«Մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում»
ՆերքաղաքականՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Պետությունը պարտավորվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչեւ դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված եւ մինչեւ դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը` մինչեւ 5 տարվա արտադրության մեքենաների համար` 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։ Մինչդեռ, ըստ վարորդների, գործադիրի առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ, ինչի համար էլ երեկ բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց:
«Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` մանրամասնելով, որ խոսքը շատ մեծ գումարների մասին է, իսկ իրենց տվել են ընդամենը 25 օր ժամանակ` մինչեւ դեկտեմբերի 30-ը. «Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում: Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար»: