Iravunk.com | Հայաստանի պարի պետական անսամբլը դեկտեմբերի 28-ին կնշի իր 65-ամյակը
Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան Ինչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ

Հայաստանի պարի պետական անսամբլը դեկտեմբերի 28-ին կնշի իր 65-ամյակը

Մշակութային

Հայաստանի պարի պետական անսամբլն իր ողջ ստեղծագործական կազմով պատրաստվում է դեկտեմբերի 28-ին համերգային ծրագրով նշել հիմնադրման 65-ամյակը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է անսամբլի գլխավոր բալետմայստեր ԱՍԱՏՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ Հայաստանի պարի պետական անսամբլի հիմնադրման հոբելյանական ամյակը նշելու կապակցությամբ:

— Այսօր Հայաստանի պարի պետական անսամբլը շարունակում է իր փորձերը: Իհարկե, առանձնահատկությունն ու կարեւորությունը տրված են պարողների կատարողական բարձր տեխնիկաների, իր հանդիսատեսին պատշաճ ներկայանալու եւ 65-ամյակը մեծ տոնական երեկո դարձնելու համար: Դրանց թվում են թե՛ տեխնիկակական կազմակերպվածությունը, թե՛ մասնագիտական եւ ներծրագրային ներկայանալիք գործունեությունը: Բացի այն, որ անսամբլը կներկայանա երկու բաժնով, դրանից դուրս մեծ աշխատանքներ են տարվում նաեւ լուսաձայնային առումով: Մեծ թիմային աշխատանքի շնորհիվ Հայաստանի պարի պետական անսամբլը մասշտաբային մենահամերգ է պլանավորել 65-ամյակի շրջանակներում: Աշխատանքները տարբեր են` թե՛ պարային առումով, թե՛ ընդհանրապես` տեխնիկական եւ կազմակերպչական ռեսուրսների: Մեր համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը, որի հետ համատեղ մեծ աշխատանքներ են տարվում: Մեր անսամբլի զգեստապահարանն ամբողջովին նոր է, որտեղ նաեւ մեծ աշխատանքեր ենք տանում Ռուբինե Հովհաննիսյանի հետ: Եվ արդեն կոլեկտիվը պատրաստ է այսօր իսկ կայանալիք երեկոյին: Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին:

— Հայաստանի պարի պետական անսամբլը ղեկավարել են մեծանուն արվեստի գործիչներ, որքանո՞վ եք Դուք պատրաստ անցելու այդ դժվար եւ պատասխանատու ճանապարհը:

— Այո, Պարի պետական անսամբլն իր 65 տարիների ընթացքում ղեկավարել են լեգենդար վարպետներ, մեծ, անվանի արտիստներ, որոնց աշխատանքն այսօր մեծ պատասխանատվություն է շարունակել, փորձել պահպանել մեզ իսկ հասած ժառանգությունը: Եվ ամեն դեպքում զարգացնել, մշակել եւ կարողանալ քայլեր անել Հայաստանի պարի պետական անսամբլի կենսագրությունը շարունակելու համար: Պատասխանատվությունը մեծ է, գիտակցումն, իհարկե, բարձր մակարդակի վրա: Առաջին օրվանից, երբ ես որոշում կայացրի ընդունել Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերի աշխատանքը, այդ հարցում շատ օգնեց իմ անցած ճանապարհը: Երկար տարիներ ղեկավարել եմ պրոֆեսիոնալ պարային անսամբլ, անցել եմ բավականին երկար եւ բարդ ճանապարհ: Մինչեւ պարի պետական անսամբլը տիրապետել եմ անսամբլային եւ կոլեկտիվ աշխատանքին: Ինչպես նաեւ Հայաստանում ու Հայաստանից դուրս աշխատել, բեմադրել եւ կազմակերպել եմ մասսայական մեծ միջոցառումներ: Ղեկավարմանս առաջին օրվանից ինձ հետ միասին մեծ թիմ է եկել Հայաստանի պարի պետական անսամբլ` բալետմայստեր Աննա Քալաշյան, դասական պարի փորձավար Անահիտ Բադալյան եւ իմ օգնական՝ Արշակ Գալստյան: Եվ ես` որպես ղեկավար, իմ թիմով սկսել եմ գործունեությունս: Մենք մեր աշխատանքով փորձել ենք Հայաստանի պարի պետական անսամբլի այն ռեֆորմները եւ կարեւոր աշխատանքը, որը դրվել է այս մեկ տարվա ընթացքում, թիմային կերպով կատարել: Պատասխանատվություն կրելը դա ուղղակի այն վստահությունն էր, ինչը ես երկար տարիների արդյունքում կարողացա իմ անցած ճանապարհին ունենալ: Ես, ունենալով այդ ճանապարհը, ստանձնեցի Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավարումը, եւ 65-ամյակն այն կարեւոր օրն է, որ մեր հանդիսատեսը լայնամասշտաբ ձեւով կտեսնի եւ իր գնահատականը կտա այս մեկ տարվա աշխատանքի համար:

— Բավականին երիտասարդ տարիքում 65-ամյա անսամբլ ղեկավարելու պատասխանատվության տակ մտնելը որքանո՞վ էր ռիսկային:

— Իհարկե, բոլոր պատասխանատու աշխատանքները ռիսկային են, բայց այստեղ կարեւոր հանգամանք ունենք: Մարդն իր գործունեությամբ պետք է տիրապետի տվյալ աշխատանքի բարդությանը բոլոր առումներով: Եվ ամենակարեւորը՝ մարդկային տեսակն ու գործոնը մեծ նշանակություն ունի: Որպես մարդ՝ պետք է կարող լինես կրել այդ պատասխանատվությունը եւ հասկանալով դրա պատասխանատվության չափը` կարողանաս խելացի եւ գրագետ քայլերով մեծ պարային անսամբլին ուղղորդել ու տանել դեպի պարարվեստում նոր հարթակներ, նոր սպասվելիք հաջողություններ:

— Ամենաշատն ի՞նչն եք կարեւորում, երբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

— Իհարկե, ամենաշատը կարեւորում եմ (65-ամյակին եթե համահունչ խոսենք) Պարի պետական անսամբլի կատարողական բարձր մակարդակը, հանդիսատեսին ներկայանալիք այն պարարվեստի բարձրարժեք կուլտուրաները, որոնք ժողովրդական պարարվեստի հետ համադրելով՝ պետք է Հայաստանի պարի պետական անսամբլն իր գործը մեծ վարպետությամբ եւ մեծ արդյունքներով հաստատի: Այստեղ են ինձ համար ամենակարեւոր  գործոնները: Ինչքան էլ մենք փորձենք օրը տոնական դարձնել, ինչքան փորձենք ժամանակակից լուծումներ պատրաստել երեկոյի համար, այդ ամեն ինչի մեջ «գլխավոր մեխը» պարողների պատրաստվածությունն է եւ բարձր պրոֆեսիոնալիզմը:

— Ի՞նչ համարներով են հանդես գալու:

— Առհասարակ որպես երիտասարդ թե՛ ղեկավար, թե՛ մտածող մարդ այս ժամանակաշրջանում ձեւավորել եմ ծրագիր, որտեղ 65 տարվա լավագույն նմուշներն են, լավագույն այցեքարտերն են, մեր հայ հանդիսատեսի սիրված եւ բոլորի հիշողություններում պահպանված բեմադրություններն են: Ինչպես նաեւ դրանց կողքին ունենք թվով 4-5 նոր բեմադրություններ: Վերականգնվել են մոտ 50 տարվա վաղեմություն ունեցող բեմադրություններ: Պահպանվել են անսամբլի այցեքարտ հանդիսացող գործերը: Դրանք անցել են բարձր, կարեւոր մշակումներ: Կատարողական նոր տեխնիկաներ են դրվել այդ արդեն կեսդարյա բեմադրությունների վրա: Նոր փայլ եւ նոր շունչ ենք տվել այն ստեղծագործություններին, որոնք իրենց արդեն կեսդարյա կենսագրությունը հաստատել են անսամբլում: Դա արվել է մեկ սկզբունքով, որ նման բեմադրությունները մեծ պատասխանատվությամբ եւ բարձր որակներով պետք է հետ տանք հանդիսատեսին, որի նաեւ շարունակությունը կլինեն նոր ստեղծագործությունները, որոնք նոր են բեմադրվել իմ եւ Աննա Քալաշյանի կողմից: Կազմվել է արդի, նոր, ավելի դինամիկ, գեղեցիկ ծրագիր, որը հենց 65-ամյակի համար է պատրաստված:

— Առհասարակ պարարվեստն այսօր պետության կողմից արժանանո՞ւմ է ուշադրության:

— Հայաստանի պարի պետական անսամբլի համար այսօր շատ կարեւոր ռեսուրսներ ծախսվեցին ԿԳՄՍ նախարարության կողմից: Զգեստապահարանն ամբողջովին թարմացվել է: Այսօր անսամբլը բեմ է բարձրանալու նոր գույներով, նոր գեղագիտական տեսքով: Զգեստների առումով` նոր ճաշակ, նոր մոտեցումներ կտեսնեք: Եվ այս հարցում պետական աջակցությունը շատ անհրաժեշտ էր: Շատ ուրախ ենք եւ շնորհակալ, որ դա մեր եւ ԿԳՄՍ նախարարության համատեղ աշխատանքի միջոցով ստացվեց: Սա եւս մեկ ձեռքբերում եմ համարում Հայաստանի պարի պետական անսամբլի համար: Ինչ վերաբերում է պարողների կարգավիճակին, ունենք շատ խնդիրներ, որոնք այսօր էլ ԿԳՄՍ նախարարի եւ նախարարի տեղակալի հետ քննարկվում են: Դրանք պարողների հասույթներն են, պարողների ավելի բարձր ստատուս ունենալն է, որոնք, վստահ եմ, մոտ ժամանակներս նաեւ կգտնեն իրենց լուծումները:

— Մեր երկրում հայկական պարը որքանո՞վ է պրոգապանդվում:

— Կարծում եմ՝ Հայաստանում շատ անհրաժեշտություն է բարձրացնել պարարվեստի եւ պարի հասկացողության մակարդակը ու փոխել հանրային այն կարծիքը, որը վերջին տարիներին ձեւավորվել է պարի եւ պարարվեստի հանդեպ: Շատ անելիքներ ունեն թե՛ Պարի պետական անսամբլը, եւ թե՛ մնացած պետական մյուս կոլեկտիվները: Եթե ուզում ենք տեսնել, թե ինչպիսին է այսօր պարարվեստը, պետք է տեսնենք մեր պետական կոլեկտիվների մակարդակը: Եթե այսօր մեր պետական կոլեկտիվները փայլում են իրենց արվեստով, բնականաբար, պարարվեստը հայտնվում է բարձր տեղում: Բայց վստահ եմ, որ շատ անելիքներ, աշխատանք ունենք անելու: Եվ այն երիտասարդությունը, որն այսօր պարարվեստում մուտք է գործում եւ անցնում է այդ սերնդափոխության միջով, սա հույս ու մեծ հավատ է ներշնչում, որ նոր սերնդի, նոր մտածողության և նոր ժամանակների շնորհիվ պարարվեստի մակարդակը, տեսքը եւ ձեւաչափը փոփոխելու, եւ այն ավելի արժևորելու դեպքում՝ կփոխվի նաեւ պարարվեստի հանդեպ վերաբերմունքն ու կարծիքը: Իսկ պրոպագանդան, իհարկե, կախված է մեր աշխատանքից: Եթե ստացվի մեզ եւ մնացած կոլեկտիվներին պարարվեստում ապահովել այն պահանջարկը, ինչն այսօր բաց է, վստահ եմ՝ պրոպագանդան դրա հետ մեկտեղ կմեծանա: Եվ մենք էլ մեր գործիքակազմով կփորձենք ամեն ինչ անել, որ այդ պրոպագանդան ավելի լայն եւ մասշտաբային բնույթ կրի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода