Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով․ Տիգրան Ավինյան Նահանջող ուկրաինական բանակը պայթեցրել է Տորեցկի «Տորեցկայա» հանքավայրի հանքահորը (Տեսանյութ) Դատաստանի օրը բոլորն են պատասխան տալու Իսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում (Տեսանյութ) Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայում Սիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փախել (Տեսանյութ) Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունը ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշը Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

Թեհրանը չի հանդուրժի Ֆրանսիա-ԱՄՆ-ՆԱՏՕ-ի մուտքը Հայաստան

Վերլուծություն

­­Այն, որ Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը խոս­տա­նում են աչ­քի ա­ռաջ սրել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հաս­կա­նում են բո­լո­րը: Բայց դա դեռ խնդրի մի մասն է. խո­սե­լով ֆրան­սիա­կան ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին, ­Նի­կո­լը եւս մեկ կոշտ հար­ված հասց­րեց ­Հա­յաս­տա­նին:

ՖՐԱՆՍԻԱՆ ՆԱՏՕ Է, ԵՎ ՎԵՐՋ

­Նի­կո­լի այդ քայ­լե­րը, ըստ էութ­յան, ոչ այլ ինչ են, քան ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում Ֆ­րան­սիա­յի, այն է՝ ՆԱՏՕ-ի հա­մար ո­տա­տեղ ստեղ­ծե­լու ծրա­գիր: Կ­հա­ջող­վի դա, թե` ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Այս պա­հի ի­րո­ղութ­յունն այն է, որ Ի­րա­նի հա­մար նման ծրագ­րերն ըն­կալ­վում են, որ­պես իր հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին ՆԱՏՕ-ի տե­ղա­կայ­ման ռեալ հե­ռան­կար՝ հնա­րա­վոր բո­լոր ռեալ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ի­րանն ի­րա­կա­նում ա­ռանց այդ էլ իր սահ­ման­նե­րին ար­դեն ու­նի ՆԱՏՕ-ա­կան եր­կիր՝ Թուր­քիան: ­Սա­կայն ­Թուր­քիա­յի պա­րա­գա­յում կա սե­փա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վող պե­տութ­յուն, այ­սինքն՝ ­Թեհ­րանն այս դեպ­քում ու­նի ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Ան­կա­րա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խնդիր: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ Ան­կա­րան կա­րո­ղա­նա սե­փա­կան մի­ջոց­նե­րով վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նել Հա­յաս­տա­նը, ա­պա իր այդ դիր­քե­րը հա­զիվ թե նվի­րի ԱՄՆ-ՆԱՏՕ-ին, եւ Թեհրա­նը նո­րից գործ կու­նե­նա Ան­կա­րա­յի հետ: Այլ հարց, ե­թե ­Հա­յաս­տա­նը ու­ղիղ գծով` ա­ռանց Ան­կա­րա­յի ՆԱՏՕ-ին բե­րի այս­տեղ: Այդ պա­րա­գա­յում հե­ռան­կար­ներն այլ են. այս­տեղ ՆԱՏՕ-ի տե­ղա­կայ­ման դեպ­քում գե­րիշ­խող է լի­նե­լու ոչ թե ­Հա­յաս­տա­նի կամ Թուր­քիա­յի, այլ՝ ՆԱՏՕ-ի, այ­սինքն՝ ԱՄՆ-ի շա­հը: Թուր­քիան, հաս­կա­նա­լի է, այդ ի­րա­վի­ճա­կում էլ կփոր­ձի իր պա­տա­ռը ստա­նալ, բայց ար­դեն ոչ թե սե­փա­կան, այլ ա­մե­րիկ­յան շա­հի հա­մա­տեքս­տում: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ­Հա­յաս­տա­նում տե­ղա­վոր­վե­լով, ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հա­ջորդ թի­րախն է դառ­նա­լու Ադր­բե­ջա­նը՝ ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու ան­թա­քույց ծրագ­րե­րով: Ին­չի մա­սին, ի դեպ, ա­ռանց դես ու դեն ընկ­նե­լու օ­րերս հայ­տա­րա­րեց նաեւ ­Մակ­րո­նը՝ ­Նի­կո­լի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Եվ այդ ի­րա­վի­ճա­կում Թուր­քիա-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յու­նը դառ­նա­լու է Ի­րա­նին Ռու­սաս­տա­նից կտրող ա­մե­րիկ­յան պատ­նեշ: Արդ­յուն­քում, Ֆ­րան­սիա­յի մի­ջո­ցով ՆԱՏՕ-ին Հա­յաս­տան բե­րե­լու սցե­նա­րը վատ­թա­րա­գույնն է Ի­րա­նի հա­մար, ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նի: Խո­շոր հաշ­վով` նաեւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի. ե­թե Թուր­քիան ստիպ­ված է լի­նե­լու պա­տառ խնդրել ԱՄՆ-ից, ա­պա ա­վե­լի լավ է, որ այդ պա­տա­ռը ստա­նա Ռու­սաս­տա­նից, մի­գու­ցե նաեւ Ի­րա­նից. Թուր­քիան է­ներ­գա­կիր­նե­րի ՀԱԲ դարձ­նե­լու ռու­սա­կան տես­լա­կա­նը հենց այդ հա­վել­յալ բո­նուսն է:

Այս ֆոնին նկա­տենք, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Հա­յաս­տա­նի հան­դեպ Թեհ­րա­նին վե­րագր­վող խո­րը մտա­հո­գութ­յուն­նե­րի պա­կաս չկա: ­Նախ, տա­րած­վե­ցին լու­րե­ր, որ ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րը, ընդ­հուպ՝ նա­խա­գահ ­Ռա­յի­սին, ծայ­րա­հեղ կոշտ մե­սիջ­ներ են փո­խան­ցել փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի մի­ջո­ցով՝ նրա վեր­ջին ի­րա­նա­կան այ­ցի ժա­մա­նակ: Դ­րան էլ հա­ջոր­դեց ­Նի­կո­լի եւ ­Մակ­րո­նի այս նոր «ֆրան­սիա­կան համ­բույ­րը», ո­րը միայն սրե­լու է ­Թեհ­րա­նի ռեակ­ցիան: Ընդ ո­րում, ե­թե մինչ այս ­Թեհ­րա­նից դեռ մե­սիջ­ներ էին գա­լիս, թե պատ­րաստ­վում են ­Հա­յաս­տա­նի հետ ընդ­հուպ ռազ­մա­կան խո­րը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նա­գիր կնքել, ա­պա նույն աղբ­յուր­նե­րը հի­մա սկսել են այլ մո­տե­ցում ի ցույց դնել: Այն է. «­Ռեշտ-Աս­տա­րա եւ ­Չա­բա­հար-­­­Զա­հե­դան եր­կաթգ­ծե­րի ա­վար­տը կբա­րե­լա­վի Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ կա­պը, եւ Հնդ­կաս­տա­նը կկա­րո­ղա­նա ա­վե­լի հեշ­տութ­յամբ հաս­նել Եվ­րա­սիա­յի ցան­կա­ցած հատ­ված ա­րեւմտ­յան ճա­նա­պար­հով»: Այն դեպ­քում, երբ մինչ այս Հնդ­կաս­տան-Ի­րան-­­Ռու­սաս­տան կա­պի հիմ­նա­կան օ­ղակ ­Թեհ­րա­նը տես­նում էր ­Հա­յաս­տա­նին` ընդ­հուպ դե­պի ­Պար­սից ծոց նա­վա­հանգս­տից օգտ­վե­լու ի­րա­վուն­քով: Մ­յուս կող­մից, սա նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար է ա­ռա­ջարկ, թե Հ­յու­սիս-­­­Հա­րավ ուղ­ղութ­յա­նը նե­րառ­վելն ինչ պո­տենց­իալ օ­գուտ­ներ է խոս­տա­նում:

­­­Բայց ա­սել, թե այս ա­մե­նով հան­դերձ, ­Թեհ­րա­նը (­­­Մոսկ­վա­յին չմո­ռա­նանք) կհան­դուր­ժի ի դեմս Ֆ­րան­սիա­յի, ՆԱՏՕ-ի մուտ­քի հե­ռան­կա­րը ­Հա­յաս­տան, միամ­տութ­յուն կլի­ներ: Այն­պես, ինչ­պես պատ­րաստ էր պա­տե­րազ­մի մեջ մտնել թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ՝ հա­յաս­տան­յան գի­ծը կտրե­լու դեպ­քում: Ըն­դա­մե­նը բախ­վե­լու ենք հա­վել­յալ ճնշում­նե­րի ու հա­նուն նրա, որ ­Նի­կո­լի պատ­կե­րաց­մամբ՝ ­Մակ­րոնն իր մեծ եղ­բա՞րն է. խեղճ ­Հա­յաս­տան:

ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Չ­նա­յած, կա նաեւ այն տպա­վո­րութ­յու­նը, որ Ի­րա­նը խա­ղը դեռ վերջ­նա­կա­նա­պես տա­պալ­ված չի հա­մա­րում եւ փոր­ձում է Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երի թե­ման դեռ պա­հել բա­նակ­ցա­յին դաշ­տում: Ա­մեն դեպ­քում, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են խո­սել Հա­յաս­տան-Ի­րան, այս­տե­ղից նաեւ Ի­րաք եւ այլ ուղ­ղութ­յու­ննե­րով եր­կա­թու­ղա­յին շար­ժի հե­ռան­կար­նե­րի մա­սին: «Հա­յաս­տա­նը մտնում է Մեր­ձա­վոր Ար­եւելք. Ի­րանն ու Ի­րա­քը եր­կաթ­գիծ են կա­ռու­ցում, ո­րից կա­րող է օգտ­վել նաեւ Հա­յաս­տա­նը»,- գրում է Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րը՝ հի­շեց­նե­լով նաեւ Ի­րա­քի վար­չա­պե­տի հետ Նի­կո­լի հան­դիպ­ման մա­սին: Ընդ ո­րում, այս ֆո­նին նաեւ ո­րո­շա­կի մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս փաս­տը, որ Վա­հագն Խա­չա­տուր­յանն այս օ­րե­րին պաշ­տո­նա­կան այ­ցով գտնվում էր Ի­րաքում։

­Սա­կայն Ի­րա­նից ե­կող այս հեր­թա­կան ա­ռա­ջար­կի հիմ­քում նաեւ պարզ փաս­տի հի­շե­ցում կա: Ի­րա­նի ու Ի­րա­քի կա­ռուց­վող եր­կաթգ­ծին միա­նա­լու հա­մար Հա­յաս­տա­նը նախ պետք է ու­նե­նա Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կապ: Միակ ռեալ կա­պի հնա­րա­վո­րութ­յու­նը, որն այս պա­հին կա, դա Նա­խի­ջե­ւանն է: Իսկ դա, հաս­կա­նա­լի է, կախ­ված է Հա­յաս­տան-Ադր­բե­ջան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի եւ, մաս­նա­վո­րա­պես, Մեղ­րիի հատ­վա­ծի վե­րա­գոր­ծար­կու­մից: Ու դժվար չէ հաս­կա­նալ, որ ե­թե Մեղ­րիի հատ­վա­ծը մնա ԱՄՆ-ՆԱՏՕ վե­րահս­կո­ղութ­յան տակ, այդ դեպ­քում պար­զա­պես էս գլխից է բա­ցառ­վում Նա­խի­ջե­ւա­նից Ի­րան տա­նող հան­գույ­ցի վե­րա­գոր­ծար­կու­մը, եւ հա­յաս­տան­յան հատ­վածն ըն­դա­մե­նը կմնա, որ­պես Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յամբ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» դե­րում՝ որ­պես Վա­շինգ­տո­նի ձեռ­քին գտնվող փա­կան: Եվ Ի­րան-Ի­րաք-­Պար­սից ծոց ուղ­ղութ­յան մա­սին խո­սե­լով, Թեհ­րա­նը պար­զա­պես մատ­նան­շում է ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րի այ­լընտ­րան­քը: Դա, հաս­կա­նա­լի է, նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար է ճա­նա­պարհ՝ դե­պի Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք – Պար­սից ծոց եւ դրա­նից էլ այն կողմ, եւ ո­րի հա­մար էլ այդ­քան անհ­րա­ժեշտ է Մեղ­րիում անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րի ֆունկ­ցիան, որն ա­ռա­ջին հեր­թին նախ Մոսկ­վա­յի հա­մար է ե­րաշ­խիք, որ օ­րը մեջ այդ ճա­նա­պար­հի հետ կապ­ված տա­րաբ­նույթ խա­ղեր ի հայտ չեն գա՝ ա­րեւմտ­յան գոր­ծո­նի ազ­դե­ցութ­յամբ: Եվ հենց դա է հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը, որ Բ­րի­տա­նիան եւ Ա­րեւ­մուտ­քը «կաշ­վից դուրս են գա­լիս» Հա­յաս­տա­նին հա­կա­ռու­սա­կան տի­րույ­թում պա­հե­լու հա­մար: Կարճ ա­սած՝ գնդա­կը շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի դաշ­տում:

ԲԱՅՐԱՄՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ

Ա­մեն դեպ­քում, այ­սօր մեծ ընդ­մի­ջու­մից հետո մեկ­նար­կում է Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պու­մը: Ճիշտ է, Բեռ­լի­նում, բայց նման է նրան, որ գոր­ծըն­թա­ցը հիմ­նա­կա­նում երկ­կողմ ձե­ւա­չա­փով է ըն­թա­նա­լու: Այն, որ հիմ­նա­կան հար­ցը լի­նե­լու է հենց եր­կաթ­ու­ղու՝ Մեղ­րիի հատ­վա­ծի թե­ման, դա կար­ծես թե կաս­կա­ծից դուրս է: Կաս­կա­ծից դուրս է նաեւ, որ բրի­տա­նա­ցի­նե­րը տե­ղը տե­ղին սպառ­նա­ցել են Նի­կո­լին՝ ան­գամ չմտա­ծես մեր թի­կուն­քի հե­տե­ւում գոր­ծար­քի գնա­լու մա­սին, եւ ե­րե­ւի Բեռ­լի­նում հան­դի­պում անց­կաց­նե­լը` դրա ե­րաշ­խիքն է. լսել կա, ըն­թաց­քից տե­ղե­կա­նալ կա:

Ինչ վե­րա­բե­րում է Բաք­վին, ա­պա Ա­լիե­ւի հա­մար, ի­հար­կե, ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետ կլի­ներ թուրք-ա­զե­րիա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ու­նե­նա­լը: Միայն թե այս դեպ­քում ՌԴ-Ի­րան ուղ­ղութ­յան հետ բա­խու­մը գործ­նա­կա­նում ան­խու­սա­փե­լի կդառ­նա: Մ­յուս եր­կու տար­բե­րակ­նե­րից՝ Մեղ­րիի հատ­վա­ծում ռու­սա­կան կամ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նից միան­շա­նակ ա­վե­լի ըն­դու­նե­լի է ռու­սա­կան տար­բե­րա­կը: Նախ, ա­մե­րիկ­յան տար­բե­րա­կի դեպ­քում պետք է մո­ռա­նալ Ի­րան-Հնդ­կաս­տան ուղ­ղութ­յան մա­սին, որն Ա­լիե­ւին հսկա­յա­կան ե­կա­մուտ­ներ է խոս­տա­նում: Երկ­րոր­դը, Ա­լիե­ւը, ի­հար­կե, հաս­կա­նում է, որ նման ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան էքս­պան­սիա­յից խու­սա­փել ոչ մի դեպ­քում չի կա­րո­ղա­նա: Իսկ ռուս­նե­րի եւ պար­սիկ­նե­րի հետ կա­րե­լի է քա­ղա­քա­կան ա­ռու­մով լե­զու գտնել: Նաեւ, կգոր­ծեն ինչ­պես Հ­յու­սիս-­Հա­րավ, այն­պես էլ՝ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րը, ո­րին խոչըն­դո­տե­լու ռեալ մի­ջոց­ներ օվ­կիա­նո­սից այն կողմ գտնվող ԱՄՆ-ն կամ ըն­դա­մե­նը մի քա­նի տասն­յակ կի­սա­սար­քին տանկ ու­նե­ցող Բ­րի­տա­նիան չու­նեն:

Եվ հայ­տա­րա­րութ­յու­նը, որն Ա­լիե­ւը հնչեց­րեց նա­խօ­րեին՝ Բեռ­լի­նում ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­սին լու­րի տա­րած­մա­նը զու­գա­հեռ, թեեւ կո­պիտ է, բայց ու­նի տո­ղա­տա­կեր: «Հա­յաս­տա­նը, ո­րը փոր­ձում է նոր տեր գտնել՝ շտա­պե­լով ինչ-որ մե­կի գիր­կը, պետք է ի­մա­նա, որ իր միակ ճա­նա­պարհն Ադր­բե­ջա­նի բո­լոր պայ­ման­ներն ըն­դու­նելն ու Ադր­բե­ջա­նի հան­դեպ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րից հրա­ժար­վելն է»,- ա­սաց Հեյ­դա­րո­վի­չը: Հաս­կա­նա­լի է, նոր տեր այս պա­հին փնտրե­լու կա­րիք չկա. Էր­դո­ղա­նն ըն­դա­մե­նը 70 տա­րե­կան է, դեռ չի պատ­րաստ­վում մեռ­նել, թեեւ նրա հի­վան­դութ­յուն­նե­րի մա­սին շատ է խոս­վում: Բայց դա մի կողմ. հարցն այն է, թե այդ ի՞նչ «բո­լոր պայ­ման­նե­րից» է նա խո­սում: Նի­կո­լը մի գլուխ ի­րեն է կո­տո­րում, թե՝ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գիր, եւ դա ար­դեն իսկ փա­կում է «տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րի» թե­ման: Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել-չփո­խելն էլ այս դեպ­քում էա­կան չէ. այ­սօր Նի­կոլն է, կփո­խի (ե­թե կա­րո­ղա­նա), վա­ղը կգա մեկ ու­րի­շը ու ա­պօ­րի­նի կճա­նա­չի Նի­կո­լի բո­լոր ո­րո­շում­նե­րը:

Եվ այս­տեղ չմո­ռա­նանք, որ Ա­լիե­ւի «բո­լոր պայ­ման­նե­րից» մեկն էլ` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը, նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա ի­րա­կա­նաց­նելն է: Այդ մա­սին քա­նիցս հայ­տա­րա­րել է Ա­լիե­ւը, հայ­տա­րա­րել է Բայ­րա­մո­վը, եւ փո­խա­րե­նը՝ տվյալ պայ­մա­նից հրա­ժար­վե­լու մա­սին ակ­նարկ ան­գամ Բաք­վից չի հնչել: Այ­սինքն, ա­վե­լի մարդ­կա­յին լեզ­վով Ա­լիե­ւի ա­սա­ծը սա է՝ Նի­կո­լը պետք է հրա­ժար­վի Մակ­րո­նի մի­ջո­ցով Հա­յաս­տանը ՆԱՏՕ բե­րե­լու մտքից եւ շարժ­վի կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին այն սցե­նա­րով, ո­րի տակ ստո­րագ­րութ­յուն է դրել…

Չ­նա­յած, սպա­սենք Բեռ­լի­նի հան­դիպ­մա­նը, այս­տեղ պետք է որ ո­րոշ նո­րութ­յուն­ներ լի­նեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով․ Տիգրան ԱվինյանՆահանջող ուկրաինական բանակը պայթեցրել է Տորեցկի «Տորեցկայա» հանքավայրի հանքահորը (Տեսանյութ)Դատաստանի օրը բոլորն են պատասխան տալուԻսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում (Տեսանյութ)Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայումՍիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փախել (Տեսանյութ)Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունըՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշըԷրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներԲաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Պոչուկի կիստայի անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ»Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք...Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասինԲաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուրՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղԹրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոքԹուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրաԶելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top