Iravunk.com | Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար եւ հակառուսական հարձակումներ
«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է» Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ) Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ) Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ) Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար եւ հակառուսական հարձակումներ

Ներքաղաքական

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հերթական անգամ ակտիվացել է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ներկայիս ընդդիմությունը մեղադրում է Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը բոլոր սլաքներն ուղղում է դեպի Մոսկվա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։ Նա մատնանշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սկսեցին ամեն օր անհնազանդության գործողություններ իրականացնել՝ փակելով փողոցներ ու ճանապարհներ, հանրահավաքներ անցկացնել՝ հանրապետությունում իշխանափոխության պահանջով։

«ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 19-ից փողոցային բողոքի ցույցերն ակտիվացան։ Այդ ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, իսկ բնակչությունը ստիպված դարձավ գաղթական։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչպես այս ամենը հնարավոր դարձավ, եթե Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ»,- նշեց Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը դադարեցվեց բացառապես հիմնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ ջանքերի շնորհիվ։ Ինչպես հիշում ենք, ռազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, որից հետո ԼՂ-ում կայունությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Թվում էր, թե իրավիճակը, չնայած որոշակի դժվարություններին, գնում է դեպի կայունացում, բայց Հայաստանի կառավարության անհեռատես քաղաքականությունը հիմք դարձավ Արցախի եւ ՀՀ ներկայիս անախորժ իրավիճակի համար։

«Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն սկսեց ձգվել դեպի արեւմտյան հարթակներ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ ԵՄ-ն ստեղծեց, այսպես կոչված, բրյուսելյան ձեւաչափը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Շուտով Բրյուսելի հարթակին ավելացվեց հանդիպումների վաշինգտոնյան ձեւաչափը, ինչը հակամարտության կարգավորման մոտեցումներում հանգեցրեց մեծ բացի: Եթե ​​Արեւմուտքը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում էր միայն նրանում, որ Արցախն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, միայն թե ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, որի հիմքով ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ կգեներացվեն, ապա Մոսկվան պաշտպանում էր հետեւյալը՝ կարգավիճակի հարցը թողնվի ապագային, ինչը թույլ կտար հայ բնակչությանը մնալ Ղարաբաղում եւ խուսափել այսօրվա աղետից: Սակայն Փաշինյանը եւ իր թիմը գնացին մի ճանապարհով, որը ակնհայտորեն չէր բխում ՀՀ եւ ԼՂ շահերից՝ ընտրելով հակամարտության լուծման արեւմտյան տարբերակը։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունեց Ալիեւի հետ համատեղ համաձայնագիրը։ Եվ այս քայլով Փաշինյանը ոչ միայն չեզոքացրեց նոյեմբերի 9-ի Եռակողմ պայմանագիրը, այլեւ զգալիորեն թուլացրեց հայկական կողմի դիրքերը հակամարտության կարգավորման գործընթացում՝ Ռուսաստանին թողնելով առանց հնարավորության ինչ-որ կերպ աջակցելու ԼՂ հայերին իրենց պայքարում։ Փաստացի, Փաշինյանը ԼՂ բնակչության պայքարի նշաձողը կարգավիճակից իջեցրեց մինչեւ ԼՂ բնակչության անվտանգության մակարդակին»,- նշեց Ղուկասյանը։

Այս ամենի ֆոնին հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ, ըստ Ա. Ղուկասյանի, սկսել են արագ թափ հավաքել։ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա անմիջապես սկսեց հակառուսական քաղաքականություն վարել եւ ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական հայտարարություններով հանդես գալ, սակայն 2020թ.  պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի սրվեց բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ հակառուսական հարձակումների առումով. Փաշինյանն ու իր թիմը սկսեցին ՌԴ-ին մեղադրել բոլոր անախորժությունների մեջ: Քաղաքագետը մասնավորապես հիշեցրեց, իշխանության հանդես գալն ընդդեմ ՀԱՊԿ-ի, հրաժարվելով դրանից եւ ընդունելով ԵՄ քաղաքացիական առաքելությունը։

«Փաշինյանն ու իր կառավարությունն այսօր պատրաստվում են վավերացնել, այսպես կոչված, Հռոմի ստատուտը, որը ենթադրում է ՌԴ նախագահի ձերբակալություն, անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, բայց միեւնույն ժամանակ Երեւանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից։ Հռոմի ստատուտի վավերացումը մեզ ոչինչ չի տա, միայն հայ-ռուսական հարաբերությունների խզում. դա վտանգավոր արկածախնդրություն է: Ավելին, սա ոչինչ չի տա Ադրբեջանի մասով, քանի որ իշխանությունը ներկայացնում է, թե դա, իբր, պատժի գործիք է։ Եվ դա մեզ միայն կկանգնեցնի նոր մարտահրավերների առջեւ՝ նոր խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի հետ։ Այս արկածախնդիր քաղաքականությունը տանում է դեպի աղետ»,- շեշտեց նա:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ ղեկավարությունը իշխանության եկավ նախորդ իշխանությունների դեմ հասարակության համախմբման ֆոնին, սակայն այժմ այդ տեխնոլոգիաները չեն գործում, եւ իշխանությունները որոշեցին իրենց սխալների համար մեղադրել Մոսկվային։

«Հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար գործիք է անձնական իշխանությունը պահելու համար, իսկ այդ ընթացքում տուժում են հայկական շահերը: Այս քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ», - ասաց Ա. Ղուկասյանը:

Ղուկասյանը ենթադրեց, որ Փաշինյանը ապավինում է Արեւմուտքին, որը վստահեցրել է, որ զիջումներից հետո ճնշում կգործադրեն Բաքվի վրա, սակայն Արեւմուտքի անձնական բարեկեցության հարցերն ավելի կարեւոր են դարձել, քանի որ Արեւմուտքը սկսել է ստանալ ադրբեջանական գազը եւ արդյունքում Փաշինյանն ու հայկական շահերը մնացին առանց ոչնչի: Այսօրվա հակառուսական տրամադրությունների առաջացումը ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար, կարծում է Ղուկասյանը, քանի որ աշխարհում ոչ մի երկիր փաստացի չի աջակցել Ղարաբաղին եւ ՀՀ-ին։ Փաշինյանի գործողությունները հանգեցրին այսօրվա իրավիճակին Արցախում, որտեղ զոհվեցին նաեւ ռուս խաղաղապահներ:

«ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հեռացել են Եռակողմ հայտարարությունից եւ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ հասկացնելով, որ ամեն ինչում մեղավոր է հենց հայկական կողմը։ Իրադարձությունների հետագա զարգացումները կախված են այն քաղաքականությունից, որը վարելու են ՀՀ իշխանությունները, սակայն ընտրված ուղղությունը ակնհայտորեն չի տանում այն​​տեղ, որտեղ կան հայկական շահեր»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հասարակության շրջանում անընդհատ քննարկվող ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու հեռանկարին, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ից կամ անվտանգության այլ համակարգերից հստակ առաջարկներ չի ստացել։ ՀԱՊԿ-ը գուցե ամենաիդեալական կազմակերպությունը չէ, բայց եթե Երեւանը գնա նման անհեռատես քայլի, ապա Հայաստանը կմնա օդում առանց անվտանգության նոր համակարգ ձեռք բերելու, ինչը պարզապես աղետ է մեր երկրի համար, հատկապես նման տարածաշրջանում։



«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода