Iravunk.com | Իդեալիստական ​​է պատկերացնել, որ կարելի է զարգացնել ռազմական հարաբերություններ Ռուսաստանի հակառակորդների հետ՝ պահպանելով տնտեսական կապերը. Ալեքսանդր Կռիլով
Ո՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը Ադրբեջանին Հայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ Անդրեասյան Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Երթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլել Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուր Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի Երեւան ՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխան Երեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)

Իդեալիստական ​​է պատկերացնել, որ կարելի է զարգացնել ռազմական հարաբերություններ Ռուսաստանի հակառակորդների հետ՝ պահպանելով տնտեսական կապերը. Ալեքսանդր Կռիլով

Վերլուծություն

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների, ինչպես նաև այս գործընթացում Ռուսաստանի և Արևմուտքի դերի մասին զրուցել ենք Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պ.գ.դ. Ալեքսանդր Կռիլովի հետ.

-Պրն Կռիլով, Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես Հայաստանին  նոր սահմանադրություն ընդունելու պահան ջ է ներկայացրել ։ Որքանո՞վ է նոր Սահմանադրության ընդունումը բխում Հայաստանի ազգային շահերից։

- Այստեղ երկու կետ կա, որոնք ընդունելի չեն Ալիեւի եւ Էրդողանի համար: Նախ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ժամանակին որոշվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի որոշմամբ, երբ որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի մարզը միավորել Հայաստանի Հանրապետության հետ։ Հետագայում դա Արցախի Հանրապետությունն էր։ Սա ամրագրված է Սահմանադրությամբ։ Ճիշտ է, ոչ թե հիմնական մասում է գրված, այլ` նախաբանում, բայց դա էական չէ։ Իսկ երկրորդը` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակումն է, որ այն պետք է ճանաչվի միջազգային հանրության և Թուրքիայի կողմից։

Եթե ​​Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, ապա առաջ է գալիս պատմական արդարության հարցը, որը ենթադրում է ֆինանսական ու տարածքային փոխհատուցում ցեղասպանության զոհերի ժառանգներին։ Թուրքիայում դա դիտվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, Հայաստանում՝ որպես պատմական արդարության հաղթանակ։ Բնականաբար, Հայաստանի հարևանները հիմա ցանկանում են օգտվել նրա թուլացումից, որպեսզի ամրագրեն Հայաստանի տարածքը 29 հազար 800 ք.կմ ։ Փաստորեն, այս մասին հիմա խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Իսկապես, երբ Հայաստանի ղեկավարն ասում է, որ այս տարիների ընթացքում Արցախը Հայաստանի համար եղել է խնդիրների ու ծախսերի աղբյուր և արգելափակել է նրա հաջող զարգացումը, եւ որ ցեղասպանության խնդիրը նույնպես խանգարել է, քանի որ բարդացրել է Հայաստանի միջազգային դիրքը, այս ամենը վերանայում է պահանջում։ Այստեղից հարց է բարձրացվում, որ Սահմանադրությունը չպետք է ենթարկվի նոր խմբագրման, ինչպես արդեն 3 անգամ է արվել, այլ պետք է գրել Հայաստանի Սահմանադրության սկզբունքորեն նոր տարբերակ։

Դա կբխի փոքր տարածքով Հայաստանի Հանրապետության շահերից, բայց դա, իհարկե, հակասում է ավանդաբար հաստատված հայկական հայացքին այն մասին,  որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ Առաջին Հայաստանի Հանրապետությունը և ՀԽՍՀ-ն, դիտարկվում էր որպես պատմական Հայաստանի մի փոքր հատված։ Եվ ուրեմն, հայերի համար սա բոլորովին աննորմալ իրավիճակ է, և այդ սահմանները վիրավորական են նրանց համար։

Այժմ Հայաստանի իշխանությունները արմատապես վերանայում են այս տեսակետը, և այստեղից էլ բխում է Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտությունը։ Այսպես առաջացավ ճգնաժամ սփյուռքի հետ հարաբերություններում։ Մենք տեսնում ենք, որ և՛ արևմտյան, և՛ ռուսական սփյուռքը չեն ընդունում ազգային կարգախոսների և իդեալների վերանայումը։ Իսկ թե որքանով է Հայաստանի Հանրապետության հասարակությունը պատրաստ հրաժարվել անցյալի գաղափարամշակութային ժառանգությունից, ցույց կտա հանրաքվեն, եթե այն կայանա։

- Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող լինել Հայաստանի հիմնական ռազմական և ռազմատեխնիկական գործընկերը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև խոսել է երկրի անվտանգության համակարգի էլ ավելի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

-Սա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ուղղվածության շրջանակներում։ Ներկայումս Հայաստանը ուղղություն է վերցրել համաշխարհային ժողովրդավարական պետությունների հետ դաշինք կազմելու, որոնք, ինչպես հայտնի է, այժմ սուր առճակատման մեջ են համաշխարհային ինքնավարությունների հետ և որոնց մեջ մտնում են առաջին հերթին` Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը և Չինաստանը։

Արևմտյան ուժերը մեծ հաջողությունների են հասել Հայաստանի` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու գործում, և ապագայում ամեն ինչ արվելու է Հայաստանը հակաիրանական և հակաչինական ճակատի մեջ ինտեգրելու համար։

 Որքանո՞վ է սա համապատասխանում Հայաստանի շահերին։ Ակնհայտ է, որ Հայաստանի համար դա մեծ նոր խնդիրներ կառաջացնի, եթե, մասնավորապես, Ռուսաստանի անվտանգության երաշխիքները փոխարինվեն արևմտյան երաշխիքներով՝ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմամբ Հայաստանի տարածքում, հետևաբար նաև` Իրանի սահմաններին։

Հասկանալի է, որ Իրանում դա չի ողջունվի, և հարաբերությունները հնարավորինս կբարդանան։ Ռուսաստանի հետ նույնպես հարաբերությունների նման փլուզումը և դեպի Արևմուտք վերակողմնորոշումը կբերի տնտեսական կապերի խզման: Իդեալիստական ​​է պատկերացնել, որ կարելի է ձեռք բերել և զարգացնել անվտանգության և ռազմական ոլորտներում հարաբերություններ Ռուսաստանի հակառակորդների հետ՝ պահպանելով շահավետ տնտեսական կապերը։

Այստեղ էլ Հայաստանի համար հղի են նոր խնդիրներ ու մարտահրավերներ՝ արդեն տնտեսական առումով։ Հետեւաբար` պետք է խորը մտածել անվտանգության հայեցակարգի նման վերանայման մասին որոշում կայացնելուց առաջ: Բացի այդ, Արևմուտքը հետևում է իր ավանդական քաղաքականությանը, երբ շատ խոստումներ է տալիս, բայց իրականում շատ քիչ բան է անում։ Ամեն ինչ արվում է սովորական մտահոգության մակարդակով։ Ոչ մի հիմք չկա ակնկալելու, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը ինչ-որ իրական ձևով կամ զինված միջոցներով։

Ուստի` ամենայն հավանականությամբ, եթե արևմտյան ուժերին ինչ-որ կերպ հաջողվի հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը Հայաստանի տարածքից, ապա ՆԱՏՕ-ն կգա թուրքական կոնտինգենտի տեսքով։ Հետեւաբար, եթե այս ամենը լինի Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համակարգում և Եվրամիություն ընդգրկելու ընդհանուր ուղղության համատեքստում, ամենայն հավանականությամբ, իրավիճակի նման զարգացում կլինի։
- Արդյո՞ք 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և, համապատասխանաբար, բանակցությունների մոսկովյան ձևաչափը մնում են արդիական։

 - Բանակցությունների մոսկովյան ձեւաչափից հրաժարվել է հայկական կողմը: Երբ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը խոստովանեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դա հակասում էր եռակողմ պայմանավորվածություններին այն կետով, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը տեղափոխվում էր ապագա։ Այսպիսով` Փաշինյանը ոչնչացրեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել մեծ ջանքերով ռուսական միջնորդությամբ:

Ուստի` Ռուսաստանի`որպես բանակցողի ու միջնորդի տեղ այլեւս չմնաց։ Բացի այդ  այս իրավիճակը հաստատվեց նաեւ նրանով, որ Փաշինյանը չգնաց մոսկովյան եռակողմ հանդիպմանը։ Եվ փաստորեն նա այլեւս անտեսում է այն բանակցային հարթակները, որոնք առաջարկում է Մոսկվան թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Եվրասիական միության շրջանակներում։ Հիմնականում Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ կամ չեն գալիս կամ գալիս են միայն իրենց համար անհրաժեշտ հարցեր լուծելու նպատակով:

Հետեւաբար, ցավոք, եռակողմ ձեւաչափն այլեւս մահացած է։ Դժվար թե նա վերածնվի։ Հիմա ամեն ինչ ընթանում է երկկողմանի ձևաչափով՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան։ Բայց որքանո՞վ է այս երկկողմ ձեւաչափը արդյունավետ հայկական դիվանագիտության համար։ Ավելի շուտ, այնտեղ արդյունքներն այնքան էլ տպավորիչ չեն, և դա խոսում է այն մասին, որ հայկական դիրքերը միջազգային ասպարեզում գնալով ավելի են թուլանում։

-Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները Եվրամիության, մասնավորապես Ֆրանսիայի հետ Հայաստանի մերձեցման ֆոնին:

 - Նրանք կարող են էլ ավելի վատանալ: Եթե ​​բանը հասնի նրան, որ Հայաստանը խնդրի ռուսական զորքերին հեռանալ, քանի որ նրանք չեն կատարում Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու իրենց գործառույթները, և ՆԱՏՕ-ի զորքերը գան այնտեղ, ապա կարելի է ակնկալել, որ մնացած բոլոր ոլորտներում հարաբերությունները կհասցվեն նվազագույնի, եթե ոչ ամբողջությամբ խզվեն։

Եթե ​​դրանք մնան ներկայիս մակարդակին, ապա նույնպես որեւէ լավ բան ակնկալել պետք չի, քանի որ փոխվստահության բացակայությունը երբեք ձեռնտու չէ երկկողմ հարաբերություններին։ Իրավիճակի բարելավման հույս չի լինի  մինչև ուկրաինական ճակատում իրավիճակի հստակեցում չլինի:  Հիմա մեր հարաբերությունները այնպիսի ճգնաժամային իրավիճակում են, ինչպիսին երբեք չեն եղել։ Դրանք հայ-ռուսական հարաբերությունների ողջ պատմության մեջ իրենց զարգացման ամենացածր կետում են։

 - Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պահանջել Զանգեզուրի միջանցքի բացումը։ Կա՞ արդյոք նրանց կողմից լայնածավալ ռազմական գործողություններ նախապատրաստելու հավանականություն՝ հատկապես հաշվի առնելով վերջին սրացումները Հայաստանի սահմանների հարավում և հայկական դիրքերի գնդակոծումը Ադրբեջանի կողմից։

 -Այստեղ ուշագրավ է, որ իրենց կողմից հնչեց այն թեման, որ Զանգեզուրի միջանցքում միշտ էլ եղել է ադրբեջանական բնակչություն, որին բռնությամբ վտարել են հայերը, և այժմ Ադրբեջանն ու Թուրքիան կձգտեն ապահովել, որ, իրենց կարծիքով, այս տարածքի բնիկ բնակչությունը վերադառնա իրենց բնակության վայրերը:

Նույն կերպ աչքի է զարնում Արևմտյան Ադրբեջանի կարգախոսը, որը ադրբեջանական բոլոր տեղեկատվական հրապարակումների առաջին տողերում է եւ որը ենթադրում է Հայաստանի ողջ տարածքը։ Հասկանալի է, որ եթե Հայաստանի դիրքերը շարունակեն թուլանալ, դա կխթանի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային մաքսիմալ պահանջներ ներկայացնելու։

Դրանք կարող են լուծվել ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ​​ճանապարհով։ Այնպես որ, եթե Հայաստանն իսկապես որոշի, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում իր ազգային շահերին, ապա բարենպաստ իրավիճակ կստեղծվի ոչ միայն Զանգեզուրի միջանցքի, այլ` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի յուրացման համար, որը անվանում են Արևմտյան Ադրբեջան: Կարելի է ակնկալել, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, պահպանի իր պետականությունը, ապա այն այնքան կախվածություն կունենա Թուրքիայից և Ադրբեջանից, որ փաստացի կդադարի անկախ պետություն լինելուց։

Կամ տեղի կունենա ղարաբաղյան տարբերակը, երբ հայկական խնդիրը կլուծվի ուժով: Եւ խնդիրը այն չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը վախենում են Հայաստանի ագրեսիվ լինելուց կամ հայկական բանակի սպառազինությունից, այլ` որ հայկական գործոնը կարող է օգտագործվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ այլ խաղացողների կողմից:

Առաջին հերթին՝ արևմտյան երկրների կողմից, քանի որ երկար ժամանակ Ցեղասպանության և Ղարաբաղի թեմաները արևմտյան դիվանագիտության կողմից օգտագործվում էին որպես անհրաժեշտ պահին ճնշման գործիք։ Ուստի` հիմքեր չկան ակնկալելու, որ Թուրքիան կամ Ադրբեջանը կանցնեն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության հաղթանակի։ Նրանք կլուծեն իրենց խնդիրները, իսկ այստեղ Հայաստանը շատ ծանր իրավիճակում է։

 

Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը



Ո՞ր երկրներն ու միջազգային կազմակերպություններն են ողջունել ՀՀ Տավուշի մարզի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ ԱնդրեասյանՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համարԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода