Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղ Ոստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառել Փլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ Գալստյան Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ) Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն

Արցախը կարող էր մի 4-5 օր ավել դիմադրել, բայց միայնակ չէր կարող հաղթել. Իսրայելյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՄԻ 4-5 ՕՐ ԱՎԵԼ ԴԻՄԱԴՐԵԼ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆԱԿ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ»

— Այս շրջանում շատ քննարկվեց, որ Ստեփանակերտի վրա հիմնականում կրակոցներ չեն եղել կամ գրեթե չեն եղել, ու հնարավոր էր գոնե քաղաքը պահել: Իրականում կա՞ր այդ հնարավորությունը:

— Մեր բոլոր պատերազմներում միշտ հաղթանակներ արձանագրվել են, երբ միասին ենք կռվել՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Արցախը վերջին ժամանակներում մենակ էր՝ հաշվի առնելով 9-ամսյա շրջափակումը եւ դրան հաջորդած պատերազմը: Արցախը միայնակ, իրոք, չէր կարող հաղթել, կարող էր մի 4-5 օր ավել դիմադրել, բայց ժողովուրդը գիտեր, որ դրանից հետո էլ չի լինելու այդ օգնությունը: Դրա համար էլ որոշում կայացվեց կանգնեցնել կռիվը, ընդունել նախապայմանները, եւ վերջում էլ արցախահայությանը տեղահանել Արցախից: Արցախահայությունը դուրս չէր գա Արցախից, որովհետեւ պայքարող տեսակ է, ու ուժեղ կամքի տեր մարդիկ են, բայց անորոշություն կար հանրության մեջ, չգիտեին` ինչ անեն, առաջնորդող չկար: Իսկ իշխանությունն աշխատում էր Հայաստանի իշխանությունից թելադրված ճնշումների ներքո: Կար նախաձեռնված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր», որտեղ Արցախի հարցը որոշելը եղել է ամենակարեւոր կետերից մեկը: Ես սա «ցեղասպանության պայմանագիր» եմ անվանում՝ հաշվի առնելով, թե ում հետ ենք «խաղաղության պայմանագիր» կնքում: Սա ոչ թե անգրագետի, այլ դավաճանի արած քայլ է: Ինչպե՞ս կարելի է քեզ ողբերգություն բերողի, պատմական ամբողջ ընթացքում քո ազգին, քո ժողովրդին կոտորողի հետ գնաս ինչ-որ «խաղաղության պայմանագիր» կնքելու: Ինչպես իրենք են հիմա, որպես հաղթող կողմ, թղթեր դեմ տալիս ստորագրելու, ժամանակին մենք այդ նույն հնարավորություններն ունեցել ենք, մենք էլ պետք է այդպես վարվեինք: Բայց հիմա, ինչքան էլ դժվար լիներ, չպետք է այս իրավիճակում գնայինք այդպիսի թղթեր ստորագրելու ճանապարհով: Ի վերջո, խաղաղությունը պարտադրում են: Մենք գիտենք թուրքն ու ադրբեջանցին ով է, այդ երբվանի՞ց սկսեցինք կասկածել մեր ուժերի վրա: Այո, գիտենք, թե որտեղ են մեր բացթողումները, բայց դրանք ունեն լուծումներ: Մեզ պատասխանատվություն է պետք ունենալ եւ այնպիսի ղեկավարներ, որոնք պատրաստ են առաջինը հենց իրենց նվիրաբերելու: Այդ նվիրաբերման շնորհիվ ենք ժամանակին հաղթանակներ ունեցել, որովհետեւ եղել են առաջնորդներ, որոնք պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել:

— Բայց Արցախում իշխանություն փոխվեց, եւ մեծ հույսեր կային, որ ինչ-որ բեկում կլինի, Արայիկ Հարությունյանի ազգակործան քաղաքականությունը չի շարունակվի: Ի վերջո, ուշացա՞ծ էր այս փոփոխությունը, թե՞  պարզապես չկարողացան:

— Այդ իշխանափոխությունն, իսկապես, ուշացած էր: Եթե 2020 թվից հետո այդ փոփոխությունը լիներ, երկրի գլուխ գային ուրիշ մարդիկ՝ լավ տիրապետելով եւ ճիշտ գնահատելով իրավիճակը, կարծում եմ՝ ելքեր կունենայինք, եւ հանգուցալուծումն այսպիսին չէր լինի, ինչպես հիմա է: Երբ այս իշխանափոխությունը կատարվեց, ես էլ մեծ վստահություն եւ հույս ունեի: Բայց, ցավոք, չհասցրին, ավելին՝ ընդհանրապես մինչեւ վերջ չի էլ ձեւավորվել այդ իշխանությունը: Համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե ինչ-որ հնարավորություններ եղել են, բայց իրենք չեն արել, ինչ պետք է անեին, ուղղակի, էլի եմ շեշտում՝ չհասցրին:

«ԵԹԵ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՈՒՐԻՇ ՁԵՎ ԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԼՈՒԾՈՒՄԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳԱՐ ՄԵՐ ՏԵՂԸ ԿՌՎԵ՞Ր, ԹԵ՞ ԽՈՍԵՐ»

— Բայց սահուն կերպով, կարծես թե, Արցախի հանձնումը «գցեցին» դեռ նոր-նոր ձեւավորվող իշխանության «գրպանը»…

— Երկու բառով այդպես ասում են, բայց չէ՞ որ կա իրականություն: Եթե մի քիչ հետ գնանք, կտեսնենք, թե որտեղից է սկսվել Արցախի հանձնումը: Երկար ժամանակ կասկածում էինք, որ երբեւէ կարող ենք ունենալ մի ղեկավար, որը կարող է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Բայց ծնվեց այդպիսի մարդ, որը ոչ միայն բառացիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այլ նաեւ աջակցեց բոլոր ուղղություններով, որպեսզի Արցախը լինի, իրոք, Ադրբեջանի կազմի մեջ: Հիմա տեղափոխվելով Հայաստան եւ տեսնելով այստեղ առկա իրականությունը՝ պետք է ասեմ, որ նույն պատմությունն է, ինչ Արցախում: Ուստի՝ ուզում եմ դիմել ժողովրդին՝ սիրելի՛ հայրենակիցներ, մենք էլ երկար ժամանակ մտածել ենք, որ փորձանքը մեզ չի հասնի, Արցախը երբեք չենք կորցնի: Մինչեւ վերջին օրն էլ չենք հավատացել, որ այսպիսին կլինի Արցախի ճակատագիրը: Այո, պատկերացրել ենք դաժան պայքարի ճանապարհ, բայց հույսով, որ Արցախը լինելու է միշտ հայկական եւ մի օր էլ կարգավիճակի հարց է լուծվելու: Մենք ունեցել ենք դրա հնարավորությունը, բայց չունեցանք ամենատարրականը՝ նորմալ դիվանագետներ, հայրենասեր ղեկավարներ, անցնելով պատմական ծանր ժամանակաշրջաններ, մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք: Ոչ ոք չէր հավատում, որ այդքանից հետո՝ կարող է տեղի ունենան նույն բացթողումները, ինչ եղել է 100 տարի առաջ:

— Ըստ էության, Արցախում ավելի շատ քննարկվեց Ադրբեջանի մաս կազմելու, ինտեգրվելու հարցը, բայց որեւէ կերպ չդիտարկվեց որպես փրկօղակ դիմելը Ռուսաստանին՝ պրոտեկտորատ ստանձնելու համար: Սա որեւէ բացատրություն ունի՞:

Ռուսաստանի հասցեին, որ քննադատություններ են հնչում, դրանց մի մասն ընդունում եմ, բայց պետք է հիմքերն ուսումնասիրել, թե ինչու իրեն այդպես դրսեւորեց: Եթե մեր իշխանության ղեկավարները ուրիշ ձեւ էին տեսնում լուծումը, այլ առաջարկներ էին անում, Ռուսաստանը պետք է գար մեր տեղը կռվե՞ր, թե՞ խոսեր: Հայաստանի իշխանությունը հակառուսականություն սերմանում էր նաեւ Արցախում՝ իրենց արտահայտություններով, վարքագծով: Արցախում էլ կային մի քանի ուժեր, դերակատարներ, որոնք այդ ամենը սկսեցին սերմանել արցախահայության մեջ: Մենք միշտ ասում էինք, որ չի կարելի, բայց պատասխանը հետեւյալն էր՝ եթե մենք այստեղ չլինենք, Ռուսաստանը ի՞նչ պետք է անի… Այսպես միամտացնում էին հանրությանը: Հիմա մենք չկանք, Ռուսաստանն էլ չկա, ո՞վ ավելի մեծ կորուստ ունեցավ, ո՞վ անցավ այդ դաժան իրականության միջով… Մե՛նք: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան ինձ համար երկրորդական է, առաջնահերթ պետք է լինի քո երկրի շահերը, ինչի համար ինքդ պետք է փնտրես հենց այն երկրներին, որոնց հետ քո շահերը կարող են համընկնել: Մենք ո՞ւմ հետ ենք ինչ բանակցություն տարել՝ քննադատելուց բացի, թե՝ դուք պետք է սա անենք, խոսք եք տվել եւ այլն: Բա մենք քանի՞ անգամ ենք խոսք տվել, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Բոլոր ժամանակաշրջաններում ինչ խոստումներ տվել ենք, կատարե՞լ ենք, որ ուրիշներին ենք ասում ձեր խոսքի տերը չեք: Պետք է նախ մեզնից խոսենք, մենք ի՞նչ ենք արել: Երբ մենք մեզնից մի բան ներկայացնենք՝ մի ուժ, մի ճանապարհային քարտեզ, թե որ ուղղությամբ ենք գնալու, վստահեցնում եմ՝ Ռուսաստանը լինի, թե մեկ այլ ուժ՝ հաշվի է նստելու: Բայց քանի դեռ պառակտությունով ենք զբաղվում, իրար քննադատելն ու ատելությունն ենք աճեցնոմ ժողովրդի մեջ եւ իրար նկատմամբ, կողքից նայողը երբեք մեզ հետ գործ չի բռնելու եւ ինչ-որ լուրջ հարցեր չի քննարկելու:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ, ԻՆՉ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ»

— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տեղի ունեցավ օրեր առաջ Երեւանում Արցախի ներկայացուցչրության դիմաց: Որքանո՞վ էր արդարացված արցախահայության ցասումն ընդդեմ արցախյան իշխանությունների:

— Արցախահայե՛ր, ձեզ խաբել են ու այս օրին են հասցրել, հիմա էլ քաղաքական զոհ չդառնաք: Իհարկե, ժողովրդի մի մասին հասկանում եմ, որովհետեւ բավականին ժամանակ է, ինչ մեծ հարցեր է կուտակվել իրենց մեջ: Բայց ժողովուրդն էլի սխալ հասցեատիրոջ մոտ էր գնացել: Պատճառն իրենք չեն, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք, Արցախի իշխանությունը ինքնագլուխ որոշումներ չէր կատարում, բոլոր քայլերը համաձայնեցված են եղել Հայաստանի իշխանության հետ: Ափսոս չկան մեր այն ժամանակվա առաջնորդները, մեր հերոս տղերքը, եթե նրանցից մեկ-երկուսը մնային, մենք լրիվ ուրիշ Արցախ ու Հայաստան կունենայինք: Բայց այսօրվա Արցախի իշխանությունից բողոքելը կամ պահանջելը տեղին չէ, երբ իրենք դեռ չգիտեն՝ ինչպես են պահպանելու պետական ինստիտուցիոնալ գերատեսչությունները, որովհետեւ էլի մեծ ճնշումներ կան հայաստանյան իշխանության կողմից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մեզ առաջարկում է նույնը, ինչ Ադրբեջանը՝ Արցախի ինտեգրացում, անձնագրերի փոփոխություն: Հայաստանում լինելով՝ էլի զգում ես ճնշում, ազատություն չկա, քեզ ստիպում են անձնագիրդ փոխես: Թոշակառու մարդիկ, հասարակ ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, ի՞նչ եք ժողովրդին ամեն անգամ քաղաքական դաշտ քաշում, տանում: Ինչո՞ւ եք այս տուժած, դաճան ճակատագրի արժանացած ժողովրդի հետ այսպես վարվում: Էլի ձեր հարցերը որոշեք, բայց ժողովրդին մի խառնեք: Ի դեպ, առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել, որ շատ ոգեւորվել եմ Հայաստանի ժողովրդից: Վերեւներից ամեն կերպ ուզում էին մեզ բաժանել՝ արցախցի ու հայաստանցի դարձնել, բայց չաշխատեց, սո՛ւտ է: Դուք տեսնեիք, թե ժողովուրդն ինչպես էր արցախահայությանն ընդունում, ձեռք մեկնում ու մինչեւ օրս էլ շարունակում են ձեռք մեկնել: Խորին շնորհակալություն եմ հայտնում: Մենք հենց այս ազգն ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода