«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

«Երկար ընդմիջումից հետո, մեկ շաբաթ է, ինչ սկսել եմ գրել». ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ:

2023 թվականին Ձեր ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ եղան ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում, ե՛ւ ռուսաստանյան բեմում։ Եթե ամփոփենք անցած տարին, ունե՞ք կիսատ մնացած գործեր։

— Նախ, կուզեի շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար, ապաեւ՝ շնորհավորել իմ սիրելի «Իրավունքին», նրա հեղինակներին եւ բոլոր ընթերցողներին՝ վերջերս նշված տոների կապակցությամբ: Եթե ամփոփելու լինեմ 2023 թվականը, ապա արտառոց որեւէ բան չի եղել: Ավելի քան 40 տարի իմ ստեղծագործությունները տարբեր բեմերում ներկայացվում են, եւ 2023-ն էլ բացառություն չէր: Հնչել են նաեւ իմ գրած երգերից (խոսքը, կամ՝ նաեւ մեղեդին եմ հեղինակել): Կիսատ գործեր չեղան, որովհետեւ երկարատեւ բուժման ընթացքում էի:

— Վերջերս Ձեր ծննդյան տարեդարձն էր, ինչի առթիվ շնորհավորում ենք եւ մաղթում առողջություն, ստեղծագործական նորանոր վերելքներ: Երբ հայացք եք նետում անցյալ, ի՞նչն եք կարոտում։

— Ծնողներիս…

— Եթե հնարավորություն ունենայիք անցյալից ի՞նչ կբերեիք ներկա։

Էլի՝ ծնողներիս: Հայրս վարորդ էր, մայրս՝ հաշվային աշխատող: Նրանք այն սերնդից էին, որի կենսագրության մեջ պատմական դժվարին իրադարձությունների շարան կար՝ կուլակաթափություն, կոլեկտիվացում, ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, հաղթանակ, 1949-ին՝ դարձյալ բռնաճնշումներ (որի հորձանքում հայտնվել է նաեւ մեր ընտանիքը), ԽՍՀՄ տերության տնտեսության վերականգնում, զարգացած սոցիալիզմ… Այդ սերունդը ողջ կյանքում մաքառման մեջ էր, բայց լավ օրվա եւ Աստծո նկատմամբ հավատը չէր կորցնում: Աննախադեպ շենացրին հայրենիքը՝  բոլոր բնագավառներում: Դաստիարակեցին զավակներ ու թոռներ, ովքեր անվարան նետվեցին պաշտպանելու հայրենիքը, թեեւ իրենք էլ նոր մաքառումներում էին հայտնվել՝ երկրաշարժ, ցուրտումութ տարիներ, պատերազմ, հաղթանակ, կրկին՝ պատերազմներ եւ…

— Պարոն Խալաթյան, այս պահին ստեղծագործական նորություններ ունե՞ք:

— Երկար ընդմիջումից հետո, մեկ շաբաթ է, ինչ սկսել եմ գրել: Գիտե՞ք, դրամատուրգիան դժվարին ժանր լինելով, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր հատկություն ունի: Եթե մտահղացմանդ հարիր միջավայր եւ հերոսներ ես կանխատեսում, դու, այլեւս, «մի կողմ քաշվիր», նրանք գալիս, լիարյուն տնօրինում են իրենց ճակատագիրը, քեզ մնում է միայն հասցնես գրի առնել… Նոր դրաման նվիրված է Արցախի մեր օրերի իրադարձություններին: Հուզական է, ծայրահեղ իրատեսական ու բացախոս: Այդ մասին առայժմ այսքանը:

— Անցնող տարին նաեւ լի էր կրթական ծրագրերի վերաբերյալ դժգոհություններով։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը։

— Ինչո՞ւ միայն անցյալ տարի: Չմոռանանք, որ 19 տարի է, ինչ մեր հմուտ ու գիտակ մանկավարժները, իրավամբ, դժգոհում են Բոլոնյան համակարգից, չմոռանանք մեր գրականության մեծերին նոր դասագրքերում տեղ չտալը, Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանելը, մշակութային, հայրենասիրական դաստիարակությանը նպաստող պաստառների առկայությունը դպրոցներում չխրախուսելը, ուղղակի ասեմ՝ ներքին կարգով արգելելը… Վերջերս, վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ, Վանաձորի դպրոցներից մեկում շտապել էին հանել Նժդեհի եւ Արարատի նկարները: Այս բոլորի «թագն ու պսակը» 7-րդ դասարանի պատմության հակազգային դասագիրքը դարձավ: Ասեմ նաեւ, որ մեզ տեղն է ու դեռ քիչ է, որ մեր գլխին երկանք են աղում: Ուսուցիչը, դժգոհելով, այնուամենայնիվ, աշխատանքը չկորցնելու համար ստիպված հնազանդվում է, բա ծնողներն ի՞նչ: Ինչո՞ւ չեն բոյկոտում: Նրանց ձե՞ռք է տալիս մանկուրդ զավակներ ու թոռներ ունենալ:

«ՆԱՅԵՔ, ԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԻ ՓՈՒՉ ՊԱՏՐՎԱԿՈՎ Ո՞ՒՄ՝ ՈՒՄՈՎ ԵՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ, ՏՆԱԶ ՉԻ, Ի՞ՆՉ Է»

— Որքանո՞վ է այսօր դպրոցներում պրոպագանդվում ազգային մշակույթը եւ գրքի հանդեպ սերը։

Որպես երգիծաբան` ձեր հարցն ինձ համար խոսքի կոմիզմի վառ օրինակ է: Ա՛յ ջանս, ի՜նչ ազգային մշակույթի կամ գրքի նկատմամբ սիրո պրոպագանդում, երբ տվյալ գերատեսչությունում ազգային մշակույթին նայում են որպես մաշկանյութի, գիրքն էլ «շփոթում են» կրքի հետ… Լավ է դեռ նվիրյալ արվեստաբաններ, մատենագետներ, հնագետներ, մանկավարժներ ունենք… դեռ ունենք, ովքեր ջանում են պահպանել մեր ինքնության ակունքների զուլալությունը, սորոսականության թույն չխառնել դրան: Այն, ինչ այդ գերատեսչությունը երեսանց ներկայացնում է, տնազ է: Լարախաղացի տեսած կլինեք, ինքը լարի վրա կյանքը վտանգելով, արվեստ է ցուցադրում, իսկ ներքեւում՝ ապահով գետնի վրա, յալանչին նրա տնազն է անում: Նայեք, թե վերջին տարիներին արվեստի, մշակույթի օջախների ղեկավարներից մի փուչ պատրվակով, ո՞ւմ՝ ումով են փոխարինում, տնազ չի, ի՞նչ է:

— Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձը Հանրային ՀԸ-ով չհեռարձակվեց, ի՞նչ կասեք այս մասին։

— Այդ պատմությունը ցավալի եւ վիրավորական է ոչ միայն հայերի, այլեւ մոլորակի քրիստոնյաների համար, քանզի, ինչ-որ մեկի քմահաճույքով, ով էլ որ նա լինի, փորձեցին հայրապետական օրհնությունից զրկել միլիոնավոր քրիստոնյաների: Իհարկե, ինչպես սպասելի էր, դա հակառակ ռեակցիա տվեց, եւ այլ հեռուստաալիքներով ու սոցիալական հարթակում առավել ակտիվ ներկայացվեց Վեհափառի ուղերձը: Հայտնի է, որ վարչապետն Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ դրականորեն չի տրամադրված: Սակայն, դա զուտ անձնական  խնդիր է եւ չպետք է դառնա կառավարության ներքին քաղաքականության սկզբունքներից մեկը: Եթե կաթողիկոսը, որպես տվյալ երկրի քաղաքացի, զանցանք կամ հանցանք է կատարել, դա իրավական մարմինների քննարկման տիրույթում է, իսկ եթե նրա որեւէ արարքը հակասել է Առաքելական եկեղեցու կանոններին կամ պահանջներին՝ հոգեւոր ատյանների տիրույթում: Աբսուրդն հենց այնտեղ է, որ ոգեւորված երկրի ղեկավարի վերաբերմունքից, ավելի ճիշտ՝ վարած քաղաքականությունից, ոմանք, մանավանդ՝  աղանդավորները, թիրախ ընտրելով Վեհափառին, փորձում են նսեմացնել, անարգել, պառակտել Առաքելական եկեղեցին եւ մեր դարավոր սուրբ հավատքը: Իրական նպատակն ազգի հոգեւոր-մշակութային մեծ ժառանգության քայքայումն է, որն իրագործում են այս ձեւով ու տարաբնույթ «տերմիքայելական» պատմություններ շահարկելով: Անգիտակների մի զանգված էլ՝ մոլորյալներ, պարում են դրանց զուռնի տակ: Անօգուտ ու չբեր ջանքեր են, որոնք կատարում են նաեւ հանրության ուշադրությունը իրական սպառնալիքներից շեղելու դեր: Այնինչ, մենք հիմա հայտնվել ենք այնպիսի մի հորձանուտում, որը շատ նման է Ռուսաստանի պատմության մեջ հայտնի «Դժբախտությունների ժամանակաշրջանին» («Смутное время»): Դա տեղի է ունեցել 1598-ից 1613 թվականներին  (ըստ որոշ տեսակետների մինչեւ 1618 թվականը), նշանավորվել է բնական աղետներով, որոնք ուղեկցվել են մեծ ու փոքր խարդախությունների բազմաթիվ դեպքերով, արտաքին ուժերի միջամտություններով, քաղաքացիական եւ հարեւան երկրների հետ պատերազմներով, ծանր պետական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամերով։ Այդ ժամանակաշրջանն ավարտվեց Ռուսաստանի համար մեծ տարածքային կորուստներով։ Մեր հանրությունն իրեն պատուհասած դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելու, դրա պատճառներն արմատախիլ անելու խնդիր ունի եւ ոչ թե Հոգեւոր առաջնորդին այպանելու: Արտաքին եւ ներքին թշնամի-քայքայիչների դեմ բռունցքվելու խնդիր ունի եւ ոչ թե երկրի պաշտպանության համար խաչ եւ սուր բռնած ձեռքը դաստակից կտրելու:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода