Ես միանում եմ իմ գործընկեր Ա.Մելիքյանի հայտարարությանը, եւ մեր կազմակերպությունը եւս պատրաստ է այդ գործընթացում իր վրա վերցնել հետաքննող լրագրողի պաշտպանությունը
ԹեմաԵրևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Եթե մենք խոսում ենք խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին ինձ թվում է, դրանք բավական չեն, որպեսզի քաղաքացին, առավել եւս՝այս դեպքում լրագրողը իրեն պաշտպանված զգա, անհրաժեշտ է, որպեսզի մենք ապրենք իրավական պետությունում, որտեղ լրագրողը եւ ցանկացած մասնագետ, ով զբաղվում է հետաքննություններով,լինի պաշտպանված: Եվ այդ առումով այն սպառնալիքները, որոնք տարածվել են սոցիալական հարթակներում պետք ուսումնասիրվեն իրավապահ համակարգի կողմից եւ պետք է պարզվի, թե որն է այն հիմնական աղբյուրը, որից տարածվում է նման սպառնալիքը եւ համապատասխանաբար, իրավապահ համակարգը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի պաշտպանի լրագրողին նման ոտնձգություններից: Ցավոք, նման պրակտիկան ՀՀ-ում տարածված չէ եւ ենթադրում եմ, որ անգամ որոշակի լրագրողական հետաքննություն պետք կլինի հասկանալու համար ամբողջ պատմությունը եւ ըստ դրա կոնկրետ հարցեր դրվեն իրավապահ մարմինների առջեւ: Ես միանում եմ իմ գործընկեր Աշոտ Մելիքյանին հայտարարությանը եւ մեր կազմակերպությունը եւս պատրաստ է այդ գործընթացում իր վրա վերցնել լրագրողի պաշտպանությունը: Նորից եմ կրկնում հետաքննությունը պետք է ուսումնասիրի բոլոր հանգամանքները, պետք է խորանա դրա հնարավոր հետեւանքների մեջ, քանզի միայն այդ դեպքում լրագրողի պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել:
Անդրադառնալով,NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավար, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի դեմ սկսված ահաբեկչական արշավին,երբ շարունակում են հնչել լրագրողին սպանելու կոչեր, Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: