթում եւս Հայաստանն արժանացավ պատվավոր հորիզոնականի: 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը:

«Մենք գալիս ենք Հայաստան հաղթանակով: Շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնած են եղել մեր կողքին, ովքեր հավատացել են մեզ: Բոլորիդ սիրում եմ: Հայաստանը հաղթանակներ դեռ շատ է ունենալու, եւ մենք էլի ենք գալու հաղթանակների հետեւից», - ասաց Վ. Կիրակոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճՇատերն են հարցնում ի՞նչով կարող եմ օգնել, պատասխանում եմ…Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակըԻսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԴամասկոսինԻշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկըԱհա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ ԲաբուխանյանԻսրայելը հարվածել է ԼիբանանինՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ ԶուրաբյանՄայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշանՄերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա ՄոսկվայումՎանգայի ահասարսուռ կանխատեսումները 2024-ի համարՍոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում էՀայր ու որդի 37 օր ադրբեջանցիների հետ նույն գյուղումՄոսկվան Թբիլիսիից սահմանազատում է պահանջում«Պապայի բալին». տեսեք` ինչ շքեղ ծաղկեփունջ է ուղարկել Արտաշ Ասատրյանը դստերըԳինին պաշտպանում է օրգանիզմի բջիջները օքսիդային սթրեսից. FoodsԻնչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանիցԿինը մեկ հարվածով կյանքից զրկել է ամուսնուն, ով հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան օրըԱգարակում 93-ամյա կնոջը 24-ամյա համագյուղացին է սպանել․ վերջինս ձերբակալվել էՆյարդաբանը նշել է՝ ինչպես է ցածր ջերմաստիճանն անդրադառնում նյարդային համակարգի վրաՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԶինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել. ինչ է պատմում հայ աղջիկըԹուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին, և´ դրանից հետո Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ․ Տիգրան ԱբրահամյանԴատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել 1.3 մլրդ-ի գույք ու 61 մլն դրամՀաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում. դեկտեմբերի 2-ի աստղագուշակԻնչու՞ է հնացած թեյը վտանգավորՌԴ-ն 2,2 միլիոնանոց զորքը կունենա. Պուտինը հրամանագիր է ստորագրելՀայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիրՍպասվում է անձրև և մառախուղԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆԴոլարը շարունակում է գահավիժել, ռուբլին արժեւորվում է․ Փոխարժեքն այսօրՄոսկվայի օդանավականներում չեղարկվել կամ հետաձգվել է 30-ից ավել չվերթՍեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին «Ծախվեցիր արա»․ Սկանդալ «Մայր Հայաստան» դաշինքումՍկսվեց նոր պատերազմ (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԴժբախտությունները կթափվեն բոլոր կողմերին, եղբայրը եղբոր դեմ դուրս կգա, մայրերը կթողնեն իրենց երեխաների․ Սարսափազդու կանխատեսումԱրևմուտքը Ուկրաինային տրամադրվող օգնությունը կհամարի փողի վատնում, եթե նա նահանջի. Economist«Փաստ». Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգելԱմանորյա կանխատեսում. տոնածառը կպատմի, թե ինչպիսին կլինի 2024 թվականը. Ամանորյա թեստՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համար«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները. Փաշինյանը թույլ է տվել մի քանի ժամ կարծիք հայտնելՂրիմը, Դոնբասը, Զապորոժեի և Խերսոնի շրջանների մի մասը կմնան ՌԴ-ին, իսկ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ. Զելոնսկուն սպառնում են, Մոսկվային` համոզումՌուսական բանակը շարունակում է սեղմել Ավդեևկայի շուրջ օղակը. ուկրաինական ռազմական վերլուծաբաններԵրանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան. Էդուարդ Շարմազանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода