Iravunk.com | Ինձ համար սա մահապատիժ է…Շատ մեծ ցանկություն ունեմ, որ լույս սփռվի այս գործի վրա. Արթուր Վարդանյան
Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Էդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերը Զարմանք Հիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնի

Ինձ համար սա մահապատիժ է…Շատ մեծ ցանկություն ունեմ, որ լույս սփռվի այս գործի վրա. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` «Նորք-Մարաշ» խմբի գործով անցնող ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի վերաբերյալ: Ըստ այդմ`  նա դատապարտվել է ազատազրկման՝ 13 տարի ժամկետով` հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի, 2 ամիս։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Վարդանյան, ի՞նչ կասեք Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

— Առողջական խնդիրներով պայմանավորված` դատարանում ներկա չեմ եղել: Բայց դատարանի որոշման մեջ արձանագրվել է, որ գործով անցնող այն մարդիկ, որոնք դատապարտվել էին 7-8 տարվա ազատազրկման, նրանց նկատմամբ պայմանական փորձաշրջան է նշանակվել, եւ որպես պատիժ սահմանված կալանքի տարիները, այսպես ասած, «ջրվել են»: Ըստ էության, գործով անցնող 19 հոգուն էլ արդարացրել են, որի համար միանշանակ ուրախ եմ, բայց անփոփոխ թողեցին իմ դատավճիռը: Փաստաբանս ներկայացրել էր իմ առողջական խնդիրներին վերաբերող բժշկական փաստաթղթեր առ այն, որ ունեմ անբուժելի հիվանդություն, սակայն ոչինչ հաշվի չի առնվել: Նույնիսկ հաշվի չառնվեց այն, որ ունենալով առողջական խնդիրներ` մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, զոհված ազատամարտիկի որդի եմ, պատերազմից հետո` 4 ամսից ավել եղել եմ առաջնագծում: Ինձ համար սա մահապատիժ է, գոնե պայմանական փորձաշրջան նշանակեին, որպեսզի կյանքս շարունակվեր… Ինձ դատապարտել են դանդաղ մահվան, ես ոչ միայն իմ կյանքն եմ կորցնում, այլեւ ընտանիքիս, երեխաներիս: Այսքան տարի չեմ տեսել երեխաներիս եւ էլի ոչ մի տարբերակ չեմ ունենալու նրանց տեսնելու: Հիմա 42 տարեկան եմ, եթե 52 տարեկանում պետք է բանտից դուրս գամ, էլ ո՞ւմ եմ պետք, կասե՞ք…

Սոցցանցերում ադրբեջանցիները Ձեր գրառումների ու հրապարակումների տակ սկսել են սադրել, թե ՀՀ դատական համակարգի միջոցով` Ձեզ ուղարկելու են Եռաբլուր` Ձեր հոր մոտ

— Նրանք շատ մեծ ցնծությամբ ողջունեցին Վերաքննիչ դատարանի որոշումը, նրանց միացան նաեւ իշխանության մոտ կանգնած մարդիկ եւ սկսեցին գրառումներ անել, թե` ճիշտ եղավ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչն է ճիշտն այդ մարդկանց համար, մարդուն դանդաղ սպանե՞լը: Շատ է խոսվում 2018 թվականից առաջ իշխանությունների կողմից գործած հանցագործությունների մասին, բայց նայեք, թե ինչքան մարդ է մահացել 2018 թվականից հետո: Ես չեմ խոսում պատերազմի դաշտում զոհվածների մասին, այլ հենց բանտերում մահացածների: Ըստ որոշ տեղեկությունների` շուրջ 145 հազար մարդու դեմ քրեական գործ կա հարուցված Հայաստանի Հանրապետությունում: Սա ռեկորդային ցուցանիշ է: Այսպիսի ցուցանիշ գոյություն չունի աշխարհում, որ 2,5 միլիոնանոց բնակչությունից 145 հազարի դեմ քրեական գործ հարուցված լինի:

Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա` Վերաքննիչ դատարանի կայացրած վճռից հետո:

— Սպասում եմ, որպեսզի դատարանն իր վերջնական որոշումն ուղարկի, որից հետո` փաստաբանիս հետ հանդես կգանք հայտարարությամբ: Ես միգուցե հանդես գամ նաեւ մամուլի ասուլիսով, որովհետեւ շատ մեծ ցանկություն ունեմ, որ լույս սփռվի այս գործի վրա: Դատարանում այնպես արեցին, որ անգամ չխոսվի այն փաստերի մասին, թե ինչ եմ արել ես Հայրենիքիս համար, ինչը կարող էր լույս սփռել թե իրականում ով եմ ես, իմ քիչ հնարավորություններով ինչպիսի օգուտ եմ տվել Հայրենիքիս: Ես իրականում չգիտեմ` ինչի՞ համար եմ դատվում: Եվ ամենամեծ ցավն այն է, որ այսօր ճակատագրեր են որոշում մարդիկ, որոնք ոչ մի հետագիծ չունեն` ո՛չ անձնական, ո՛չ քաղաքական, ոչինչ չունեն արած այս երկրի համար, անգամ զենք բռնել չգիտեն, չգիտեն` ինչ է պատերազմը, Հայրենիքը… Ուղղակի ապշած եմ, չեմ կարողանում աչքերիս հավատալ, որ հայը հետապնդվում է Հայաստանում հայ լինելու համար: Այնպես են ներկայացնում, կարծես, ամբողջ աշխարհը մեղավոր է այսօրվա վիճակի համար` բացի իրենցից: Տպավորություն է, որ անգամ պինգվիններն են մեղավոր» ու եթե մի պինգվին մտավ Հայաստան, ցմահ դատվելու է:

Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր դեպքում որեւէ մեղմացուցիչ հանգամանք հաշվի չի առնվում:

— Սա համարում եմ քաղաքական ծրագիր, որն իրականացվում է ընդդեմ իմ անձի: Սկսել եմ հավատալ այն խոսակցություններին, որ Ադրբեջանը նախապայման է դրել «ազատվել» բոլոր կռված տղերքից: Կարծում եմ` վախենում են, որ կարող է առաջ գալ այնպիսի մտածելակերպ, որ դեռ պայքարող հայ կա Հայաստանում: Երեւի, դրա համար էլ այս իշխանությունների համար քաղաքական դաշտում անցանկալի անձ եմ դիտարկվում: Զուգահեռեք այս ամենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարության հետ, որտեղ հույս է հայտնում, թե շատ շուտով ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք` իրենց տները, ինչ-որ ժամանակ անց էլ ադրբեջանցիները կգան եւ այստեղ բնակություն կհաստատեն:

Գուցե, այս ամենի մասին պետք էր լռե՞լ, որ Ձեր նկատմամբ էլ դատարանը բարեգութ գտնվեր:

— Շատերի համար գուցե, իսկապես, ավելի ձեռնտու է համակերպվելը, լռելը, քան խոսելը: Ովքեր մտան իշխանության թեւի տակ, իրենց հարցերը լուծեցին: Ավելին` մի քանի զանգ եմ ստացել եւ ինձ ասում են, որ դատարանն այսպիսի որոշում է կայացրել, որովհետեւ շատ ակտիվ եմ եղել եւ իշխանությունը, ի դեմս ինձ, տեսնում է իրական ընդդիմություն, վտանգավոր խաղացող քաղաքական դաշտում: Բայց ես երբեք չեմ էլ շեղվել իմ գաղափարից` իմ ասածն ընդամենն այն է, որ սա մեր երկիրն է, եւ մենք ենք տերը մեր երկրի, չպետք է վախենանք մեր երկրում ապրել որպես հայ` մեր արժեքներով, մեր գաղափարներով: Չպետք է վախենանք ասել, որ Արցախը հայկական է: Ի դեպ, դատաքննության ընթացքում, բացի ինձնից, ոչ ոք չի խոսել Արցախի մասին: Միայն ես եմ բարձրաձայնել, որ մենք Արցախի համար ենք պայքարել, եւ մինչեւ այսօր էլ համարում եմ, որ Արցախը հանձնվեց ու ծախվեց: Սա երեւի հիմք դարձավ, որպեսզի ինձ չներեն ու «ստացվեց», որ այս ամբողջ պատմության մեջ միակ հանցագործը ե՞ս եմ: Իրականում այնտեղ հանցագործ ընդհանրապես գոյություն չուներ: Բայց այսպես ատել, անձնավորված թիրախավորել, նույնիսկ նախկինների ժամանակ չեմ տեսել: Պատկերացնո՞ւմ եք, ե՛ս եմ դա ասում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. ՍրբազանՍահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնանՍրբազանին ԵՊՀ-ում հարյուրավոր ուսանողներ դիմավորեցին քոչարի պարելովԱմբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. ՍրբազանՆպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար․ մայիսի 14-ի աստղագուշակՍպասվում են տեղումներԵրևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода