ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՕրերս հրապարակվեցին արցախյան ղեկավարների լուսանկարները Բաքվի բանտից: Ադրբեջանի իշխանությունները այդ լուսանկարները, որոնք, անկասկած, ստորացուցիչ են եւ ցավ պատճառող, հրապարակեցին ցուցադրելու համար, որ «անջատողականները» Բաքվում պահվում են իբր միջազգային նորմերին համապատասխան: Լուսանկարների այդ շարքում բացակայում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ըստ լուրերի` դա պայմանավորված է նրանով, որ Վարդանյանը գտնվում է այլ վայրում եւ ավելի լավ պայմաններում, խոսվում է, որ նա Գանձակում է, իսկ նրա համար արտոնյալ պայմաններ կարողացել է ապահովել նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը` կիրառելով թե՛ ֆինանսական լծակներ, թե՛ իր կապերը հրեական շրջանակների հետ, որոնց միջոցով նա դուրս է եկել Ալիեւի կնոջ` Մեհրիբանի վրա, որը ծագմամբ լեռնային հրեա է: