2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ Այսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔ Չի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին

Վրաստանի հայ առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կործանման եզրին է

Պատմական

Վրաստանի հայ համայնքը ահազանգում է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրի մասին՝ քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ կառուցապատման ֆոնին։

«Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով... մտավախություն է առաջանում, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Կարմիր Ավետարանը, որը հիմնադրվել է 1775 թվականին, կառուցվել է ծխականների նվիրատվություններով և ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20-րդ դարի 80-ականների վերջին երկրաշարժի հետևանքով փլուզվել է տաճարի գմբեթը, և այդ ժամանակվանից եկեղեցու շենքի վիճակը գնալով վատթարանում է։

2016 թվականին տաճարի արևելյան պատից մի քանի մետր հեռավորության վրա սկսվել է հյուրանոցի շինարարությունը։ Հյուրանոցը կառուցվել է՝ չնայած հայ համայնքի բողոքին և մի շարք հասարակական կազմակերպությունների նախազգուշացումներին։

ՀԿ փորձագետները նշել են, որ ծանր տեխնիկան զգալի վնաս է հասցրել եկեղեցու հիմքին:

Ըստ հայ համայնքի, մոտակա տարածքը շուտով կրկին շինհրապարակի կվերածվի։

«(Եկեղեցու պատի մոտ) մի կողմից հյուրանոցի պահպանության խցիկն է, մյուս կողմից՝ արգելապատնեշով ավտոկայանատեղի, հավանաբար նույն հյուրանոցինը։ Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող տարածքում տեղադրվել է պաստառ, ըստ որի նշված տարածքը վաճառվում է, ինչը հաստատում է այն ենթադրությունները, որ մոտ ապագայում եկեղեցին ամբողջովին անմատչելի է լինելու»,- ասվում է հայ համայնքի հայտարարության մեջ։ 

Շամխորեցոց Սուրբ Աստվածածին տաճարը գտնվում է պետության բալանսում, և Հայ առաքելական եկեղեցին չունի լծակներ՝ ինքնուրույն իրականացնելու աշխատանքները կամ օրինական կերպով պահանջելու, որ վրացական պետությունը պահպանի հուշարձանը։

Նույն պատճառներով ՀԱԵ-ն չի կարող պահանջել չեղյալ համարել տաճարի կողքին գտնվող շինթույլտվությունը։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2004թ.-ից իրենք բազմիցս դիմել են Վրաստանի իշխանություններին՝ եկեղեցին փրկելու խնդրանքով, սակայն իրենց խնդրանքներն անտեսվել են։

«2009-ին մենք դիմել ենք վարչապետ Նիկա Գիլաուրիին՝ եկեղեցին հայոց թեմին վերադարձնելու խնդրանքով, 2012-ին, 2015-ին էլ ենք դիմել, բայց արձագանք չի եղել։ Կարելի էր, չէ՞, կոնսերվացիա իրականացնել, որպեսզի այն չփլուզվի։ Հիմա ամեն օր կորում է մեկ աղյուս, մեկ քար։ Միգուցե շուտով կգա այն օրը, երբ նրանից ոչինչ չի մնա»,- Radio Tavisupleba»-ին ասել է Խաչատրյանը:

Ըստ «Radio Tavisupleba»-ի վրացական ծառայության, եկեղեցու մոտ գտնվող մեքենաների կայանատեղին (957 քմ մակերեսով հողատարածք) վաճառվում է հյուրանոցի էսքիզի հետ միասին։

Պաստառի վրա պատկերված է չորս հարկանի կարմիր աղյուսով շենք, սակայն պարզ չէ, թե արդյոք այս նախագիծը հավանության է արժանացել Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։

Հայկական Կարմիր Ավետարան եկեղեցին գտնվում է Պերիսցվալեբա փողոցում՝  մետրոյի «Հավլաբարի» կայարանի մոտ։ 2007 թվականին հայկական տաճարին տրվել է Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա դրության վրա. օբյեկտը շարունակել է ավերվել։

Այն, ինչ այսօր մնացել է  դրանից,  գրաֆիտիով նկարված մի քանի պատ է՝ հսկայական ճեղքերով և թփերով պատված քարերի կույտերով:

Կարմիր Ավետարան հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Նոնիաշվիլին։

«Կարմիր Ավետարանը պետք է վերադարձվի տիրոջը, ինչպես նաև մյուս աղոթատեղիները, որոնք 1921 թվականից բոլշևիկները խլել են կրոնական խմբերից։ Այսօր դրանք յուրացվել են կա՛մ պետության, կա՛մ եկեղեցու կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նոնիաշվիլին։

Ըստ նրա, տեղի ունեցողը «վառ օրինակ» է այն բանի, թե ինչպես «պետությունը չի գնահատում սեփական մշակութային ժառանգությունը»՝ ժխտելով երկրի «իսկական բազմազանությունը»։

Ընդդիմադիրը հայտարարել է նաև, որ Վրաց պատրիարքարանը դեռևս հավակնություններ ունի տաճարի նկատմամբ։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից ոչ մեկը դեռ չի արձագանքել հայ համայնքի կոչին։

 

 
 

 






2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոցՏարադրամի փոխարժեքները մայիսի 21-ինԹեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top