Արցախը հանձնեցիք, չեք մարսելու. Հակոբ Պերպէրեանը՝ Աշոտ Փաշինյանին
ՆերքաղաքականԵրեւանյան օբյեկտներից մեկում այսօր միջադեպ է տեղի ունեցել արցախյան քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐՊԷՐԵԱՆԻ եւ Նիկոլ Փաշինյանի որդու՝ ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ միջեւ:
Մինչ Աշոտ Փաշինյանն ուրախ ու երջանիկ իր շաբաթ երեկոն էր վայելում՝ ընկերների հետ, նրանց է մոտեցել Հակոբ Պերպէրեանը եւ հիշեցրել. «Արցախը հանձնեցիք, չեք մարսելու…»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձին, երբ Փաշինյանները նշում էին այն երեւանյան գարեջրատներից մեկում, Հակոբ Պերպէրեանը վանկարկել էր. «Արցախ, Արցախ, Արցախ…», ինչից հետո նրանք շտապել էին հեռանալ այդտեղից:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.