Ո՞րն է ավելի լավ` միանգամից ուտե՞լ մարդուն, թե՞ սպանել քաղաքական հալածանքներով. Զոհրաբյան
ՆերքաղաքականԲրիտանական The Economist Group-ի հետազոտական եւ խորհրդատվական մարմնի՝ The Economist Intelligence Unit-ը (EIU)-ի «Ժողովրդավարության ինդեքս»-ի գնահատականներով` Հայաստանի դիրքերն իջել են: Այս մասին ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
— Այսօր ժողովրդավարության ինդեքսի ցուցիչով ՀՀ-ից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Բուրկինա Դասոն, Պապուա Նոր Գվինեան` այն երկիրը, որտեղ ուրու ցեղախմբերը դեռեւս մինչեւ հիմա մարդ են ուտում: Իհարկե, ՀՀ իշխանությունները դեռ մարդ չեն ուտում, բայց մարդակերության փոխարեն ամեն ինչ անում են, որ դատարանում Արմեն Գրիգորյանը մահանա, 9 ամիս կալանքի տակ են պահում Արմեն Աշոտյանին, որ նա այստեղ մահանա: Հիմա ո՞րն է լավ` միանգամից ուտե՞լ մարդուն, թե՞ սպանել քաղաքական հալածանքներով: