Խայտառակ հերթ՝ Ամանորի նախաշեմին. ինչ է կատարվում հայ-վրացական սահմանին հիմա
ՀասարակությունՀՀ հարյուրավոր քաղաքացիներ մնացել են Հայաստան-Վրաստան սահմանային խցանման մեջ։ Անցակետը հատելու համար, թեպետ հայկական կողմում խնդիրներ չեն ստեղծվում, սակայն վրացական կողմում արհեստական խոչընդոտներ են առաջանում՝ դանդաղ աշխատանքի հետեւանքով, ինչի պատճառով 12-15 ժամանոց հերթեր են կուտակվում՝ այն էլ ոչ կանոնակարգված: Ըստ էության, աննախադեպ է նաեւ քանակն այն մարդկանց, որոնք նախընտրել են Ամանորը դիմավորել ոչ թե Հայրենիքում, այլ Վրաստանում: