Ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում
ՄիջազգայինՄեր օրերն այնպիսին են, որ մեր ինքնության զգացումը, մեր ապրումները, մեր հայրենիք ունենալու զգացումը, Աստված սիրելու մեր ամբողջ էությունը, փորձում են հավասարեցնել ամենապարզ, կենցաղային աստիճանի, ասել, որ դուք ո΄չ ազգ եք, ո΄չ ժողովուրդ եք: Այս մասին Հաղարծինի վանքում իր խոսքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մեզ համար այս ընթացքը ճշմարտության հաղթանակի մասին է, ուրիշ ձեւ չկա, ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում, սուտը, ստախոսությունը պետք է վերանա մեր կյանքի, որը դժբախտությունների, արհավիրքների ու աղետների պատճառ է»,-ասել է նա:
Նշենք, որ Հաղարծինի վանքում Սրբազանի գտնվելու ժամանակահատվածում դեպի վանք` իրենց զորակցությունը հայտնել շապող մարդկանց եւ մեքենաների հոսքը չէր դադարում: