Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Երանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵ ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունը Ռուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրա ՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն Փաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անել Դեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. Անդրե

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի ռազմավարական նպատակն է, որը հետապնդում է հեռուն գնացող շատ այլ ծրագրեր․ Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Թուրքական կողմը կրկին սկսել է ակտիվ շրջանառել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, ինչ զարգացումներ կարելի է ակնկալել առաջիկայում, կհաջողի թշնամին իր նպատակում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից, ով նախ նկատեց․

– Թուրքիան երբեք էլ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից», դա Թուրքիայի ռազմավարական նպատակն է ու այն հետապնդում է հեռուն գնացող շատ այլ ծրագրեր: Թուրքիայի համար դա ոչ միայն հնարավորություն է Նախիջևանով կապվել Ադրբեջանի հետ, կապվել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ, այսինքն՝ պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու համար, այլ նաև հնարավորություն է, որ կարողանա այդ երկրների, որոնք Թյուրքական պետությունների կազմակերպության մաս են կազմում, տնտեսական ներուժը դարձնել իր արտաքին քաղաքականության հիմք: Այդ կազմակերպության անդամ երկրների ընդհանուր կշիռը մեկ տրիլիոն դոլար է, այսինքն՝ բոլորը գիտեն, որ Թուրքիան այդտեղ առաջնային դեր ունի ու փաստորեն ինքն իր հեղինակությունը, իր կշիռն աշխարհում ավելի կբարձրացնի, եթե անմիջական կապ ունենա այդ երկրների հետ։ 

Թուրքիայի համար շատ կարևոր է նաև, որ այդ ճանապարհը, ինչպես իրենք են ենթադրում, կապ չունենա Իրանի հետ, որովհետև Իրանը Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդն է, էլ չեմ ասում՝ պատմական։

Թուրքիայի համար կարևոր է, որ դա շրջանցի Իրանը, այնպես որ, Իրանի այն ճանապարհը, որի մասին հիմա խոսվում է, ես կարծում եմ, առաջին հերթին տակտիկական նշանակություն ունի Ադրբեջանի համար, որ հնարավորինս արագ կապվի Նախիջևանի հետ:

Այստեղ երկաթգիծ չկա, այն պետք է կառուցվի, իսկ «Զանգեզուրի միջանցքում» երկաթգիծ կա, ուղղակի պետք է այդ ճանապարհի հանված գծերը դրվեն ու վերանորոգվեն, այնպես որ, ես կարծում եմ, Ադրբեջանը շատ արագ ձգտում է մեկ տարվա ընթացքում, ինչպես հայտարարել է, ստանալ ավտոմոբիլային ճանապարհ դեպի Նախիջևան։ 

Երկրորդը, իհարկե, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչպես արդեն ասացի, ռազմավարական նշանակություն ունի ու ենթադրում է և՛ երկաթգիծ, և՛ ավտոմոբիլային ճանապարհ, առաջին հերթին՝ երկաթգիծ, ու երկաթգծի այն հատվածը, որը պետք է կապի Թուրքիան Նախիջևանի հետ, դեռ կառուցված չէ: Թուրքիայում տարիներ շարունակ այդ մասին խոսակցություններ են ընթանում, բայց մինչև հիմա, հավանական է, միջոցներ չեն գտել:

Վերջերս՝ կես տարի առաջ, պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ ուզում են օգտվել Ադրբեջանի ֆինանսավորումից։ Դա բավական ծախսատար նախագիծ է, միլիարդների հետ է կապված, երկու-երեք տարի կտևի մինչև կառուցվի։ Այնպես որ, ռազմավարական առումով Թուրքիայի ծրագիրը, ես համոզված եմ, հետևյալն է, որ լինի երկաթգիծ, որը Թուրքիան Նախիջևանի միջով Հայաստանի վրայով՝ «Զանգեզուրի միջանցքով», Ադրբեջանի վրայով կկապի Կասպից ծովի հետ ու հետագայում նաև՝ Կասպից ծովի վրայով Կենտրոնական Ասիայի հետ։

-Ենթադրենք, որ թշնամուն ամեն դեպքում կհաջողի ձեռք բերել միջանցքը, իսկ Հայաստանին ի՞նչ կարող է տալ այդ միջանցքը։

– Եթե միայն միջանցք է լինելու, ես կարծում եմ, Հայաստանին առանձնապես ոչինչ էլ չի տալու։ Հայաստանի առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, տեսնում ենք, որ մինչև հիմա անում է, որ այդ ճանապարհի վրա հսկողություն ունենա հենց ինքը, որ երբ այն սկսի գործել, թուրքերն ու ադրբեջանցիները առանց մեզ տեղյակ պահելու ինչ ուզեն, չանեն: Երկրորդ՝ եթե այդ երկաթգիծը սկսի գործել Հայաստանի ինքնիշխան հսկողության տակ, ես չեմ կարծում, որ դա Հայաստանի համար կարևոր նշանակություն կունենա, որովհետև, պատկերացնում եք, ասենք, ապրանքները, էլ չեմ ասում մարդկանց մասին, Հայաստանից պետք է Ադրբեջանի ողջ տարածքով գնան հասնեն Ռուսաստան: Պարզ է, որ այդ ճանապարհին ինչ ասես, որ չի լինի։ 

Ես հիշում եմ, որ դեռ խորհրդային ժամանակ ես անցել եմ Երևան-Բաքու գնացքով, երբ գնացքն անցնում էր Նախիջևանով կամ Ադրբեջանի տարածքով, մեզ ուղեկցորդները զգուշացնում էին պատուհաններից հեռու կանգնել, որովհետև փոքրիկ տղաները կանգնում էին ու քարերով խփում։ Սա դեռ Խորհրդային Միության ժամանակ, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Այնպես որ, դա Հայաստանի համար կարևոր նշանակություն չի ունենալու, դա, ինչպես ասացի, Թուրքիայի համար է կարևոր։

 



Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода