Iravunk.com | Ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ. Իրինա Ծատուրյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)

Ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ. Իրինա Ծատուրյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

— Նույնիսկ ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել այն ողբերգության ծավալը, որի միջով դեռ շարունակում է մեր ազգն անցնել վերջին մի քանի տարիներին ու դիմանում է: Սա խոսում է ուժեղ լինելո՞ւ մասին, թե՞ անտարբեր:

— Կարող է պարադոքսալ թվալ, բայց ուժեղն ու անտարբերն այս իրավիճակում միավորվեցին իրար: Սա, երեւի, հոգեբանական այն ծայրաստիճան վիճակներից է, որ մեր ազգն այնքան ողբաց, որ իր տխրելու բոլոր ռեսուրսները սպառեց: Բայց ես գտնում եմ, որ գոնե սոցցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում պետք է պարբերաբար լինեն նյութեր, որոնք կհիշեցնեն, որ մենք ապրեցինք այդ ողբը, որովհետեւ այս աստիճան պրոբլեմին մեջքով կանգնելն էլ ճիշտ չէ: Ասում են` ինչքան կարելի է լաց լինել, բա ի՞նչ անենք, հանդուրժենք ու ամեն ինչ հանգիստ կուլ տա՞նք, որ վաղն էլ դրա հետեւանքով առաջանա ստամոքսի խոց, աղիների ու մարսողության խնդիրնե՞ր: Մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Հատկապես, ապրիլի 24-ին ընդառաջ հաճախ մեզ հարց ենք տալիս` ինչո՞ւ եղավ ցեղասպանությունը: Եղավ, որովհետեւ երբ մի գյուղ մտնում էր թուրքը եւ կոտորում էր, մյուս գյուղը բոլորովին չէր արձագանքում: Նույն սինդրոմը աշխատում է հիմա, մենք ոչ մի բանի չենք արձագանքում: Իհարկե, շատ ընդհանրացված եմ ասում, քանի որ կան մարդիկ, որ արձագանքում են: Բայց համաձայնեք, որ երբ մի երգիչ  մահացավ ավելի շատ խոսվեց նրա մասին, քան Արցախի փախստականների, որոնք մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե ինչ կենսագրություն կունենան, մեծ մասն անտուն է մնացել: Ու հասել ենք նրան, որ դեռ մի հատ էլ քննադատում են արցախցիների պահվածքը: Երբ մի հատ քորոց ես կորցնում, չես կարողանում հանգստանալ, չէ որ այդ մարդիկ կորցրել են իրենց ծնողների, իրենց պապերի ստեղծածը ու եկել են` մնալով ինչ-որ հագուստի ու պահածոների օգնության հույսին: Գուցե ինձ կքննադատեն, բայց էլի եմ շեշտում` երբ մահացավ մի երգիչ, որը չգիտեմ ազգի համար ինչ է արել, էլ չգիտեին ինչպես մեծարեն, իսկ գուցե ամեն ինչ կորցրած մեր եղբայրների՞ն էլ կարողանանք հասկանալ: Կարո՞ղ ենք գոնե մեր հայրենակիցներին անուն չկպցնենք, այլ մեր տուրքը տանք նրանց, ովքեր մեր տեղն էլ են տուն կորցրել: Բայց, ցավոք, այդ «մենք»-ը չի ձեւավորվում, մնում է «ես»-ը:

— Հասարակությունը հիասթափված է իշխանությունից, ընդդիմությունից, մտավորականությունից եւ ընդհանրապես` բոլորից: Այս իրավիճակում ինչպե՞ս պետք         է ձեւավորվի այն խումբը կամ հայտնի անձը, որը կկարողանա կրկին հույս եւ պայքարելու ուժ արթնացնել մարդկանց մեջ:

— Մեր դպրոցական տարիներին լավագույն կրթությունն ենք ստացել եւ պատմության դասերից հիշում եմ անդրադարձն անձի դերակատարությանը: Համարվում էր, որ անձը որեւէ պատմական դերակատարում չի կարող ունենալ, այլ տեղի են ունենում գործընթացներ, որի հետեւանքով ծնվում է այս կամ այն անձը եւ բեկումնային քայլեր է իրականացնում: Եթե հիմնվենք այս գիտելիքի վրա, ուրեմն` երբ այդ պատմական կրիտիկական զանգվածը ոտքի կանգնի եւ լինի ինչ-որ մակարդակի վրա, ապա այդ զանգվածից դուրս կգան մարդիկ, ովքեր կկարողանան անել այն, ինչ պետք է: Երբ խոսում ենք անձի կերպարի մասին պատմության մեջ, սովորաբար նրանք տղամարդիկ են: Եվ հիմա, երբ նայում եմ մեր իրականությանը, հարց է ծագում` երիտասարդները ումի՞ց օրինակ վերցնեն, որ տղամարդ մեծանան: Մեր ընդդիմությունն այն իրավիճակում է, որ մենք հողեր ենք տալիս, մեր երկրի ղեկավարությունն այսօր մի բան է անում, վաղը` ուրիշ բան, ժողովրդի կամքի դեմ քայլեր են արվում, տպավորություն է, որ իրենք իրենց կյանքով են ապրում, մենք` մեր: Շիլափլավ է ստեղծվել: Մշտապես կանանց միամսյակին ընդառաջ եւ միամսյակի ընթացքում խոսում ենք կանանց մասին, բայց շատ կարեւոր է տղամարդու կերպարը: Չէ որ ցանկացած կնոջ կերպար ձեւավորվում է լավ տղամարդու կերպարի կողքին: Եթե այդ լավ տղամարդը չկա, սկսում են ձեւավորվել, այսպես ասած, տղամարդ-աղջիկները, ինչը ցավալի է:  Ուստի` հարցս հռետորական է, ինքս էլ չունեմ այդ պատասխանը` լինի կառավարությունում, թե ընդդմությունում` ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ: Ո՞ւր եք, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դուք փողոցներ էիք փակում, հետո ինչպես փակեցիք, այդպես էլ բացեցիք, գուցե ամեն մեկը պետք է հասկանա, թե որտեղ սխալվեց: Եթե ի վիճակի չեք լինել կառավարություն կամ ընդդիմություն, մնացեք տանը կամ այգիներում նարդի ու շաշկի խաղաղացեք: Եվ թող ոչ ոք չասի` ես ընդդիմություն եմ, ես` իշխանություն: Սա վերաբերում է բոլորին: Չեք կարողանում, պարոնա՛յք, դիմում գրեք, ազատվեք: Ով ասպարեզ դուրս եկավ, մարդիկ սկսեցին հույս կապել իր հետ, իսկ հետո ի՞նչ եղավ, ոչ ոք իր տված խոստումը չկատարեց: Ու հիմա «եղունգ ունես, գլուխդ քորի» ասացվածքը դարձել է մեր ազգի կարգախոսը, կարող են գերբի վրա էլ գրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:



Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода