Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
ԱռողջապահականԿանանց օրգազմը տղամարդկանց օրգազմից տարբերվում է ուղեղի ակտիվության եւ իրավիճակի վերահսկողության աստիճանով, ասել է բժիշկ-սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրեյ Բուլախը: Դրանց տարբերության մասին մասնագետը զրուցել է РИАМО-ի հետ։
Բուլախն հղում է արել հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ գագաթնակետին տղամարդկանց մոտ ակտիվանում են ուղեղի երեք-հինգ գոտիները, մինչդեռ կանանց մոտ ակտիվության փոփոխություն է տեղի ունենում մինչև 30 գոտի, ուստի նրանց մոտ օրգազմն ավելի էներգածախսատար է: «Սակայն կան նաեւ դրական կողմեր. տղամարդու մոտ օրգազմն ավելի քիչ արտահայտված է, այն տեւում է մինչեւ վեց վայրկյան։ Կանանց օրգազմն ավելի հարուստ է հուզական և ֆիզիկական զգացողություններով, այն ավելի երկարատև է՝ մոտ երկու անգամ», — մանրամասնել է սեքսապաթոլոգը։
Մասնագետը հիշեցրել է, որ տղամարդկանց մոտ սեռական լիցքաթափումը կապված է սերմնաժայթքման հետ, որը պարտադիր պայման է բեղմնավորման համար, իսկ կանանց օրգազմը պարտադիր չէ հղիության առաջացման համար, ուստի միշտ չէ, որ լինում է: «Բացի այդ, պետք է հաշվի առնել ևս մեկ բնական մեխանիզմ՝ օրգազմի ժամանակ վերահսկողությունը կորչում է։ Իսկ կինը բնության տեսանկյունից ավելի կարևոր է. նրանից է կախված տեսակների գոյատևումը: Այդ պատճառով վերահսկողության գործառույթը մնում է կնոջ վրա», - ասել է Բուլախը։
Վերջապես, նշել է սեքսապաթոլոգը, տղամարդն ու կինը տարբեր վերականգնողական շրջաններ ունեն հաջորդ օրգազմից առաջ։
Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր ռեֆրակտորային՝ գրգռվածության, շրջան։ Կինը կարճ ժամանակ անց կարողանում է կրկնակի օրգազմի հասնել։ Տղամարդուն վերականգնման համար ժամանակ է պետք։