Iravunk.com | Ալենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ» «Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan Times Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան Բայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը

Ալենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց

Վերլուծություն

Ե­րեկ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նագ­ծի Ի­ջե­ւա­նի ու Ղա­զա­խի հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­ներ Մհեր Գ­րի­գոր­յա­նի ու Շա­հին Մուս­թա­ֆաե­ւի հան­դի­պու­մը՝ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քի շրջա­նա­կում: Հան­դիպ­ման եւ վայ­րի ա­ռա­ջար­կը Հա­յաս­տա­նինն էր: Ադր­բե­ջանն այս ան­գամ գնաց հան­դիպ­ման, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ հան­դիպ­ման վայ­րի հետ կապ­ված խնդիր չի տես­նում: Հաշ­վի առ­նե­լով Ա­լիե­ւի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ պատ­րաստ է ցան­կա­ցած մա­կար­դա­կով հան­դիպ­ման, ո­րոնք կլի­նեն Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դութ­յամբ կամ երկ­կողմ՝ ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի:

Ի՞ՆՉ Է, ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՎԱԾՈՂ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ի՞նչ էր ու­զում Նի­կո­լը՝ տե­ւա­կան ժա­մա­նակ տե­ղապ­տույ­տի մեջ հայտն­ված բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը վերսկ­սել Ա­լիե­ւի ա­ռա­ջար­կած սխե­մա­յով, ա­վե­լի կոնկ­րետ՝ ոչ ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում: Սա ակ­նարկ է, որ մյուս հան­դի­պում­նե­րը եւս պատ­րաստ է անց­կաց­նել այդ պա­հանջ­ներին հա­մա­հո՞ւնչ: Հ­նա­րա­վոր տար­բե­րակ է, ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հրա­ժար­վել ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րից:

Ն­կա­տենք, այս օ­րե­րին ԱՄՆ-ն, նրա եվ­րո­պա­կան կա­տա­րա­ծու­նե­րը բաց եւ կու­լի­սա­յին ե­ղա­նա­կով շա­րու­նա­կում են Ա­լիե­ւին հա­մո­զե­լու փոր­ձե­րը: Ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվեց ԵՄ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վ­րաս­տա­նում ճգնա­ժա­մի գծով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կ­լաա­րի օ­րերս Թուր­քիա կա­տա­րած այ­ցը, նաեւ փոր­ձում են Ան­կա­րա­յից «դաբ­րո» ստա­նալ, որ Ա­լիե­ւի վրա ազ­դի: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին է ակ­նար­կում Կ­լաա­րի գրա­ռու­մը. «Վե­րա­դար­ձել եմ Բր­յու­սել` ե­րեկ Ան­կա­րա կա­տա­րած այ­ցից հե­տո։ Քն­նարկ­վել են հար­ցեր, ո­րոնք ընդ­հա­նուր հե­տաքրք­րութ­յուն են ներ­կա­յաց­րել ԵՄ-ի եւ Թուր­քիա­յի հա­մար Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի վե­րա­բեր­յալ, մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը»:

Ս­րան զու­գա­հեռ, Միր­զո­յան Ա­րոն եւս ակ­տիվ շփում­նե­րի մեջ է Ա­րեւ­մուտ­քի հետ, այդ թվում` հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Բ­լին­քե­նի, ա­պա նաեւ Եվ­րո­պա­յի թիվ 1 դի­վա­նա­գետ Բո­րե­լի հետ: Թե­ման գործ­նա­կա­նում նույնն է. պետք է ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր», ա­պա անց­նել «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կին»: Իսկ թե ինչ պայ­մա­նով, հի­շեց­նենք, օ­րերս միան­գա­մայն պարզ հստա­կեց­րեց պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յե­նը: Որ ԱՄՆ-ն պետք է գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի «մաս­նի­կը դառ­նա­», այ­լա­պես ա­մեն ինչ կա­նի դրան խոչըն­դո­տե­լու հա­մար: Եվ ա­հա, Ա­րոյի հի­շա­տակ­ված ակ­տիվ շփում­նե­րը եւս մեկ ան­գամ հու­շում են, որ դրա­նում նի­կոլ­յան վար­չա­խում­բը ո­րե­ւէ խնդիր չի տես­նում, այն դեպ­քում, երբ ՌԴ-ի կող­մից նման վե­րահս­կո­ղութ­յան մա­սին միան­գա­մից օ­րա­կարգ են բե­րում «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան» մա­սին հայտ­նի «կրու­տի­տը»:

­Թե ին­չու «կրու­տիտ», հաս­կա­նա­լը պարզ է: Նախ, նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը դար­ձել է չգոր­ծող փաս­տա­թո՞ւղթ, թե այն շա­րու­նա­կում է ու­ժի մեջ մնալ: Ըստ այդմ, ե­թե գոր­ծում է, Մեղ­րիի հատ­վա­ծում եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման դեպ­քում անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը ռուս­նե­րին հանձ­նե­լը հա­մա­րո՞ւմ են Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան ոտ­նա­հա­րում: Տե­ւա­կան ժա­մա­նակ այդ հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձում ենք ստա­նալ ՀՀ ԱԳՆ-ից, սա­կայն հրա­ժար­վում են պա­տաս­խա­նել: Ու պա­տաս­խա­նե­լուց խու­սա­փե­լը կա­րե­լի է «հաս­կա­նալ»: Ե­թե պարզ­վի, որ անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը  ռուս­նե­րին հանձ­նե­լը հա­մա­րում են Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված քայլ, ա­պա պարզ հարց է ծա­գում՝ իսկ Նի­կոլն այդ ինչ­պե՞ս է ստո­րագ­րել այդ­պի­սի փաս­տա­թուղթ: Այ­սինքն, կա­տա­րել է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն, ո­րի հա­մար վա­ղուց պետք է վան­դա­կա­ճա­ղե­րի այն կող­մում լի­ներ: Բայց Նի­կո­լը նստած չէ, ու մենք էլ, որ­պես օ­րի­նա­պահ քա­ղա­քա­ցի­ներ, պար­տա­վոր ենք ըն­դու­նել, որ հա­յաս­տան­յան ար­դա­րա­դա­տութ­յու­նը Նի­կո­լի կող­մից նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լը եւ դրա­նով գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը ռուս­նե­րին տա­լը հան­ցանք, կրկնենք՝ մեր երկ­րի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված քայլ չի հա­մա­րել: Եվ այդ դեպ­քում է, որ ա­նընդ­հատ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը կա­պե­լով Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան հետ, պար­զա­պես ար­հես­տա­կան ար­դա­րա­ցում­ներ են ներ­կա­յաց­նում՝ հենց Նի­կո­լի ձեռ­քով ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը չկա­տա­րե­լու հա­մար: Ին­չո՞ւ, ո­րով­հե­տեւ ա­մե­րի­կա­ցի­ներն ու­զում են դրա մաս­նի՞­կը դառ­նալ:

ԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

­Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տին վե­րա­դառ­նա­լով, մեկ բան ենք փոր­ձում ընդգ­ծել: Հենց դա է դրված վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հիմ­քում, դրա կա­տա­րել-չկա­տա­րե­լը եւ, փո­խա­րե­նը, գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի «մաս­նի­կը դառ­նա­լու» վա­շինգ­տոն­յան ցան­կութ­յունն է, որ հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, իսկ հի­մա դրա­նից կախ­ված է մնա­ցել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, ո­րը, ի դեպ, Նի­կոլն է ա­մեն պա­հի քա­րո­զում: Իսկ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան նույն հա­ճա­խա­կա­նութ­յամբ հայ­տա­րա­րում են՝ Հա­յաս­տա­նը պար­տա­վո­րութ­յուն է ստանձ­նել եւ պետք է կա­տա­րի, ու խոսքն ակն­հայ­տո­րեն նույն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տով եւ դրան հա­ջոր­դած՝ 2021թ.-ի հուն­վա­րի 11-ին Մոսկ­վա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին է: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի կող­մից ձեռքբեր­ված այլ պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան մա­սին ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն չկա: Կարճ ա­սած, այս պա­հին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վող նժա­րին հենց դա է դրված՝ նո­յեմ­բե­րի 9-ով սահ­ման­ված մոս­կով­յան վե­րահս­կո­ղութ­յո՞ւն, թե՞ «մաս­նի­կը դառ­նա­լու» վա­շինգ­տոն­յան ցան­կութ­յուն: Ու դա ոչ թե ըն­դա­մենը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա է, այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հարց. ի՞նչ վե­րահս­կո­ղութ­յուն կլի­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ ռու­սա­կա՞ն, թե՝ ա­մե­րիկ­յան: Բր­յու­սե­լում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու իր պատ­րաս­տա­կա­մութ­յամբ Նի­կո­լը հենց նման կողմ­նո­րո­շում է ֆիք­սում, Ա­լիե­ւը չգնա­լով՝ այլ կողմ­նո­րո­շում: Ին­չո՞ւ. Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն Ադր­բե­ջա­նի հա­մար ա­վե­լի շա­հե­կան է ըն­կա­լում ռուս­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, Նի­կո­լը մեծ հարց է՝ Հա­յաս­տա­նի՞, թե սե­փա­կան շահն է ա­ռա­ջին պլա­նում դնում:

Այս­պի­սով, այս բա­վա­կա­նին պարզ ի­րա­վի­ճա­կում հա­սել ենք մի փու­լի, որ կա՛մ Վա­շինգ­տո­նին հա­ջող­վում է Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, կա՛մ ռուս­նե­րը Նի­կո­լին կտա­նեն Սանկտ Պե­տեր­բուրգ, կա՛մ էլ, վեր­ջա­պես, ե­թե եր­կու գեր­տե­րութ­յան մոտ էլ բան չստաց­վի, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն այս «կախ­ված» վի­ճա­կում էլ կպահ­պան­վի մին­չեւ կող­մե­րից մե­կը կկա­րո­ղա­նա: Այլ հարց է, որ Ա­լիեւն ու­նի սպա­սե­լու շատ ա­վե­լի մեծ պո­տենց­իալ. ներ­քին խնդիր­ներ չկան, ար­տա­քին հար­թա­կում զար­գաց­ման մի շարք այլ ուղ­ղությ­ու­ններ են առ­կա, այդ թվում՝ Հա­յաս­տանին շրջան­ցող եր­կա­թու­ղու կա­ռու­ցումն Ի­րա­նով: Նի­կո­լի պա­րա­գա­յում հա­կա­ռակն է. ա­մե­նուր փա­կու­ղի­ներ են, եւ ե­թե հան­կարծ Ռու­սաս­տա­նը ո­րո­շի լայն կի­րառ­ման մեջ դնել տնտե­սա­կան մա­հա­կը, դժվար է ան­գամ կան­խա­տե­սել, թե ինչ ներ­քին ճգնա­ժամ կա­ռա­ջա­նա Հա­յաս­տա­նում:

ԻՆՉ ԷՐ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԱԼԵՆԸ

Ու նման է նրան, որ ահա­զանգն ա­հա­զան­գի հե­տե­ւից է նի­կոլ­յան թի­մը հղում Ա­րեւ­մուտք, թե ա­րա­գաց­րեք, Ա­լիե­ւին հա­մո­զեք, Բր­յու­սել գա: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես Նի­կո­լի վեր­ջին աս­ու­լի­սը, այն­պես էլ Միր­զո­յան Ա­րա­րա­տի ներ­կա ակ­տիվ հան­դի­պում­ներն այդ տպա­վո­րութ­յունն են թող­նում:

­Նաեւ նման ա­հա­զան­գի տեսք ու­նի Ա­լե­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ «Ցան­կութ­յան պա­րա­գա­յում ա­ռա­ջի­կա 15 օ­րե­րի ըն­թաց­քում հնա­րա­վոր է Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել։ Սկզ­բուն­քա­յին բո­լոր հար­ցե­րի շուրջ ե­կել ենք ընդ­հա­նուր հա­մա­ձայ­նութ­յան»: Այ­սինքն, ըստ Ա­լե­նի, ա­մեն ինչ հի­մա կախ­ված է «Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յա­ն քա­ղա­քա­կան կամ­քից», քա­նի որ Հա­յաս­տա­նի ներ­կա վար­չա­խումբն ար­դեն զի­ջել է այն ա­մե­նը, ինչ կա­րող էր զի­ջել:

­Հի­շեց­նենք, որ Ա­լե­նը նույնկերպ ո­գե­ւոր­ված էր նաեւ Գ­րա­նա­դա­յի հան­դի­պու­մից ա­ռաջ՝ հայ­տա­րա­րե­լով. «Մենք շատ մոտ ենք եւ պատ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք կնքել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցան, որ Ա­լիե­ւը «թքած ու­նի» ա­մեն մի Գ­րա­նա­դա­յի վրա: Ու երբ հի­մա Ա­լե­նը խո­սում է միայն «հնա­րա­վոր է» տար­բե­րա­կով, նշա­նա­կում է, որ հաս­կա­ցել են՝ Ա­լիեւն այս ան­գամ էլ, ըստ ա­մե­նայ­նի, հան­դիպ­ման կա­րող է չգալ: Այլ բան, որ այս ան­գամ ինչ-որ ժամ­կե­տից է խո­սում: Այ­սինքն, ին­չո՞ւ հենց 15 օր եւ ոչ, օ­րի­նակ, մեկ ամ­սից: 15 օր­վա մեջ ինչ-որ բա՞ն է փոխ­վե­լու: Ի՞նչ, կա­րե­լի է կռա­հել: Դեկ­տեմ­բե­րի կե­սե­րին Նի­կո­լը պետք է գնա Սանկտ Պե­տեր­բուրգ: Այ­սինքն, Ա­լենն ակ­նար­կում է, որ ե­թե մինչ Սանկտ Պե­տեր­բուր­գի հան­դի­պում­նե­րը Բր­յու­սե­լում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չստո­րագր­վի, ա­պա այն­տեղ կա­րող են Նի­կո­լին ե­ռա­կողմ հան­դիպ­մա՞ն «բեր­ման են­թար­կել»: Ն­ման է դրան: Ի­հար­կե, Նի­կոլն այս ան­գամ էլ կա­րող է հրա­ժար­վել մեկ­նել: Սա­կայն այս ան­գամ Մոսկ­վան դա, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, կհա­մա­րի վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում, ու ե­թե հի­մա հայ­կա­կան բեռ­նա­տար­նե­րը ռու­սա­կան սահ­ման­նե­րին մեծ հեր­թե­րի մեջ են հայտն­վել, այն ժա­մա­նակ «մա­հա­կը» կա­րող է ողջ ծա­վա­լով գոր­ծարկ­վել: Ու ի՞նչ է ստաց­վում, Ա­լենն Ա­րեւ­մուտ­քի՞ն է ա­հա­զան­գում, թե` ա­րա­գաց­րեք, մի 15 օր ու­նեք, որ Ա­լիե­ւին Բր­յու­սել տա­նեք, այ­լա­պես Փա­շին­յա­նին այլ տար­բե­րակ չի մնա: Շատ նման է, թեեւ սպա­սենք Ա­լե­նի միաց­րած այդ ժա­մա­նա­կա­չա­փի ա­վար­տին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода