«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներին Անթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջ Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանին Որ այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ Նիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջ Բանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. Բալասանյան Սարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ) Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Ինչու եւ ինչպես Արցախը հայաթափվեց ու ամայացավ.ԱՀ նախկին պետնախարարի բացառիկ զրույցը

Հանդիպում

Այս օրերին հանրության մի զանգված արցախցիներին մեղադրում են, որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, ինչո՞ւ Արցախը ընդամենը մեկ օր դիմագրավեց թշնամու հարձակումը: Ինչո՞ւ այդքան զենքեր ունենալով ընդամենը մեկ օր դիմագրավեց Արցախը հարցի պատասխանը եւ ոչ միայն ԱՀ նախկին պետնախարար ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

- Վերջին տարիների մեր մեծագույն խնդիրը կայանում էր նրանում, որ մենք բաժանվել էինք երկու մասի, որոնցից մեկը նայում էր, թե մյուսը ինչպես է հաղթահարում այս կամ այն խնդիրները և այդ ընթացքում կողքից դիտողություններ էր անում, ուղղություններ տալիս և այլն: Հատկանշական է, որ հիմնականում դիտողություններ անում կամ կարծիքներ արտահայտում էին նրանք, ովքեր բացարձակ տեղեկություն չունեին, թե ինչ է կատարվում Արցախում, իսկ երբ փորձ էր արվում այդ ամենը բարձրաձայնել, ներկայացնել, ի ցույց դնել, պարզվեց, որ այդ նույն դիտորդներն անգամ ունակ չեն հասկանալու: Իրականում Արցախը դիմագրավել է Ադրբեջանին ոչ թե մեկ օր, այլ վերջին երեսուն տարին, իսկ վերջին երեք տարում ստիպված եղավ անցնել առավել ծանր փորձությունների միջով: Արցախի շրջափակումը բավականին ծանր հարված հասցրեց Արցախին ու մեր ժողովրդին, իսկ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան ծանրագույն կերպով իջավ արցախահայության գլխին: Ես իհարկե ռազմագետ չեմ և Ձեր հարցին չեմ կարող պատասխանել ռազմագիտության տեսանկյունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ռազմական տեխնիկայի առկայությունը պատերազմի ընթացքը որոշող միակ գործոնը չէ: Քննադատողները ընդհանրապես տեղյա՞կ են, թե ինչպիսին էր ռազմական գործողության մեկնարկին ու դրա ընթացքում ուժերի հարաբերակցությունը, նրանք տեղյա՞կ են արդյոք, թե սահմանային ինչ երկայնքով են մեր զինված ուժերը պաշտպանություն կազմակերպել, ի՞նչ միջոցներով ու հնարավորություններով: Վերջապես մեկ օրում ավելի քան 200 զոհ տալը պատկերացնո՞ւմ եք ինչ է: Հատկանշական է, որ 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիան  իր հզորությամբ գերազանցել էր 44-օրյա պատերազմի մեկնարկային զորությանը, անհամեմատելի էր նաև մեր զինված ուժերի կողմից կազմակերպված պաշտպանությունը: Սակայն պարզ էր, որ մեր ունեցած հնարավորությունների սահմանափակ լինելը մեզ րոպե առ րոպե մարդկային կյանքեր էին արժանանալու: Ի վերջո պատերազմի ժամանակ խնդիրը հո դիմանալու ժամկետը ձգձգելը չէ:

-Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, և հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով: Ինչ կասեք այդ մասին:

-Կարծում եմ այդ տեսակետը հայտնողները նույնպես հայեր են և իրենք ևս կարող են գնալ ու մնալ Ստեփանակերտում՝ պահպանելով դրա հայկականությունը: Իսկ ավելի լուրջ՝ պետք է ասեմ, որ դատարկաբանությունը ամբողջությամբ կլանել է մեր առօրյան ու ողջ ժամանակը: Արցախցիները անխելք մարդիկ չեն, որ հապճեպ որոշումներ ընդունեն, առանց հասկանալու դրանց հետևանքները: Այդ ամենի հիմքում կոնկրետ պատճառներ կան, կոնկրետ փաստական հանգամանքներ: Եթե կարծում եք, որ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը արցախցիների մեծ մասն ապրում էր լիության ու բավարարության մեջ, այդպես չէ, բայց նրանք հո չէին լքում իրենց հայրենիքը: Բայց հատկապես վերջին երեք տարում արցախցին ապրում էր ֆիզիկական գոյությունը կորցնելու ամենժամյա վտանգի մեջ: Մարդիկ երեք տարի է, գյուղատնտեսական աշխատանքը կատարում էին կրակոցի տակ, խաղաղապահի անարդյունք ներկայությամբ, այդ ընթացքում զոհվել են, վիրավորվել են, կորցրել են եկամտի միակ աղբյուր տեխնիկան կամ անասունը: Ի վերջո մեր ժողովուրդը վերջին երեք տարում հազարավոր երիտասարդ է հողին հանձնել, մանկահասակ երեխաների, տարեցների գլխատման դեպքերի ականատեսը եղել: Վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ այդ դեպքերը կրկնվել են և մարդիկ ստիպված էին դրան առերեսվել արդեն որերորդ անգամ: Եվ երբ տեսան, որ իրենք անպաշտպան են, չի աշխատում միջազգային իրավունքը, չի հարգվում մարդասիրական իրավունքը, խաղաղապահները ունակ չեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, ստիպված եղան ինքնուրույն որոշում կայացնել իրենց և իրենց երեխաների ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար:

-Պարոն Ներսիսյան, թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան որոշ շրջանակներ Սամվել Շահրամանյանին ու խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք նախագահի պաշտոնում ընտրեցին նրան, համարում են Արցախի հայաթափման հիմնական մեղավորները, դավաճան անվանում: Ինչո՞ւ Շահրամանյանի պաշտոնավարումն այս հանգրվանին բերեց Արցախը: Ի վերջո, ինչու հայաթափվեց Արցախը:

 Սամվել Շահրամանյանին որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու և նրան ընտրելու գործընթացին ես որևէ մասնակցություն չեմ ունեցել և չէի կարող ունենալ, նույնիսկ կուլիսային տարբերակով այդ գործընթացին որևէ կերպ չեմ մասնակցել, հետևաբար ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների ու գործարքների գոյության հնարավորության մասին անգամ որևէ պատկերացում չունեմ, դա սահմանադրական մի գործընթաց էր, որը պետք է տեղի ունենար նախագահի հրաժարականից հետո: Այդ գործընթացի շուրջ տարբեր կարծիքներ են շրջանառվել և շրջանառվում, նույնիսկ ռազմական գործողություններից հետո ստահոդ բովանդակությամբ հայտարարություններ են արվում, որը իմ մոտ արդեն զարմանք չի առաջացնում, որովհետև նման հայտարարությունների հեղինակները արդեն ապացուցել են, որ իրենց հիմնական առաքելությունը հենց նման գործունեությամբ զբաղվելն Է: Բայց տրամաբանություն ունեցող մարդիկ հասկանում են, որ նրանք, ովքեր այդ իրավիճակում նախապես կամ թեկուզ իրադարձությունները տեսնելուց հետո կանխատեսումներ են անում, որ իրենք այսպես կամ այնպես կանեին ու իրավիճակը կփրկեին, իրականում ընդամենը զբաղված են խառնակչությամբ, քանի որ Ադրբեջանի նպատակը ոչ թե երկընտրելի, այլ կոնկրետ էր, գործողությունների ընթացքն ու արդյունքը հստակ որոշված: Բացի դրանից, գիտեք որքան դժվար է լսել կեղծիքն ու սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Մարդիկ այս կամ այն քննարկման կամ խորհրդակցության ժամանակ մի բան էին ասում, դրանից տասը րոպե հետո լրատվամիջոցներով հայտարարում մեկ այլ բան: Ես այդ ամենը տեսել եմ, դրա համար հիմա ոչնչից չեմ զարմանում:

-Պարոն Ներսիսյան, Ալիևի  Արցախում շրջելուց հետո, արդյո՞ք կարելի է ասել, որ անվերադարձ շրջել ենք Արցախի պատմության էջը:

-Անկախ նրանից, թե մենք կամ դուք այսօր ինչ կասեք, ինչ գնահատականներ կհնչեցնեք, ամեն ինչ ժամանակի ձեռքին է և ժամանակը կտա այդ հարցի պատասխանը: Հիմա պետք է մտածել Ադրբեջանում գտնվող մեր գերիների, անօրինական քրեական հետապնդման տակ գտնվող մեր քաղաքացիների վերադարձի մասին: Պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն գործընթացները իրավական դաշտում պահելու, արցախցիների իրավունքները հստակ ներկայացնելու և պաշտպանելու ուղղությամբ: Որքան էլ այդ ամենի անարդյունավետ կամ անբավարար արդյունավետ լինելը հիասթափեցնող կամ թևաթափ անող է, այդուհանդերձ պետք է աշխատել այդ ուղղղությամբ: Կգան ժամանակներ ու կպարզվի, որ մեզանից ընդամենը դա էր պահանջվում, որը մենք կամ չենք արել կամ անբավարար ենք արել, ուստի պետք է ամեն ինչ անել, որ հետադարձ հայացք ձգելիս մենք կամ մեր սերունդները չարձանագրեն մեր հերթական սխալները կամ թերությունները:

 



«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներինԱնթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջՈրեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода