«Վերդերի» և «Զենիթի» առաջարկները ֆինանսապես չբավարարեցին Տիկնիզյանին. «Լոկոմոտիվի» մեկնաբանությունը
Սպորտ
«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը ասել է, թե ինչու Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ».
«Մենք «Զենիթի» հետ իսկապես համաձայնության էինք եկել, բայց ֆուտբոլիստին առաջարկը չբավարարեց: «Լոկոմոտիվը» հարգանքով է վերաբերվում իր խաղացողի որոշմանը, այդ պատճառով ամեն բան նույնը մնաց։
Ամռանը Նաիրն առաջարկ ստացավ գերմանական «Վերդերից», սակայն ֆինանսական պահանջները կրկին չբավարարեցին նրան»,- Նագորնիխի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը: