ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ
ՄիջազգայինՌԴ ՆԳՆ-ն Զելենսկիին հետախուզման մեջ է հայտարարել` քրեական մեղադրանքի հոդվածով:
Թե ինչու այս պահին, դժվար չէ հասկանալ: Նախ, մայիսի 20-ին լրանում է Զելենսկու պաշտոնավարման ժամկետը, բայց նա կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը: Արեւմուտքը դրա վրա աչք է փակում, սակայն Ռուսաստանը դա համարում է ոչ լեգիտիմ:
Միաժամանակ, ռուսական վերջին հարձակումների ֆոնին նորից ակտիվացել է բանակցությւոնների թեման: Արեւմուտքում գնահատում են, որ ռուսների խորը ճեղքումները դարձել են շատ հավանական, եւ ով իմանա, թե այդ դեպքում մինչեւ ուր կհասնեն ռուսական զորքերը: Վատթարագույնից խուսափելու համար մտածում են բանակցությունենրի մասին:
Եվ ահա, քրեական մեղադրանքով Զելենսկու հանդեպ հետախուզում հայտարարելով, Ռուսաստանը նախ հաստատեց նրա լեգիտիմության բացակայությունը, նաեւ, որ ուկրաինական ոչ լեգիտիմ իշխանությունենրի հետ ոչ մի դեպքում չի բանակցի: