ՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմ Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղ Ոստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառել Փլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ Գալստյան Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ) Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի Օպերա

ԱՄՆ-ն աջակիցն է Հռոմի ստատուտի վավերացման, բայց կնքում է երկկողմ համաձայնագրեր, որ իր քաղաքացիներին չհանձնեն. Սահակյան

Ներքաղաքական

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվան Երեւանին Հռոմի ստատուտը շրջանցող ուղիներ է առաջարկել: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ պնդում է, որ մինչեւ վավերացումը Երեւանը առաջարկել է Մոսկվային ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն կտար շրջանցել ստատուտի պահանջները, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել: Այս եւ Հռոմի ստատուտի շուրջ ստեղծված թնջուկի մասին «Իրավունքը» զրուցեց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ` որո՞նք կարող են լինել Հռոմի ստատուտի շրջանցման  ուղիները, այսպես ասած` այլընտրանքը:

— Նախ, այստեղ մի քիչ «շրջանցում» տերմինի օգտագործումը տեղին չէ, վավերացրած պետությունները դատարանի հետ համագործակցելու պարտականություն ունեն, եւ եթե փնտրվում է հանցագործ, որը պետք է կանգնի արդարադատության առջեւ Միջազգային քրեական դատարանում, այդ անձին հանձնելու պարտականություն է առաջ գալիս վավերացնող պետության համար, եթե այլ համաձայնություններ չկան: Սա իրավական գործիք է, որը կիրառվել է եւ կիրառվում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: ԱՄՆ-ն աջակիցն է Հռոմի ստատուտի վավերացման այլ պետությունների կողմից, սակայն, միեւնույն ժամանակ, կնքում է երկկողմ համաձայնագրեր վավերացնող պետությունների հետ, որով վավերացնող պետությունը հանձնառում է պարտականություն ԱՄՆ քաղաքացիներին չհանձնել Միջազգային քրեական դատարանին: Համանման պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ, որի նպատակը այն մտահոգությունները հերքելն էր, որոնք կապված էին թեզի հետ, թե ՌԴ նախագահը, քանի որ Միջազգային քրեական դատարանի գործընթացներում ներգրավված է, Հայաստան այցելության ժամանակ կարող է ձերբակալվել ու հանձնվել Միջազգային քրեական դատարանին:

— Այդուհանդերձ, որքանո՞վ են մոտ իրականությանը այդ խոսակցությունները:

— Դժվար կկարողանամ դա գնահատել, որովհետեւ քաղաքականության մեջ կեղծիքը չափից ավելի է: Ուղղակի, որպես մասնագետ, արձագանքեմ, որ իրավական գործիքակազմ կա, որը կարող է բացառել որոշ երկրների քաղաքացիների հանձնումը Միջազգային քրեական դատարանին, եթե հատուկ պայմանագրային պարտավորություններ ձեռք բերվեն Հայաստանի ու այդ երկրների միջեւ:

— Ըստ Ձեզ` շատ ու շատ համաձայնագրերի, համագործակցության հուշագրերի նման, Հռոմի ստատուտի վավարեացումը ե՞ւս կմնա զուտ թղթի վրա գրված ու Հայաստանին որեւէ օգտուտ չի տա:

— Հաշվի առնելով, որ ապացույցների հավաքագրման գործընթացքում կարող են նաեւ դերակատարում ունենալ հասարակական կազմակերպությունները, եթե անգամ, պետությունը չքննի եւ չհամագործակցի քրեական դատարանի հետ, այլ ուղիներ եւս կան: Հանցագործությունների վերաբերյալ փաստերը կարող են ներկայացվել դատարանի դատախազին, ով ուսումնասիրության արդյունքում կհայտնաբերի եւ կնախաձեռնի գործընթաց: Այնպես որ, նկատի ունենալով, որ դրա գործարկումը հնարավոր է ոչ միայն պետության, այլ նաեւ հասարակական կազմակերպությունների, այլ երկրների ներգրավվածության արդյունքում, կարծում եմ` ամեն դեպքում, պետք չէ բացառել: Բայց գործարկմանը նպաստող նախադրյալներ կան, եւ կարծում եմ` խնդիրը պետք է լինի ձեւավորել այդ միջավայրը, որի պայմաններում այս լուրջ ու ծանրակշիռ մեխանիզմը գործի կդրվի նաեւ ի շահ հայերի պաշտպանության, որը ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ իրավական խնդիր է:

— Ինչպե՞ս կարելի է կիրառել Հռոմի ստատուտը, որ ի շահ հայերի պաշտպանության լինի:

Հռոմի ստատուտով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որով միջազգային հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալացվել է: Այն կանխարգելիչ նշանակություն ունի, քանի որ մեխանիզմ է ստեղծում, որի գործարկման արդյունքում Հռոմի ստատուտով նախատեսված հանցագործությունների կատարողները եւ այլ հանցակիցներ կարող են պատասխանատվության կանչվել: Հաշվի առնելով, որ միջազգային հանցագործություններում ներգրավված են պետական կառույցներ, պաշտոնատար անձինք, այս հանցագործությունների բացահայտումը անարդյունավետ է, եւ երբ այս համակարգերը ձախողում են, որպես լրացնող մեխանիզմ, սկսում է գործել Միջազգային քրեական դատարանը: Մենք արդեն իսկ գիտենք, որ 2020թ.-ից գտնվում ենք ինտենսիվ պատերազմական իրավիճակում, որի շրջանակներում ձեռնարկվում են մասշտաբային հանցագործություններ, չնայած միջազգային կոչերին, որ այդ դեպքերը հետաքննվեն, որեւէ գործուն քայլեր Ադրբեջանը չի ձեռնարկում, եւ այդ հանցագործությունները թե՛ ծրագրողները, թե՛ կատարողները, անպատժելիություն են վայելում: Ավելին` նրանք հերոսացվում են այդ հասարակությունում: Այս տեսանկյունից Հռոմի ստատուտի վավերացումը նախադրյալներ է ստեղծում եւ վերացնում է այն իրավական խոչընդոտները , որոնք կարող էին բացառել պատասխանատվությունը Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների համար: Սակայն ստատուտն ունի ժամանակագրական սահմանափակումներ, այստեղ Հայաստանը նաեւ հետադարձությունը ճանաչելու վերաբերյալ դեկլարացիա է կատարել, որի ուժով կսկսվի այն տարածվել 2021թ.-ի մայիսից հետո կատարված հանցագործությունների նկատմամբ:

— Այսինքն՝ 2020թ.-ի պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների վրա այն չի՞ տարածվում:

— 2020թ.-ին չի կարող վերաբերել, երկու պատճառով` տարածքային եւ ժամանակագրական: Ժամանակագրությունը կարելի էր ավելի հետ տանել, բայց կարծում եմ` 2021թ.-ն է այն կրիտիկական պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են նաեւ Հայաստանի տարածք ու մինչ օրս օկուպացնում են այն: Իհարկե, այս ամենով հանդերձ, պետք է անհրաժեշտ քաղաքական նախադրյալներ լինեն, օրինակ՝ ինչպես տեսաք, ուկրաինական դեպքերում, 40-ից ավելի պետություններ հղումներ իրականացրեցին դատարանին, որը նախադրյալներ է ձեւավորում, որ քննություն իրականացվի, եւ գործերը հասնեն դատարանին: Այսինքն` դատարանի գոյությունը, ստատուտի վավերացման միջոցով յուրիստիկցիան ճանաչելը դեռ չի երաշխավորում դրական արդյունք, եւ այստեղ պետք է բազմաթիվ գործողություններ կատարավեն` սկսած ապացույցների պատշաճ հավաքագրումից վերջացրած անհրաժեշտ քաղաքական նախադրյալների ձեւավորմամբ, որ շահագրգիռ պետությունները եւս իրենց մտահոգություններով հանդերձ Հայաստանում ստեղծված իրավիճակը ներկայացնեն Միջազգային քրեական դատարանին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода