Կառավարության անդամները կամա, թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երեւանի քաղաքապետի լիազորությունները. Սամվել Հակոբյան
Ներքաղաքական
«Կառավարության անդամները կամա, թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երեւանի քաղաքապետի լիազորությունները:
Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երեւանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու եւ քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:
Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետեւաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները: Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի եւ կբավարարի մեր հայցը:
Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանում այս կարեւորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետեւանքներով», - գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ: