Այսօր կալանքը` որպես խափանման միջոց, «սեմչկայի» նման չրթելով ընդունում են. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ֆեյսբուքյան գրառման համար կալանավորված միակ կին քաղբանտարկյալ ՏԱԹԵՎԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԻ առողջական լուրջ խնդիրներին, հիշեցնում է, որ նա ոչ միայն 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, այլ նաեւ` երկու անչափահաս երեխաների մայր:
— Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին հանդիպել եմ ու ասել՝ բա դուք էն ձեր ասած` «Սերժի վախտ» իմ վրա ամեն օր պրեսինգ էիք գործադրում, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ` վզիցս բռնած խեղդում էիք, պնդում, թե` հնարավորինս արագ բարելավեք ձեր քրեական օրենսդրությունը, որպեսզի կալանքը, որպես խափանման միջոց, ընտրվի բացառիկ դեպքերում: Մինչդեռ այսօր կալանքը` որպես խափանման միջոց, «սեմչկայի» նման չրթելով ընդունում են: