Գյումրիի ավագանիում «Զարթոնք»-ը մնաց առանց ղեկավարի
ՆերքաղաքականԳյումրիի ավագանու ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ որոշել է դուրս գալ խմբակցությունից` շարունակելով գործունեությունը որպես անկախ ավագանու անդամ: Նա երդում-պատարագ է ուտում, որ այս որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, սակայն պատճառների մասին լռում է:
Նշենք, որ «Իրավունք»-ի տեղեկություններով` Վ. Հակոբյանը տեւական ժամանակ կապի դուրս չէր գալիս հարազատ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, որոնց շնորհիվ հայտնվել էր Գյումրիի ավագանիում: