Փոխարժեք: $ , ,
«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳ ՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ Աղաջանյան Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան Անաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա 2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանից Մեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետ Կանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացում Տարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերին Անձրեւ Էջմիածնում. Ալլա Հակոբյան

Իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը. Գիտնականների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրավական

Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը:

Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։

Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ:

Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը:

Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։

Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը: Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:

Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։

Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Գագիկ Ղազինյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան` իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան` ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան` ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան` ուսանող, գիտական խորհրդի անդամ


«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ ԱղաջանյանԻսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. ԱնդրեասյանԱնաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանիցՄեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետԿանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացումԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում դեկտեմբերինՏարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերինԱնձրեւ Էջմիածնում. Ալլա ՀակոբյանՌուսաստանի դրոշը Մարինկայի քաղաքի արևմտյան ծայրամասում էԿիեւում պատրաստ են իրար մորթելԱլենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՎախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Բալասանյան«ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԶԻԿ, ՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԹշնամուն հաղթելը կրկնակի հաղթանակ է. Ռուսլան ԱսլիկյանՎլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքովՀիմա էլ ոտնահարվում է կայանատեղիներին մոտ ապրող մարդկանց իրավունքները. քաղաքացին` փոխքաղաքապետինԱրցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարները վերլուծական կենտրոն են ստեղծել ԵրեւանումԻնչու ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին․ Հայկ Բաբուխանյան«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. ՊեսկովԱրագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավովԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածըԱկնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը գիտեր մեր հարձակման մասին. ԲայրամովՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ ԶաքարյանՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան«ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԲաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համարԿարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода