Iravunk.com | Սյուզաննա Մելքոնյանը, մարտական տրամադրված, գնում է «Սլավյանսկի բազար 2024»
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ) «ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է» Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ) Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)

Սյուզաննա Մելքոնյանը, մարտական տրամադրված, գնում է «Սլավյանսկի բազար 2024»

Մշակութային

Հայտնի է, թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի Բազար 2024» երաժշտական ամենամյա հեղինակավոր մրցույթում: Օրերս կայացավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից՝ ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա ՅԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով ժյուրիին ներկայացավ նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից Իգոր Նիկոլաեւի «Այսբերգ» կատարումներով։

«ՇԱՏ ԴԺՎԱՐ ԷՐ ՊԱՏՎԻՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ»

«Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն ամփոփելով՝ ժյուրիի նախագահը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանն ընդգծեց օրվա լարված լինելու փաստը եւ սփոփեց մրցույթի նախընտրական փուլը չհաղթահարած մասնակիցներին։ Նա նշեց, որ ամենակարեւորը մասնակցություն ունենալն է` անթերի ելույթով, ոչ թե ինչ-որ տեղ գրավելը։ Ժյուրիի անդամներից ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանն էլ անդրադարձավ մրցույթում մասնակցելու պատասխանատվությանը եւ հորդորեց նախապատրաստական փուլը չհաղթահարած մասնակիցներին հաջորդ տարի նույնպես փորձել եւ չհանձվել։ Իսկ ժյուրիի մյուս ներկայացուցիչը՝ Շ․Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը բոլոր մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր:

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նաեւ ժյուրիի կազմում էր, անկեղծացավ եւ ասաց, որ շատ դժվար էր պատվիրակի ընտրությունը կատարել։ Ինչպես նաեւ հայտարարեց, որ այս տարի «Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

«ԵՐԳԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է»

Հատկանշական է, որ Սյուզաննա Մելքոնյանը դեռեւս նախորդ տարի պետք է ներկայացներ Հայաստանը «Սլավյանսկի բազար 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում, սակայն նրա փոխարեն Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը եւ դարձավ մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի:

«Իրավունք»-ի հետ զրույցում Սյուզաննա Մելքոնյանը նշեց, որ կային շատ նուրբ տեխնիկական հարցեր, եւ դրանց պատճառով անցյալ տարի նա չներկայացրեց մեր երկիրը մրցույթում. «Հետագայում ավելի լավ արդյունք ունենալու համար մենք դիտարկեցինք այս տարվա իմ մասնակցությունը»:

Երգչուհին նշեց Մաշա Մնջոյանի գրանցած փայլուն հաղթանակը եւ անդրադարձավ իր ակնկալիքներին. «Մոտիվացիաս շատ մեծ է, ինչպես նաեւ պատասխանատվությունը, որովհետեւ մենք ունենք անցյալ տարի գրանցած փայլուն հաղթանակ, բայց մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մակարդակում: Այնպես որ, տրամադրվածությունս մարտական է»։

Սյուզաննա Մելքոնյանն ասաց, որ ստեղծագործական գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս, եւ որեւէ խոչընդոտ չի գրանցվել։ Նա ընդգծեց ճիշտ երգերի ընտրության կարեւորությունը. «Իմ փորձն ապացուցեց, որ երգի ճիշտ ընտրությունը հաջողության գրավականն է։ Միանշանակ մրցույթում ներկայանալիք երգն ընտրվելու է իմ ձայնածավալին համապատասխան, իսկ թե ինչ ոճով հանդես կգամ, հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս գտնվում ենք նախապատրաստական փուլում»։

Հիշեցնենք, որ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

ՍՈՖԻ ՀԱԿՈԲՅԱՆ



Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода