Երեւանում սերն այլ է. երգիչ Դավիթը նոր տեսահոլովակ է ներկայացրել
ՄշակութայինԵրգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել իր նոր «Запах улиц Еревана» («Երեւանի փողոցների բույրը») երգի տեսահոլովակը:
Երեւանյան էներգետիկան եւ անցուդարձը ներկայացնող երգի խոսքերն ու երաժշտությունը Դավիթի համատեղ աշխատանքն է Ka-Re-ի՝ Կակաջան Ռեջեպովի հետ։
«Երեւանում յուրահատուկ էներգետիկա, ռոմանտիզմ եւ ջերմություն կա, որոնք տեղ են գտել այս երգում եւ տեսահոլովակում։ Մենք ցույց ենք տվել, որ Երեւանում սերն այլ է։ Երբ երգիչ Ka-Re-ն Հայաստանում էր, նրա մոտ առաջացավ միտք ներկայացնել երգ Երեւանի մասին, այդ ժամանակ անձրեւոտ եղանակ էր, եւ մենք ստեղծեցինք երգ, որում երեւանյան սեր ու հույզեր կա »,- ասում է արտիստը: