ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութը Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան ՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)

«Կոնսերվատորիայի ռեկտորի խարդախությունների մասին Փաշինյանին նամակ գրելուց հետո` դարձա գործազուրկ». ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մշակութային

Երկու տարի առաջ` 2021թ.-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հեռացվեց աշխատանքից, եւ արդեն երկու տարի է` գտնվում է դատական գործընթացների մեջ: «Իրավունքի» հետ զրույցում այս մասին նա փակագծեր է բացել:

— Դատի էիք տվել Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին, ով, ինչպես Դուք եք պնդում, Ձեզ ապօրինի է աշխատանքից հեռացրել: Գործազուրկի կարգավիճակում հայտնվելու հիմնական պատճառը ո՞րն էր:

— Ինձ աշխատանքից հեռացրին 2021թ.-ի ապրիլի 26-ին: Երբ գնացի մորաքրոջս թաղմանը, եկա ու տեսա, որ Կոնսերվատորիայի թանգարանի իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է: Եվ ինձ ասացին, որ էլ այստեղ չեմ աշխատում: Պատմությունը սկսվեց այստեղից, բայց նախապես եղել են մի քանի դրվագներ: Մինչ այդ, նախորդել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կանխակալ, թե անկանխակալ` քովիդի ժամանակ ԿԳՄՍ նախարարության կողմից օգնության բաշխման վերաբերյալ խարդախ արարքը, որն իրականացվել էր ե՛ւ իր, ե՛ւ Կոնսերվատորիայի Արհմիության նախկին նախագահ, արդեն հանգուցյալ Հռիփսիմե Պողոսյանի կողմից: Դա խթան հանդիսացավ, որ ես գրեի պարոն Փաշինյանին նամակ, որտեղ անդրադարձա հայ հասարակության մեջ մտավորականության խնդիրներին: Զրպարտության ու վիրավորանքի անվան տակ (թեպետ ամեն ինչը ճշմարտացի էր) ռեկտորը կազմակերպեց, որ ինձ դատի տային այն վեց անձինք, ում անունները նշված էին վարչապետին ուղղված նամակում: Երբ ես եկա ու տեսա իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է, գնացի իր մոտ: Նա հեգնանքով ինձ ասաց. «Դու ազատված ես եւ արդեն դատավարությունների մեջ ես: Այդ ամեն ինչը կգաս, դատարանում կպատմես»: Ես էլ ասացի, որ հիմա էլ ես եմ Ձեզ դատի տալիս, քանի որ օրենք գոյություն ունի: Եվ իսկապես դատավարություն բացվեց իմ աշխատանքային վեճի վերաբերյալ: Եվ դա տեւեց 2.5 տարի ու, չգիտես թե ինչու, առ այսօր շարունակվում է:

— Դատական պրոցեսներն ինչպե՞ս ընթացան:

— Սոնա Հովհաննիսյանի ներկայիս փաստաբան Մարատ Ատովմյանը ունի առանձին իրավաբանական կետ եւ միաժամանակ Երեւանի պետական կոնսերվատորիայի իրավախորհրդատուն է, որին էլ Սոնա Հովհաննիսյանը օգտագործում է իր անձնական շահերի համար: Միայն ես չեմ, որ իրեն դատի եմ տվել: Հինգ հոգի աշխատանքային վեճի շուրջ դատի են տվել նրան: Եվ քանի հոգի իրենց դատերը շահել են: Ըստ էության, դատական առաջին ատյանում ես էլ եմ շահել իմ դատը, բայց վաղաժամկետ տարել են տվել Վերաքննիչ դատարան: Եվ օրերս տեղեկանում եմ Վերաքննիչ դատարանից, որ, չգիտես ինչու, այդ բողոքարկումն իրենց ընդունվել է, եւ այդ ուղղությամբ վարույթ են բացել:

Այսինքն՝ դատական գործընթացները հիմա Ձեր դե՞մ են ընթանում:

— Առաջին ատյանում դատական պրոցեսները կրում էին աճպարարության բնույթ: Այս ընթացքում երկու դատավոր է փոխվել: Արհեստական ձեւով հետաձգվում էին նիստերը, մինչեւ նախորդ դատավոր Սիմիզար Հովսեփյանը, բարեբախտաբար, գնաց թոշակի, եւ անցավ գործը դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթի տակ: Էլի փորձում էին այս ամեն ինչն արհեստական երկարաձգել: Ես ըմբոստացա, ահագին դիմադրեցի՝ ասելով, որ այսօր գործազուրկի կարգավիճակում եմ, աշխատանք չեմ գտնում, ապրուստի միջոցներ չունեմ: Լսելով ինձ` ինչ-որ չափով գործին ընթացք տվեցին: Եվ ներկա դրությամբ, ըստ օրենքի բոլոր կետերի, իմ հայցը բավարարվել է, բայց այդ ընթացքում տեղի ունեցան շատ տարօրինակ բաներ, որ աշխատանքային վեճի իմ գործը օրինական ուժի մեջ չէր մտնում:

Կմանրամասնե՞ք...

— Հուլիսի 12-ին իմ աշխատանքային վեճի վերաբերյալ հրապարակային հայտարարություն է եղել, օգոստոսի 9-ին ինձ կանչել են եւ տվել վճռի մեկ օրինակը` մեկ կնիքով: Ասել են, որ մեկ ամիս պետք է սպասեմ: Եկել է սեպտեմբերի 10-ը, որից հետո իմ դատապաշտպան Վահագն Թադեւոսյանի ասելով՝ ես պետք է գնայի Կոնսերվատորիա, դիմում գրեի՝ աշխատանքի վերականգնվելու համար: Ես գնացել եւ ներկայացել եմ Կոնսերվատորիա սեպտեմբերի 20-ին եւ այնտեղ հանդիպել եմ ռեկտորի հակադրությանը, ով ասել է. «Մենք մեր դատապաշտպանն ունենք, բողոքարկելու ենք»: Հետո ինձ ասացին, որ դիմումս թողնեմ, հեռանամ՝ մինչեւ ինձ պատասխան կտան: Հինգ օր անց պատասխան եկավ, որ վճռի երկրորդ օրինակն այն մյուս կողմը իբրեւ թե չի ստացել: Նույն օրը կապ հաստատեցի առաջին ատյանի դատավոր Արթուր Ստեփանյանի աշխատակազմի հետ, եւ ինձ ասացին, որ իրենց վճռի մյուս կողմին «Հայփոստ»-ով հասցեատիրոջն ուղարկված օրինակը մեկ ամիս բաժանմունքում մնալուց հետո՝ հետ է եկել դատարան, եւ տեղեկացել են հենց այդ օրը: Ինչպե՞ս եղավ, որ իմ զանգից հետո նոր հասավ իրենց: Բացարձակ երեւում էր այդ ամեն ինչի արհեստական, շինծու տրամադրվածությունը: Եվ ինձ ասացին, որպեսզի իմ վճիռը օրինական ուժի մեջ մտնի, այն մյուս կողմին զանգահարել, ասել են, որ գան իրենց վճռի օրինակը տանեն: Մեկ ամիս պետք է ես սպասեի: Իհարկե, հասկանալով, թե այստեղ ինչ խարդավանքի միտումներ են գնում՝ դիմում եմ գրել դատական վերին ատյաններին՝ նշելով, որ այդ երկարատեւ ժամկետների պատճառով հայտնվել եմ նյութական ծանր վիճակում, առողջական խնդիրներ եմ ձեռք բերել: Հարց եմ բարձրացրել, թե ինչու օրինական ուժի մեջ չի մտնում իմ այս վճռի երկրորդ կնիքը, որ պետք է վճռի մեջ դրվեր: Իրենք, իհարկե, զբաղվել են այդ հարցով, չեմ կարող ժխտել այդ հանգամանքը: Դիմել եմ ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Կարեն Անդրեասյանին, միաժամանակ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանին եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին: Զբաղվել են այդ հարցով, մեկ շաբաթ անց ինձ կանչել են, իմ վճռի երկրորդ կնիքը դրել են:

— Փաստորեն, այդ վճիռը վերջնական օրինական ուժի մե՞ջ է մտել:

— Այո, հոկտեմբերի 18-ին մտավ վերջնական օրինական ուժի մեջ: Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Կոնսերվատորիայի գլխավոր հաշվապահ Քրիստինե Սարգսյանի հետ: Եվ հետաքրքրվել եմ, թե երբ ինձ կտրամադրեն իմ հասանելիք պարապուրդի վճարը: Նա ինձ պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի տվել այդ հրահանգը եւ ասաց, որպեսզի այդ հարցով կապ հաստատեմ իրավախորհրդատու Մարատ Ատովմյանի հետ: Ես հեռախոսազրույց ունեցա Մարատ Ատովմյանի հետ: Նա ինձ անպատվեց եւ ասաց, որ պետք է բողոքարկեն: Եվ բողոքը ներկայացրել են, պատճառաբանելով, որ «Հայփոստն» է մեղավոր եղել, որ նամակն իրենց չի հասել, եւ մեկ ամիս անց նոր դատարանի զանգից են իմացել: Այդ «Հայփոստի» պատմությունն արդեն կրում է կեղծ բնույթ, որովհետեւ հենց «Հայփոստի» պատրվակով բոլոր դատական գործողությունները սկսել են խափանվել: Դա ուղղակի արհեստական պատճառաբանություն է: Ստացվում է, որ բոլոր փոստատարներն այսօր որոշում են տուժած մարդկանց ճակատագրե՞րը: Պայմանավորվածություն կա, թե երբ տանեն, երբ բերեն: Եվ իմ դատական նիստերն էլ 3-4 ամիս հետաձգվում էին, որ իբրեւ թե այն մյուս կողմը չի ծանուցվել: Այնքան միամի՞տ էին: Նախ հարց է ծագում՝ ինչո՞ւ էր Երեւան քաղաքի առաջին ատյանի աշխատակազմը գրում Խանջյան փողոցում գտնվող փաստաբան Ատովմյանի գրասենյակի հասցեին, եթե ես Կոնսերվատորիային եմ դատի տվել, եւ բոլոր փաստաբանական փաստաթղթերը Կոնսերվատորիայի անունով են: Այնքան միամի՞տ էին, տեղյակ չէի՞ն, որ ես իմ դատը շահել եմ: Այստեղ, իհարկե, կա մի շատ կարեւոր դրվագ: Ես մինչ այդ Ձեզ ասացի այն վեց անձանց մասին, որոնց ռեկտորն ինքն էր կազմակերպել, որ գնան ինձ դատի տան: Այդ ընթացքում իմ չորս դատը վերջապես փակվել էր, որից մեկը` Կոնսերվատորիայի նախկին իրավախորհրդատու Մարիամ Վարդանյանի դատին էր վերաբերում, որը կայացավ Աջափնյակի դատական նստավայրում՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի, ինչպես նաեւ ինձ նշանակված հանրային պաշտպանի գրասենյակի կողմից` դատապաշտպան Վարդուհի Խաչատրյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Հենց առաջինն այս դատը շահեցի, որովհետեւ դատավորը շատ ճշգրիտ մոտեցում էր ցուցաբերել իմ խնդրի շուրջ: Եվ իմ նամակն` ուղղված պարոն վարչապետին, որի համար ինձ դատի էր տվել հայցվոր Մարիամ Վարդանյանը, եղել է ընդամենը կարծիք: Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մարդը իր կարծիքը հայտնի որեւէ անձի վերաբերյալ:

— Մինչդեռ այսօր կարծիք հայտնելու համար դարձել եք գործազո՞ւրկ:

— Այո, իմ հանապազօրյա հացը կտրել են, եւ դա գալիս է ռեկտորի բնավորության սադիստական դրսեւորումից, որի ակունքները տանում են իր դառը մանկությունը: Ի դեպ, իմ կոնֆլիկտը նրա հետ սկսվել է այն ժամանակ, երբ նա նշանակվել էր Կոնսերվատորիայի ռեկտորի Ժ/Պ: Իր ամենաառաջին «նվաճումը» եղել է այն, որ մեր աշխատավարձերը 2-3 շաբաթ հետաձգում էր: Եվ ես հետաքրքրվելով (քանի որ վարկ եմ փակում)` զանգել եմ ԿԳՄՍ եւ իմ բողոքը հայտնել իրենց լրատվական բաժնին: Նույն օրը աշխատավարձը նստել է մեր հաշվեհամարին: Հաջորդ օրը` առավոտյան 10-ին ռեկտորը ամբողջ ադմինիստրացիային հրավիրել է ժողովի: Այդ օրվանից ես իր աչքից ընկել եմ եւ նրա նշանակետի տակ եմ եղել...

— 2.5 տարի է, որ գործազուրկ եք, ինչպե՞ս եք հոգում Ձեր հացի խնդիրը:

— Ապրում եմ 86 տարեկան հայրիկիս հետ՝ շատ սուղ պայմաններում: Օրեցօր թանկության մեջ հայրիկիս թոշակով չես կարող ապրել: Չքավորության առաջ եմ կանգնած: Եվ այս հարցով վերջերս դիմել եմ Սոցնախարարություն: Եթե միջին տարիքի մարդն այսօր ազատվում է աշխատանքից եւ աշխատանք չի կարողանում գտնել, եթե չի ստանում գործազրկության ոչ մի նպաստ, Զբաղվածության կենտրոն է դիմում, եւ չեն տեղավորում աշխատանքի, ապա մարդն ինչպե՞ս կարող է գոյատեւել: Կարող են ստուգել` Սոցնախարարության թեժ գծում գրանցված եմ: Սոնա Հովհաննիսյանն անգամ ինձ աշխատաքնից ազատելուց հետո` իր հաշվապահական, կադրային կլանի հետ մեկտեղ ափսոսացել է տալ ինձ հասանելի եռամսյա աշխատավարձի միջին վերջնահաշվարկը, որը միայն բացահայտվել է դատարանի վճռի որոշման արդյունքում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ժողովրդավարական երկրում ես կրում եմ այսքան զրկանքներ, երբ, ըստ Սահմանադրության, Հայաստանում մարդը համարվում է գերագույն արժեք:

Չե՞ք փորձել այլ տեղ աշխատանք փնտրել:

— Իհարկե, փորձել եմ: Դուք կարծում եք` ես դրանով չե՞մ զբաղվել: Աշխատանքի խնդրանքով դիմել եմ նույնիսկ ԱԺ պատգամավորներին: Անցյալ տարի հանգուցյալ Վիգեն Խաչատրյանը փորձում էր ինձ տեղավորել: Զանգահարել էր Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետին` ՔՊ-ական Արմեն Մհերյանին: Գնացել եմ նրա ընդունարան: Վերջինս պատճառաբանեց, որ հաստիք չունեն: Ես ունեմ երկու դիպլոմ` երաժշտագետի եւ խմբավարի: Օրինակ եմ բերել, որ մեր տարածքային մանկապարտեզի երաժշտության դաստիարակչուհին ճարտարապետ է: Ուղղակի ոչ մասնագիտացված հայացքներով գալիս է աշխատանքի եւ լավ էլ աշատավարձ է ստանում: Նա ինձ պատասխանեց` ի՞նչ անենք, երեխաներին շատ բան պետք չի, ընդամենը երգել, պարել է պետք: Ասում եմ` թող ինձ էլ գործի ընդունեն, ես էլ գնամ՝ երգեմ, պարեմ: Այսպիսի հակասական դառը ժամանակներ ենք ապրում: Ինչո՞ւ է Սոնա Հովհաննիսյանին տրված երկու պաշտոն` լինել «Հովեր» երգչախմբի խմբավար (աշխարհի երկրները նրա համար բաց են իր ինքնագործ 24 հոգանոց երգչախմբի համար) եւ միաժամանակ լինել Կոնսերվատորիայի ռեկտոր: Կոնսերվատորիայի ռեկտորներ միշտ եղել են կոմպոզիտորներ, կատարողներ, այլ ոչ թե ձեռքերը թափահարողներ: Թեպետ նրան նախկինում կատարած իմ մասնագիտական դիտողությունից հետո, որ համերգներին նստած է ղեկավարում, պետք է խոստովանեմ, որ նա իր վերջին` Լեհաստանի հյուրախաղերի ժամանակ հոգեւոր տաճարում իր ելույթի ժամանակ արդեն կանգնած էր ղեկավարում, ուր Կոմիտասի աշխարհիկ երգերն էր հնչեցնում պար ու զարդով: Իսկ տգետ հանդիսատեսը «բրավո» էր կանչում: Լսարանի ըմբռնողականությունն իմիջիայլոց էր: Հետաքրքիր է, ո՞ր լծակներից է օգտվում Սոնա Հովհաննիսյանը.... Ես, օրինակ, վերջին 30 տարում անգամ մեր հանրապետությունից չեմ կարողացել դուրս գալ` նյութական անապահով վիճակի պատճառով: Բացի վարկ վերցնելուց ու գերեզման կառուցելուց, իմ կենցաղային հարցերը հոգալուց, ոչինչ չեմ կարողանում անել:

— Դուք նաեւ 20 տարուց ավել է, ինչ լրատվության դաշտում եք եւ լուսաբանել եք շատ անվանի մշակույթի գործիչների: Նրանցից կա՞ն մարդիկ, որոնք Ձեր կողքին են եւ բարոյապես աջակցում են Ձեզ:

— Ո՛չ, ես իմ «խորին երախտագիտությունն» եմ հայտնում այն անվանի կոմպոզիտորներին, ժողովրդական արտիստներին, արվեստի վաստակավոր գործիչներին, տարբեր` ջազ, էստրադային, կամերային, սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորներին, ղեկավարներին, որոնց նվիրաբերել եմ բազմաթիվ հրապարակային, գիտական նյութեր, ինչպես նաեւ ԵՊԿ-ի գիտխորհրդին, որոնք ռեկտորի կարգադրությամբ՝ միաձայն չեզոքացրին իմ աշխատանքային հաստիքը: Բրավո բոլորին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода