ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիԿՐԿԵՍ
(ԲԵՆԻԱՄԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ, ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ` ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ թուրք ռազմական հանցագործը կփորձի դատել հրեա ռազմական հանցագործին։
* * *
ՆԻԿՈԼԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԿԱՊԻ ՄԵՋ Ա
Ըստ Գագիկ Սուրենյանի` Նիկոլը տաք ձմեռ ա պատվիրել, որ հանկարծ ռուսները գազը թանկացնեն, ժեխերը ցրտից չմեռնեն:
* * *
VIP ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ` ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՆԸ 12 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 160 ՀԱԶԱՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Տիգրան Ավինյանի, քանի որ Կենտրոնում կարմիր գծերի վճարը աստղաբաշխական կերպով բարձրանալու է, ժողովրդի կոմֆորտը ապահովելու համար գծանշումը կարմիրի փոխարեն կկատարվի ոսկեգույնով:
* * *
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Է ԼՎԱՆՈՒՄ...
(«ՉԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՔՎԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ` ՄԵՆՔ ՓՐԿԵՑԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ»` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ադրբեջանի հետ ժողովրդի հաշտեցման հանձնաժողովից հայտնում են, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը այնքան են մտածում միմյանց մասին, որ գիշերները չեն քնում, միմյանց մասին են մտածում:
* * *
ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ «ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱ
(ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԲԻՐՏ ՁԵՎՈՎ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՔՊ–ԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հարավային Կովկասի ժողովուրդների միությունից հայտնում են, որ Հայաստանում ավանդաբար իշխանությունները միշտ Ալավերդին թողնում էին ընդդիմությանը, իսկ նիկոլականները հա՛մ Ալավերդին վերցրին, հա՛մ էլ պատրաստվում են ինտեգրվել Բաքվին:
* * *
ՎԱԶԳԵՆԱԲԱՐ
(ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍԻՑ ՍՆՎՈՂ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Սրբություն չունեցողը մեռոնին էլ թույն կխառնի։
* * *
ԵՎՐԱԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԵԿԵԼ ԵՆՔ ԱՍԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՎՐԱ ՀՈՒՅՍՆԵՐԴ ՉԴՆԵՔ
(ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՎՐԱԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Փա՜ռք Աստծո, որ մեզ չի կպել, էս անգամ էլ բախտներս բերեց: