Մարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներով
ՍպորտՊրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց, որ շուտով կպայքարի «ONE Championship»-ի կիսաթեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։ Գրիգորյանը /67֊13֊1 / տիտղոսի համար, կմենամարտի թաիլանդցի Սուպերբոն Բանչամեկի հետ /114-36/։ Հայ մարզիկը նշեց, որ այս մենամարտը կկայանա ապրիլի 5-ին։ Կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ազգությամբ բելառուս Չինգիզ Ալազովը, ժամանակավոր դադար է վերցրել կարիերայում, նա մինչև տարեվերջ ռինգ կվերադառնա, որպեսզի մենամարտի Գրիգորյան - Բանչամեկ դիմակայության հաղթողի հետ։
Գրիգորյանն ու Բանչամեկը, պրոֆեսիոնալ ռինգում միմյանց հանդիպել են երկու անգամ ու այժմ հաշիվը 1։1 է։ 2018 թվականին, 32֊ամյա հայ մարզիկը հաղթել է նոկաուտով, իսկ 4 տարի անց, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թաիլանդցին։ Մարատ Գրիգորյանը հավելեց, որ 2022 թվականին «ONE Championship» մրցաշարի ժամանակ, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թուրք հակառակորդին Թայֆուն Օզկանին։
Մարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներով։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ