Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Մինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Փաշինյանն իսկապես լավ է հանձնում Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել

Այս կառավարությունը հենց առաջին օրվանից «փայլատակել է» մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվեց, ի՞նչ կասեք այս մասին։
— Կարծում եմ՝  նորություն չեմ ասի, որ այս կառավարությունն հենց առաջին օրերից «փայլատակել է»՝ մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով, իրենց լրատվության եւ ֆեյքերի միջոցով պախարակելով: Եվ ուշադրություն դարձրեք, որ այդ «սուրբ» գործին են լծվել նաեւ բլոգեր կոչվածները, որոնց գերիշխող մեծամասնությունն անգամ Հայաստանում չի էլ ապրում, բայց իրենց պարտքն են համարում մեզ բացատրել, սովորեցնել, թե ինչն ինչ է: Իսկ ամենահետաքրքիրը, որ բոլորը՝ թե՛ հայաստանցիները, թե՛ դրսինները միաժամանակ են «անհանգստանում»: Ակնհայտ է, որ նույն կենտրոնի հրահանգներն են կատարում: Սրանք եւս դրա դրսեւորումներից են: Միայն թե՝ խնդիրն այստեղ անգամ կոնկրետ եկեղեցին էլ չի, այլ առհասարակ, բոլոր բնագավառներում ազգային ինքնության, մշակույթի նսեմացումն է: Այս դեպքում՝ նաեւ մեր Սահմանադրության հերթական ոտնահարումն էր: Հիշենք այս կառավարության հենց առաջին Նոր տարին, երբ  ժամը 00:00-ին մեր պետական օրհներգը չհնչեց, եւ մինչեւ օրս էլ դրա համար ոչ մեկը պատասխանատվության չկանչվեց: 2020-ին ազգային արժեքների ցանկում մեր եկեղեցին հավասարեցրին այլ եկեղեցիներին եւ աղանդներին: Մեր դեմ մշակութային պատերազմ է մղվում, ինչի մեջ եւ հոգեւորն է մտնում:

— Ըստ Ձեզ, եկեղեցու դերը մեր երկրի համար այսօր որքանո՞վ են գիտակցում իշխանության ղեկին նստած որոշ պաշտոնյաներ։
— Դժվարանում եմ այս իշխանության գիտակցության աստիճանի մասին կարծիք հայտնել, բայց որ կառավարական եւ ոչ մի օղակում գրագետ մասնագետներ չկան՝ արդեն խոսուն է: Սրանք անգամ ոչ մի ճանաչված ու հարգված մասնագետի կարծիք հաշվի չեն առնում: Եվ դա հենց ապացույցն է, որ օտարի դրածո են: Դրածոներին մասնագետներ պետք չեն, նրանք ընդամենը կամակատար են: Իսկ իրենց տերերն, իհարկե, հասկանում են եկեղեցու հսկայական դերը, որպես արդեն կայացած ազգային հիմնավոր ինստիտուտի, որը եւ պետք է պախարակել ու քանդել: Բազմիցս եմ հրապարակումներ ունեցել ազգային պետությունների, ինչպիսին ենք եւ մենք, վերացնելու ծրագրերի մասին: Իսկ մեր այսօրվա իշխանությունը հենց այդ ուժերի խամաճիկն է: Պատմության եւ կրթության վերախմբագրումներ մեր թշնամիների օգտին, ազգային արժանապատվության եւ հերոսների նսեմացում, հայրենիք հասկացության կաղապարումը պետության սահմաններում, ազգային սիմվոլներից հրաժարվելու քարոզներ եւ այլն: Ո՞րը ասեմ, կույր պետք է լինել այս ամենը չտեսնելու համար:

— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրավիճակ է այսօր երգարվեստում:

— Հատուկ չեմ հետեւում, բայց որքան որ տեսնում ու լսում եմ՝ նույն խայտառակ ու բարձիթողի վիճակն է, եթե ոչ ավելի վատ:

— Հենց այդ նույն Հանրային հեռուստաընկերությամբ, որով չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը, այսօր ճաշակով երգ, երաժշտություն հնչո՞ւմ է։

— Ես շատ վաղուց հեռուստացույց չեմ նայում, բայց չեմ կարծում, որ Հանրայինը այսօրվա իրականությունից կտրված մի աշխարհ է: Ինչ կա, այդ էլ պիտի հեռարձակեն, չհաշված դասական, ժողովրդական եւ թեթեւ ժանրերի հին երգերի հեռարձակումները: Նոր ոչ մի լավ երգ չեմ լսել…գուցե եւ կան, նկատի ունեմ եթերներում հեռարձակվողները… Այս տարվա միակ շփումս Հանրայինի հետ «Մեր ժամանակի հերոսը-2023» մրցանակաբաշխությանը Փաշինյանի՝ հեղինակածս «Հայաստան աշխարհ» երգի, խոսքերի իմաստափոխումն էր, որն ինձ ահավոր բարկացրեց, եւ հենց այդ երգի հայտարարման մեջ անունս միտումնավոր չհնչեցվեց, ինչն էլ հեղինակային իրավունքի խախտում է: Ինչպիսին իշխանություններն են, այնպիսին էլ իրենց ենթակայության տակ գտնվող օղակներն են:

Նաեւ նկարչության ոլորտից եք, ի՞նչ կասեք քաղաքում օր օրի ավելացող արձանների մասին։

— Ամեն մի նոր արձանի հայտնվելուց միշտ ասում եմ, որ պետք է տեղադրվեն միայն ազգային հիմնավոր արժեքների արձանները, որոնք հետո չեն հեռացվելու: Չնշեմ դրանք՝ հարազատներին չվիրավորելու համար: Հիմա գումարներ են ծախսվում, իսկ հետո մենք դրանք քանդելու ենք, որովհետեւ դրանց մեջ կան ուղղակի գռփողներ, պետության եւ հասարակության համար բացարձակ անպիտաններ, եթե չասեմ՝ վնասակարներ: Նույնը վերաբերում է ե՛ւ պանթեոնին, ե՛ւ դպրոցների ու այլ կառույցների անուններին եւ այլն… Ու առհասարակ, այս պայմաններում, երբ հնարավորինս արագ պետք է զարգացնել տնտեսությունը, ռազմարդյունաբերություն ստեղծել, սպառազինություն գնել, բանակը հզորացնել, հայրենադարձություն ծրագրել, չեմ ողջունում այդ հսկայական ծախսերը: Դրանք օրհասական չեն, կարող էին եւ չլինել:

Հատկապես ո՞ր չհաջողված արձանները, կոթողները կառանձնացնեք։

— Վերջին շրջանի, երեւի, բոլորն էլ ամենալավ տարբերակները չէին, որ կարող էին լինել, չգիտեմ՝ ինչ սկզբունքով են դրանք ընտրվել, բայց կարող էին եւ ավելի լավը լինել: Երեւի առանձնացնեմ Արտոյի «Քայլող մարդը», որը նվեր էր քաղաքին: Կան արձաններ, որոնց մասին ոչ մի տեղեկություն չգտա անգամ համացանցում: Օրինակ, Աբովյան փողոցի անգլուխ մարդը, որն անվերջ քայլում է փակ շրջանի վրա: Որպես գործ՝ լավն է, բայց ակուլտիզմի հոտ է գալիս: Ակուլտիզմի հոտ է գալիս նաեւ Հյուսիսային պողոտայի` գլուխը մեխված «տուրիստի» արձանից: Սրանից էլ ոչ մի տեղեկություն չկարողացա գտնել: Ակուլտ դեկորներ եւ սիմվոլներ շատ են հայտնվել մեր քաղաքում, որոնք անհանգստության տեղիք են տալիս: Պատերազմից առաջ «Հաղթանակ» կամրջի ճաղերին զոդված կողպեքները, անցյալ Նոր տարվա հանդիսությունում չարքերի ձեռքով տոնածառի լույսերի վառելը եւ այլն... Ես դրանց մեծ ուշադրություն եմ դարձնում: Դրանք կարեւոր են:

— 2024 թվականին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։
— Երգարվեստով վաղուց չեմ զբաղվում, գուցե ընդառաջելով երկրպագուներիս խնդրանքներին՝ ինչ-որ տեղ փոքրիկ համերգ երբեւէ կազմակերպեմ, բայց հիմա  ստեղծագործական ջիղս օգտագործում եմ նոր բաղադրատոմսերով օճառների ստեղծմանը: Հետաքրքրություններիս շրջանակն օղակվել է հին բժշկության ուսումնասիրությամբ, բնական այգեգործությամբ, ինչի արդյունքն էլ օճառներս են:

Կա՞ մի ոլորտ մեր մշակույթում, որտեղ դրական արդյունքներ եք տեսնում։

— Բոլոր, անխտիր բոլոր ոլորտներում կան դրական արդյունքներ, քիչ, բայց կան…միայն թե խնդիրն այն է, որ դրանք անհատների ջանքերի շնորհիվ են: Ազգային մշակույթի՝ սկսած գիտությունից, վերջացրած արվեստով եւ ոչ մի ոլորտում պետության լուրջ ներդրումն ու շահագրգռվածությունը ես չեմ տեսնում: Իսկ միայն անհատներով շատ ու շատ ծրագրեր ուղղակի անհնարին է իրագործելը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում էԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըՔֆուր տվող ոստիկանին եմ ասում՝ չփորձեք վիրավորել քաղաքացիներին. շարժման մասնակից «Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը արձանագրություն են ստորագրել․ նոր մանրամասներՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ ենՕրվա խորհուրդՊատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԳործարար Խաչիկ Խաչատրյանի ռեստորանի համալիրի տանիքից տղամարդը ցած է նետվել ու վերջ տվել կյանքին.ArmLur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода