Անգամ Երեւանի քաղաքապետարանում են ապշած. «Իրավունք»
ՆերքաղաքականՊարզվում է՝ հանրային լայն զանգվածների լռությունը՝ կապված 2024 թվականից ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերի թանկացման հետ, ապշեցրել է նույնիսկ Երեւանի քաղաքապետարանին:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ ավտոկայանատեղիների վճարը տարեկան 12 հազար դրամից բարձրացնելով 160 հազար դրամ՝ քաղաքային իշխանությունը ենթադրում էր, որ կառաջացնի մեծ բողոքի ալիք: Իսկ այդ ֆոնին իրենք մի քիչ կիջեցնեին գինը, ինչի արդյունքում Տիգրան Ավինյանը կդառնար «մի հոյակապ անձնավորություն»՝ մի քիչ վարկանիշ «քերելով» երեւանցիներից, իսկ երեւանցին էլ կհամարեր, որ «հաղթել է» այս պայքարում:
Բայց, արի ու տես, որ այս հարցում էլ Տիգրան Ավինյանի բախտը չբերեց, արշալույսները խաղաղ են Երեւանի կենտրոնում, բայց նաեւ վարորդների բախտը չի բերի, եթե մի քիչ էլ լռեն: Ընդ որում՝ այսպես կոչված, «կարմիր գծերի» թանկացումը հորով-մորով անելուց հետո՝ քաղաքային իշխանությունը վստահ է, որ տրանսպորտի գնի թանկացումն էլ կկարողանա գալիք տարի «գլուխ բերել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ