Iravunk.com | Կա Քովիդ 19-ի աճ. որքանով է այն շարունակում «վախեցնել» մարդկությանը
Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ) Իմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ» «Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan Times

Կա Քովիդ 19-ի աճ. որքանով է այն շարունակում «վախեցնել» մարդկությանը

Հանդիպում

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ: Հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք: Հնարավո՞ր է, որ Հայաստանում կրկին գլուխ բարձրացնի Քովիդ 19-ը, արդյո՞ք մարդկանց շրջանում համատարած գրիպը, հազը կապ ունի հենց Քովիդի շտամների հետ: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆԻ հետ:

— Այս պահին ունե՞նք Քովիդ 19-ի աճ։ Այն դեռեւս կարո՞ղ է սպառնալիք լինել մարդկության համար:

— Քովիդը, ըստ էության, արդեն դարձել է մարդկության մոտ շրջանառվող հերթական վարակներից մեկը՝ այն, ինչը մենք կանխատեսում էինք դեռեւս սկզբնական փուլում եւ, բնականաբար, կարող ենք ունենալ հիվանդացության աճ, նվազումներ: Մենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, գտնվում ենք այդ աճի փուլում, բայց այդ աճն այս պահի դրությամբ կառավարելի է: Կարող ենք ասել, որ ներկա պահին, հանրային առողջության տեսակետից, էական վտանգ այն չի ներկայացնում:

— Մարդկանց շրջանում նկատվում է միանման վիրուսային հիվանդություն՝ ոսկորների ցավ, հազ, գրիպ։ Հնարավո՞ր է այն կապ ունենա օմիկրոնի շտամի հետ:

— Ընդհանուր առմամբ, պետք է գիտակցենք, որ բոլոր սուր շնչառական հիվանդությունների ախտանշանները միմյանց բավականին նման են, եւ հստակ կարող ենք դրանք տարանջատել միայն լաբորատոր քննությունների արդյունքում: Այս պարագայում դժվար է մեկնաբանել՝ դա օմիկրո՞նն էր, թե՞ այլ շնչառական հիվանդություն էր, կամ միգուցե գրիպի վարակն էր: Այստեղ, իհարկե, մեզ կօգնի միայն լաբորատոր հետազոտությունը:

— Հնարավո՞ր է` Քովիդից հետո մարդկությունն առաջիկայում բախվի նոր համաճարակների հետ: Կա՞ նման տեղեկատվություն:

— Տեղեկատվություն, իհարկե, այս պահին ես չունեմ, բայց գիտնականների շրջանում մշտապես այդ հարցը բարձրաձայնվել ու ահազանգվել է: Անգամ մինչեւ Քովիդը, եթե չեմ սխալվում` 2019թ.-ին, մեծ զեկույց դուրս եկավ հեղինակավոր գիտնականների կողմից, որում նշվում էր, որ մարդկության թիվ մեկ սպառնալիքներից մեկը դա նոր վարակների ի հայտ գալն է, այսինքն՝ մի պրոցես, որը գրեթե մշտապես եղել է: Մարդու օրգանիզմը եւ կենդանիների օրգանիզմները մշտապես կապի մեջ են, սա անընդհատ եփվող կաթսայի նման մի բան է, անընդհատ փոխհամագործակցում են միմյանց հետ, եւ որեւէ մեկը որեւէ երաշխիք չի կարող տալ, որ ապագայում՝ վաղը, մեկ տարի հետո, հարյուր տարի հետո նոր վարակներ չեն լինի: Դեռ ավելին` գիտնականները միշտ խորհուրդ են տալիս լինել պատրաստ, զգոն: Եվ հենց դրա համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրել է հետաքննության մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս շուտ նման դեպքերի մասին ինֆորմացիա ստանա եւ կարողանա արձագանքել:

— Ուսումնասիրվա՞ծ են Քովիդ 19-ի վերջնական բացասական հետեւանքները:

— Մենք անընդհատ ստանում ենք նոր տեղեկություններ քովիդի երկարատեւ ազդեցության վերաբերյալ, դա լոնգ քովիդն է` ավելի հեռահար ազդեցությունը, եւ այսօրվա տվյալները խոսում են նրա մասին, որ այդ ազդեցություններն իրոք կան, ու մարդկանց շուրջ 30 տոկոսի մոտ լինում են: Բայց հետազոտությունները շարունակվում են, եւ վերջնական պատասխան տալ, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն է տալիս, շատ դժվար է: Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ ազդեցություն, այո՛ կա, առնվազն 30 տոկոսի մոտ, եւ այն ներառում է գրեթե բոլոր օրգան համակարգերը:

— Պարոն Մելիք-Նուբարյան, որքանո՞վ էին արդյունավետ քովիդ-պատվաստանյութերը:

— Քովիդ պատվաստանյութերը չափազանց արդյունավետ էին, եւ կան միջազգային հետազոտություններ ու նաեւ մեր Բժշկական համալսարանի կողմից արված վերլուծություն, որը միանշանակ խոսում է այն մասին, որ քովիդի պատվաստանյութը հնարավորություն տվեց աշխարհի մակարդակով փրկել միլիոնավոր կյանքեր, Հայաստանում փրկել հազարավոր կյանքեր: Հայաստանի վերաբերյալ այդ վերլուծությունը կարող եք գտնել Հերացի վերլուծականի ֆեյսբուքյան էջում, եւ այնտեղ բավականին ճշգրիտ հաշվարկ կա, թե մեր երկրում կոնկրետ պատվաստանյութը քանի՞ հազար մարդու կյանք է փրկել կամ մահ է կանխարգելել: Դրա համար, հանրային առողջության տեսանկյունից, այս փաստը որեւէ կասկած չի հարուցում:

— Շատ էր խոսվում նաեւ, որ քովիդ-պատվաստանյութերը վտանգավոր էին մարդկանց առողջության համար, նույնիսկ ասում էին, որ առաջացնում էին անպտղություն։ Նման խոսակցությունները որքանո՞վ էին իրականությանը մոտ:

— Արդեն, փաստորեն, երրորդ տարին է, ինչ մարդկությունը պատվաստվել է քովիդի դեմ, եւ այս պահի դրությամբ որեւէ հիմնարար փաստ չկա, որը մեզ հնարավորություն կտա պնդել, որ քովիդի դեմ պատվաստանյութերը մարդու առողջությանն էական վնաս է պատճառել, մասնավորապես՝ անպտղության հետ կապված: Սրանք լոկ խոսակցություններ էին, որոնք, ցավոք սրտի, շատ անբարեխիղճ անձինք տարածում էին, ու այդ հետեւանքները մնում են նաեւ այն տարածողների խղճի վրա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода