Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել Բախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրո Գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն Ահա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկը ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել Մի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից

Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.






Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԻնչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համարՇնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու եւ անկախ քաղաքական հայացքներից՝ քննարկումներին մասնակցելու համար. ՀակոբյանԻնչպես է մարդու գոտկատեղի չափն ազդում նրա սրտամկանի աշխատանքի վրաՆպատակաուղղված աշխատանքով և հետևողական քայլերով՝ իրավապաշտպան ոլորտում շարունակելու ենք բարձր արդյունքներ ապահովել մեր վստահորդների համար և շնորհակալ ենք վստահության համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top