Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան «Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ) «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»

Ողբերգություններ ապրած ազգի ամենամեծ պաշտպանողական համակարգը հումորն է. Գոջամանյան

Մշակութային

Հայրենադարձ բեմադրիչ, ռեժիսոր ՍԵԴՐԱԿ ԳՈՋԱՄԱՆՅԱՆԻ ներկայացումներն այսօր մեծ պահանջարկ են վայելում: Կարճ ժամանակում նրան հաջողվեց յուրացնել հայաստանյան բծախնդիր հանդիսատեսի քմահաճույքներն ու «մեկը մյուսի հետեւից բեմականացնել այնպիսի հումորային ներկայացումներ, ինչպիսիք են «No Makeup»-ը, «ԿինԿոդ»-ը, «Տա՞նը մնացի»-ն, «Հոթել Կալիֆորնիա»-ն, «Զառանցանք»-ը, ընդ որում՝ վերջինը հիմա վերաբեմադրվում է։ Թատրոնում գոջամանյանական բումի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

ԻՆՉՈՒ ՈՐՈՇՎԵՑ ՎԵՐԱԲԵՄԱԴՐԵԼ «ԶԱՌԱՆՑԱՆՔԸ»

— Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր «Զառանցանք» ներկայացումը որոշել եք վերաբեմադրել: Ի՞նչ փոփոխություններ է այն ենթադրում:

— Զառա Սահակյանի դերակատարմամբ՝ «Զառանցանք» մոնոներկայացման վերաբեմադրությունը «Զառանցանք ռեսթարթ» է կոչվում: Այն 50 տոկոսով «Զառանցանք» ներկայացումն է, 50 տոկոսով՝ նոր ներկայացում: Ինչպես մեր հանդիսատեսը գիտի, Զառան ամենատարբեր կերպարների ընկալողն ու ցուցադրողն է, եւ այնպես է լինում, որ իր գործունեության բերումով շաբաթական մի նոր կերպար է ի հայտ բերում հանդիսատեսի համար: Հետեւաբար, նա այլեւս չէր տեղավորվում այդ մի ներկայացման մեջ: Ինչպես գիտեք, «Զառանցանք»-ը չորս տարբեր կանանց մասին էր, որոնցից երկուսին փոխել ենք: Ամբողջովին չենք փոխել, որովհետեւ շատ սիրված կտորներ կային, եւ ափսոսում էինք այդ հատվածներն ընդհանրապես հանել, իմ կարծիքով՝ դեռ հանդիսատեսն ամբողջովին չէր ըմբոշխնել ներկայացումը: Բայց մյուս կողմից էլ դինամիկան պահելու համար, ժամանակի հրամայականը նկատի ունենալով, ավելացրինք կերպար, նաեւ երաժշտական համարներում փոփոխություններ եղան: Ի դեպ, ասեմ, որ այս ներկայացման մեջ նաեւ ես եմ հանդես գալիս, որպես դերասան, բայց եկեք չակերտները չբացեմ:

— Փաստորեն, այնպիսի դերով եք հանդես գալու, որը չվստահեցի՞ք որեւէ մեկին:

— Իրականում շատ հետաքրքիր եւ ծիծաղելի գրոտեսքային կերպար է, որը մի հատվածում Զառայի հետ հանդես է գալու, բայց լինելու է կարեւոր եւ առանցքային: Բնականաբար, սա Զառայի մոնոներկայացումն է, որին ես, որպես օգնող կերպար, բեմ եմ բարձրանալու: Այն մի քիչ «համարձակ կերպար է՝ արեւմտահայերեն խոսող հոգեւորականի: Ու ոչ թե չեմ վստահել այս կերպարն ուրիշ դերասանի, այլ ես, Զառան եւ ներկայացման սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ հենց ես խաղամ, քանի որ տիրապետում եմ արեւմտահայերենին: Վստահելու խնդիր ընդհանրապես չկար, մոնոներկայացման մեջ երկրորդ դերասան մտցնելը մի քիչ նորմալ էլ չէ, բայց քանի որ ես ռեժիսորն եմ եւ պրոդյուսերը, կարծում եմ՝ այս ներկայացման մի մասն եմ: Բացի այդ, ես, Արմենն ու Զառան միասին ենք ստեղծել այդ փոխհարաբերությունը եւ մի հատ էլ պետք է բացատրեինք մեկ ուրիշին, դրա համար որոշեցինք, որ ես խաղամ:

«ՈՒՂԻՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԵՄ»

— Ի տարբերություն մի շարք արվեստագետների՝ Դուք չխորշեցիք քաղաքական սարկազմ դնել Ձեր ներկայացումներում: Սա համաձարկությո՞ւն էր, թե՞ գոնե այսկերպ չլռելու միջոց:

— Սա գալիս է նրանից, որ ես ուղիղ քաղաքական հումորի կողմնակից չեմ: Ինչ-որ մի քաղաքական գործչի պարոդիան անելը դժվար չէ, բայց իմ կարծիքով՝ գեղարվեստական էլ չէ: Բայց քաղաքականություն-հասարակություն փոխկապակցվածության կոնցեպտը միշտ կա իմ բոլոր ներկայացումների մեջ, որտեղ անդրադառնում եմ քաղաքականորեն ի հայտ եկած երեւույթներին: Վախենալու պատճառ չունեմ, որովհետեւ ոչ մեկ չի կարող ասել ինձ, թե նախկիններին եմ պաշտպանում կամ ներկաներին: Իմ կարծիքով՝ արվեստագետը պետք «է ո՛չ նախկիններին պաշտպանի, ո՛չ ներկաներին, ո՛չ ապառնիներին: Արվեստագետի պարտականությունը տեսնելն է հոռի երեւույթները եւ գեղարվեստականորեն մատուցելը, որպեսզի հասարակությունը, քաղաքական գործիչն ու իշխանությունը նույն սխալը չկրկնեն: Այս առումով երբեք էլ այդ պիտակավորումը չի կարող կպչել «ինձ եւ իմ գործընկերներին: Արվեստագետը հասարակական տարբեր երեւույթներն է բեմի վրա արտացոլում, հետեւաբար դրա մեջ քաղաքականություն էլ կա, «մանավանդ մեր քաղաքականացված օրերում, քաղաքականցված երկրում եւ հասարակությոնում, ինչն անխուսափելի է: Ով սխալվել է՝ լինի նախկին, ներկա, թե ապագա, պետք է դրա մասին խոսել: Ու այս համատեքստում չմոռանանք ասել, որ ժողովուրդն էլ է սխալվել ու սխալվել է, ընդ որում՝ ոչ թե այս վերջին երկու տարվա մեջ, այլ միշտ էլ սխալվել ու սխալվելու է, եւ այդ սխալները պետք է ցույց տալ, որպեսզի չկրկնվեն:

— Ձեր բոլոր ներկայացումներն ուղեկցվում են հումորով: Որքանո՞վ էր հեշտ Ձեզ համար, որպես սփյուռքահայի ընկալել, թե հայաստանյան հանդիսատեսին ի՞նչը կարող է ծիծաղեցնել, առավել եւս՝ այս օրերին:

— 2016 թվականին, երբ վերադարձա Երեւան, մեկ-երկու տարի ուղղակի ուսումնասիրել եմ այս ոլորտը: Բախտս բերել է, աշխատել եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր վարպետներն են այս ոլորտի՝ հանձին Արմեն Վարդանյանի եւ այն դերասանների, որոնց հետ աշխատում եմ: Ամենաշատը խորացել եմ բեմ եւ դահլիճ, դերասան-հանդիսատես պինգ-պոնգի՝ փոխհարաբերության մեջ: Փորձել եմ, այնքան եմ սխալվել՝ մինչեւ ճիշտը դուրս գա, հիմա, փառք Աստծո, հինգ հումորային ներկայացում ունեմ, որոնք տարբեր լեփ-լեցուն դահլիճներում ներկայացվում են: Բնականաբար, հեշտ չէր, որովհետեւ մենք շատ հումորով ազգ ենք, կարծում եմ ՝ ողբերգություններ ապրած ազգի ամենամեծ պաշտպանողական համակարգը հումորն է: Հետեւաբար, եթե ունի նման հումոր, իրեն ծիծաղեցնելն ու զարմացնելն էլ հեշտ բան չէ: Կարծում եմ՝ իմ դեպքում շատ փորձելու, լսելու, ուսումնասիրելու, ճիշտ մարդկանց հետ գործ բռնելու արդյունք է՝ դերասանից ու սցենարիստից սկսած՝ մինչեւ բոլոր այն մարդիկ, որոնք մի ներկայացման ծնվելու եւ ապրելու մեջ ունեն դերակատարություն: Ինչ խոսք, դժվար էր, որովհետեւ լեզվամտածողությունն ուրիշ է, փոխաբերական կամ երկրորդ շեշտի հումորներն այլ են: Ինչքան էլ ես հայերեն ուսում եմ ստացել Իրանում, այնտեղի հումորը տարբերվում է այստեղինից: Մի քիչ պատասխանատու արտահայտություն եմ անում, բայց ռուսական դպրոցի ազդեցությունը շատ է հայկական հումորի վրա, իսկ իմ ռուսերեն չիմանալը, այդ ամենի մեջ չապրելը եւ հետո ինչ-որ նախագիծ անելն ու հաջողելը, հավատացեք, շատ բարդ գործընթաց էր:

«ԱՅՍՕՐ ԲԵՄԱԴՐԻՉԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԴԵՐԱՍԱՆԻ»

— «ԿինԿոդ», «Տա՞նը մնացի», «No Makeup», «Զառանցանք», «Բումերանգ»… Շատ բեմադրիչներ այսքան ակտիվ չեն: Ներկայացումների հաջողությո՞ւնը այսպիսի տեմպ ապահովեց, զուտ ինտուզիա՞զմը, թե՞ նման ներկայացումները պարզապես եկամտաբեր են այսօր:

— Ես, այսպես ասած, «կոմերցիոն» ներկայացումներ չեմ անում՝ զուտ նրա համար, որովհետեւ եկամտաբեր են: Ես երբեք ոչ մի աջակցություն չեմ ստացել պետական ինչ-որ կառույցից եւ պետական ներկայացումներ չեմ բեմադրել, չեմ էլ փորձում անել, որովհետեւ կարծում եմ՝ այդ աջակցությունը, ինչ պետությունը մեր թատրոններին կամ ընդհանրապես այս ոլորտում իրականացնում է, համահունչ արդյունք չի ստանում: Ես դրսից եկել եմ հայրենիք, որպեսզի աշխատեմ, արարեմ ու ինչ-որ տեղ նաեւ ստեղծեմ աշխատատեղ: Եթե եկամտաբեր չլիներ, ես չէի կարող գոյատեւել, պարզից էլ պարզ է, բայց համեմատ այն աշխատանքին, որը կատարվում է, նույնչափ հաջողություն եկամտի առումով չունի: Ինչեւէ, պետք է դիմանալ այս ոլորտում բոլոր մյուս աշխատանքների պես: Ասեմ, որ հասարակությունը, ժամանակները փոխվել են, կյանքը արագացել է, հիմա միայն հեռուստատեսությունը, բեմը եւ կինոյի էկրան չէ, բազմաթիվ ուրիշ հարթակներ կան, որոնք նմանատիպ ժամանցային հնարավորություններ են տալիս հանդիսատեսին: Հետեւաբար եթե ասելիք ունես, կարծում եմ՝ պետք է ժամանցայինի կոնցեպտում ասել, զուտ գեղարվեստական ստեղծագործություն անելը հանդիսատեսի լայն զանգվածների դատողության արդյունք չի կարող լինել, ինչը փաստ է: Սակայն, դրա քաղաքականությունը որոշողը ես չեմ, այնպես որ, եթե, որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր, ունեմ ասելիք, սցենարիստի եւ անձնակազմի մյուս անդամների հետ միասին փորձում եմ ասել ժամանցային կոնցեպտի մեջ եւ հնարավորինս ազդեցիկ լինել: Երբ ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում, ասելիքդ էլ լսում են, մանավանդ, երբ հանդիսատեսն իրեն լավ է զգում դահլիճում, չի ձանձրանում: Եթե ձանձրացած չէ, քո խոսքն էլ ավելի լավ է ընկալելու: Անդրադառնալով ներկայացումներին՝ ասեմ, որ «Կինկոդ»-ն էլ է վերականգնվում, «No Makeup»-ն էլ վերջերս հանձնվեց հանդիսատեսի դատին: Միակ ներկայացումը, որը «ստոպ» տվեցինք, «Բումերանգն» էր, ինչը պայմանավորված էր պատերազմի հետ: Ինչ ասվում էր «Բումերանգ»-ում, պատերազմից հետո իմաստ չուներ դրա մասին խոսել: Բայց հիմա մտածում ենք այն եւս ենթարկել փոփոխությունների ու վերականգնել, որովհետեւ շատ լավ եւ գեղեցիկ ներկայացում էր՝ հետաքրքիր դերասանական կազմով ու դերասանական խաղով:

— Ի՞նչ կփոխեիք մերօրյա թատրոնում, ի՞նչն է պակասում այսօր հայաստանյան հանդիսատեսին, եւ նախեւառաջ ինչի՞ կարիք ունի այսօր բեմադրիչը:

— Այսօր բեմադրիչը կարիք ունի նորմալ պայմաններում ապրող դերասանի, սցենարիստի եւ նորմալ պայմաններով  բեմադրական հնարավորությունների: 65 տեղ փորձ անող, 30 տեղ նկարահանվող, հոգնած ու ջարդված դերասանը գալիս է եւ ոչ մի տեղ էլ մինչեւ վերջ մաքուր ու ճիշտ չի անում իր աշխատանքը, իր կարողությունները չի կարողանում ցույց տալ: Իսկ սցենարիստները մեկ-մեկ ընկնում են այնպիսի առօրյայի մեջ, որ ավելի շատ պարտականություն են կատարում եւ ոչ թե ստեղծագործում են: Ինչ վերաբերում է ռեժիսորներին, եթե նրանք պետական թատրոնից չեն, ապա մեկ առանձին սենյակում դնում են միզանսցեն, հետո բեմադրություն անելու համար ունենում մեկ կամ երկու օրվա հնարավորություն թատրոնի բեմում առաջնախաղից առաջ լույս դնելու, միզանսցենը բեմի վրա տեսնելու, ձայնային ռիթմը, ըստ դահլիճի, հասկանալու եւ այլն։ Թեպետ որքանով գիտեմ, պետական թատրոնում աշխատող ռեժիսորներն էլ ունեն մոտավորապես նույն խնդիրները: Պետական թատրոններում աշխատող դերասաններն էլ հանապազօրյա հացը վաստակելու համար ճարահատված թատրոնի սահմաններից դուրս պետք է գործունեություն ծավալեն, որովհետեւ իր աշխատավարձով չի կարող ապրել: Ելքն, անկեղծ ասած, չգիտեմ որն է, որովհետեւ պետական կառույցներով չեմ զբաղվում:

Իսկ հանդիսատեսի մասին ասեմ, «իմ կարծիքով, «նրանցից շատերը թատրոնից մոնոներկայացում են ակնկալում, քանի որ մեկ հոգու խոսքն են սովոր լսել, իսկ ընդհանրապես թատրոնը ժողովրդավարության հիմքն է, «որովհետեւ այն մեկից ավելի կերպարների խոսակցություն է, նույնիսկ կոնֆլիկտ է, քաշքշուկ, տեսակետների բախում: Անգամ մոնոներկայացումների կամ մենախոսությունների ժամանակ, օրինակ Համլետի մենախոսության դեպքում՝ նա կռվում է ինքն իր հետ: Նույնիսկ հունական դիցաբանության մեջ մի քանի աստվածներ միասին ունեին համազոր ուժ եւ իրար հետ կռվում էին, կոնֆլիկտ կար, այսինքն՝ մի մարդու, մի ձայնի, մի աստծո խոսք չէր, կար բազմակարծություն, ինչը եւս բերում էր ժողովրդավարության: Մեր երկրում, թատրոնում, դրամատուրգիայում հանդիսատեսի ընկալման մեջ այսպիսի մի թյուր կարծիք եւ ցանկություն կա, որ ուզում են լսել միայն վերջին հերոսի վերջին մոնոլոգը, տեսակետը, այ ոչ թե ամբողջ ներկայացումից քաղել իրեն հասանելիք մեսիջը: Այսինքն՝ սիրում են, որ ինչ-որ հաղթող տեսակետ լինի, մինչդեռ հնարավոր է, որ երկու տեսակետներն էլ ճիշտ լինեն, որոնք հնչում են դիալոգի մեջ: Ի վերջո, ամեն մարդ ունի իր ճիշտը: Նույն այս տրամաբանության հետեւանքով՝ մենք այն ազգն ենք, որը սիրում է կենացներ, մի անձի շուրջ հավաքված կուսակցություններ, շեֆեր, այսինչ խմբի լիդեր, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Խորհրդարանական երկիր ենք, բայց հավատացեք, եթե խորհրդարանի խմբակցությունների քաղաքական առաջին դեմքերին վերցնենք, այդ թիմից ոչ մեկը չի ընտրվի: Գաղափարի, մոտեցման շուրջ միացումներ չեն կայանում, եւ նույն խնդիրը կա նաեւ մեր պետական թատրոններում: Ես չեմ կարողանում հասկանալ այն թատրոնին, որն ունի գեղարվեստական ղեկավար եւ տասնամյակներով նրա ճաշակն է այդ թատրոնում ձեւավորվում, մի քանի ճաշակ չի լինում այդտեղ: Եթե մի ուրիշ ռեժիսոր, մի ուրիշ ստեղագործող ունենա այլ տեսակետ, ճաշակ կամ մոտեցում, որը չի համընկնում այդ գեղարվեստական ղեկավարի հետ, այդ մարդը տվյալ թատրոնում չի գոյատեւի: Սա մերօրյա թատրոնի ամենամեծ խնդիրն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода