Հայոց Հայրենիք կուսակցության նախագահը պահանջում է ազատել Վարդան Ղուկասյանին Քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի. Վահե Գրիգորյան Պահանջում ենք արդար դատավարություն, մենք շատ ենք. Անույշ Խուդավերդյան Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՂԹԵԼՈՎ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ Կհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում կստանան սպառիչ պատասխաններ. Հենրիխ Դանիելյան Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոխվել է.Transfermarkt «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԻՑ, ԱՅՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Մեր պահանջը պետք է ցեղասպանության կանխարգելման եւ հետեւանքների վերացման համատեքստում լինի. Դեմոյան

Հանդիպում

Մարտի 16-ին լրանում է միջազգային իրավունքի խախտմամբ ընդունված Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի 103-ամյակը: Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը, ինչպես նաեւ Կարսի պայմանագիրը, ի սկզբանե անընդունելի էին Հայաստանի համար, որովհետեւ դրանով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ ազդեցություն ունեցավ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի պատմության վրա, եւ որքանո՞վ է արդիական այն այսօր:

— Ամենակարեւորը, որպես ներկա սերունդ, որը տեսնում է նոր զարգացումներ եւ ուղղակիորեն կապված է այդ պայմանագրի ոգու ու ժառանգության հետ, կարծում եմ` լիովին տեղին է տալ ձեւակերպումներ ու արձանագրումներ: Հետեւություններ անելով` պետք է տանք պայմաններ կամ նախապայմաններ հետագա հարաբերությունների ձեւավորման, այդ հարաբերությունների պահպանման առումով: Խոսքը վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Ներկա պահին մենք ի՞նչ տեսանք, ռուս-թուրքական երկու հետկայսրական երկրների մոտեցումները, ժառանգությունը եւ օպերացիոն մշակույթը կոնկրետ հայաբնակ տարածքների նկատմամբ անփոփոխ է մնացել: Ցանկացած պատմական փուլում, երբ տեղի է ունենում աշխարհաքաղաքական գործարք եւ հարաբերությունների ջերմացում, դա լինում է ի հաշիվ հայկական եւ հայաբնակ տարածքների, հայկական ժառանգության, որը ոչնչացվում կամ վտանգվում է:

— Պարոն Դեմոյան, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը:

— Առաջինը, Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի մակարդակով պետք է անդրադառնա այս հարցին: Բայց տեսնում ենք, որ չի անդրադառնում, ինչը շատ լուրջ մտավախությունների տեղիք է տալիս: Ինչո՞ւ չի անդրադառնում հայկական պետությունը, երբ ակնհայտորեն տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանական գործողություն, որը բխում է տվյալ պարագայում թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի շահերից: Իհարկե, շահող կողմ հանդես է եկել Ադրբեջանը: Դա անհերքելի է, շատ պարզ գործողություն իրականացվեց, իբր խաղաղություն հաստատելու համար` տարածք մուտք գործեց զինուժ, որը սպասարկեց հենց այդ պայմանագրի ոգին: Ամենաանմարդկային, հակահումանիտար, հակամարդասիրական ձեւով դա արվեց:

Առաջին` սա դասական ցեղասպանական գործողություն էր` ուղղակի ու անուղղակի ձեւով մասնակցություն շրջափակման գործողությանն Ադրբեջանի կողմից, որը պետք է անվտանգության եւ իրենց հայրենիքում չմնալու ու փախուստ տալու զգացողություն առաջացներ, որը աշխատեց ինչ-որ կերպ, այնուհետեւ նաեւ հակաահաբեկչական գործողության անվան տակ իրականացվեց էթնիկ զտում: Սա ոչ մեկը չի կարող հերքել, մեր աչքի առաջ դա տեղի ունեցավ:

Երկրորդը պետք է լինի շարունակության արձանագրում` այն քաղաքականության, որը կար բոլշեւիկա-քեմալական գործարքի ոգով, եւ այն տեղի ունեցավ նույնիսկ այն պարագայում, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան գտնվում էին հակադիր ռազմական դաշինքներում: Տվյալ դեպքում` Ռուսաստանը զոհաբերեց ՀԱՊԿ անդամ դաշնակցի շահերը եւ պարբերաբար սպառնալիքներ էր ստեղծում իր դաշնակցի հանդեպ իր շահերը սպասարկելու կամ ոչ ճիշտ սպասարկելու համար: Այսինքն՝ դուք պետք է զոհաբերվեք, պարբերաբար ձեր սուվերենությունը մեզ պետք է հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ եթե դու հակադրվում ես, դառնում ես թիրախ: Աշխարհաքաղաքականության տրամաբանության Ռուսաստանի կայսրական մտայնությամբ դա բացատրելի է իրենց անվտանգության շահերը սպասարկելու առումով, բայց, ըստ տրամաբանության եւ բարոյականության, աբսուրդի ժանրից է: Այսինքն՝ ոչ միայն զարմանում են, որ մենք ընդդիմանում ենք, այլ նաեւ զայրանում են: Ադրբեջանին թույլ է տրվում սպանել ռուս զինվորականներին, սպայակազմին, խոցել ուղղաթիռ, Ռուսաստանի հետ խոսել բողոքի նոտաների լեզվով` մի բան, որ որեւէ ԱՊՀ երկիր թույլ չի տվել իրեն, բայց Հայաստանի պարագայում այդպիսի բանը ընկալվում է մի կողմից` շատ խիստ ռազմամոլ բառապաշարով, մյուս կողմից` ծանր պատիժների հեռանկարով, եթե չեք ենթարկվում մեզ:

Երրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մենք, պետք է նման քաղաքականության ակունքներին անդրադառնալով, տանք նաեւ մեղադրանքներ: Այսինքն, եթե կար ծանր հանցագործություններ բոլշեւիկյան, քեմալական ժառանգության, որի արդյունքում հայաթափվեց Նախիջեւանը, Արցախը տվեց Ադրբեջանին, ապա Արցախը հայաթափելով վերջնական, արժանացնելով Նախիջեւանի բախտին, մենք պետք է ոչ միայն Ադրբեջանի առջեւ դնենք մեղադրանքը ձեւակերպված: Դա նշանակում է ցեղասպանություն իրագործելուն մեղսակցություն, մենք կարող ենք գնալ դեպի բոլշեւիկա-քեմալական գործարք, որը ցեղասպանություն էր, երկու երկրները դաշնակցորեն ռազմակալեցին Հայաստանը, որի հետեւանքով եղավ քառորդ միլիոնի չափ զոհ եւ հայկական տարածքների հայաթափում: 

Այստեղ քանի որ տրամաբանությունը գալիս է 1915թ-ի ցեղասպանությունից, ապա այս շարունակությունը պետք է ուղղակի դիտենք համահեղինակություն 1915-ից 2023թթ ցեղասպանության մեջ: Ես գիտական հիմնավորման լեզվով եմ ասում, սա ֆանտաստիկայի ժանրից չէ: Եթե Ռուսաստանը իրականացնում է քաղաքականություն, որի արդյունքում ակնհայտ ձեւով նպաստում է ցեղասպանական գործողության իրականացմանը, ուրեմն` դա բերում է նաեւ համահեղինակության ցեղասպանության իրագործման մեջ: Ծանրագույն մեղադրանք է, որը հստակ գիտական հիմնավորում կստանար երեւի եւ ոչ միայն իմ կողմից, միգուցե հիմա գրվում են մենագրություններ, հոդվածներ, չեմ կարող ասել, բայց դա ակնհայտ երեւում է, քանի դեռ Մոսկվայում չեն հասկացել, որ դա շատ ծանրագույն մեղադրանք է` թե՛ ռուսական պատմության, թե՛ ռուսական հիշողության համար, որովհետեւ քրիստոնյա ժողովրդի դեմ է իրականացվել այդ ցեղասպանությունը, որին այս գործողությամբ Ռուսաստանը խայտառակ կերպով դառնում է նաեւ համահեղինակ:

— Արդյո՞ք պետք է պահանջ ձեւակերպել այսօր:

— Մեր պահանջը պետք է ցեղասպանության կանխարգելման եւ հետեւանքների վերացման համատեքստում լինի, որը մենք ներկայացնելու ենք ռուսական կողմին, եւ դա բխելու է հետագա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակելու անհրաժեշտության տրամաբանությունից: Մենք պետք է հստակ դնենք ոչ միայն Արցախի անվտանգության եւ հայացման պահանջը, այլ պետք է դնենք նաեւ բոլշեւիկյան հանցագործությունների հետեւանքների վերացման պահանջ: Մենք հիմա խնդիր չունենք Արցախը հայացնելու, որովհետեւ դա ծախվելու է մեր վրա: Եթե Կրեմլում դա գիտակցում են, որ Հայաստանը անհրաժեշտ է իրենց, նրանք դրա հետ հաշվի կնստեն: Եթե, ինչպես նշեցի, վաղուց Հայաստանի գոյության վրա խաչ է քաշվել, եւ դա համարվում է ուղղակի ժամանակի հարց, ապա պետք է լուրջ հետեւություններ անել անվտանգային ոլորտում: Մենք տեսնում ենք շարունակություն եւ երաշխիք չկա, որ մի 30-50 տարի անց նույնը չի կրկնվի, ամբողջ փաթեթը ենթադրում է, որ 20-ականներին իրագործված աշխարհաքաղաքական ոճիրը պետք է ստանա իր գնահատականը եւ հետեւանքի վերացումը: Մենք այս պահին արձանագրում ենք նոր էջ հայերի դեմ իրագործված ցեղասպանության, որտեղ տեսնում ենք նոր համահեղինակ կողմեր:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Հայոց Հայրենիք կուսակցության նախագահը պահանջում է ազատել Վարդան ՂուկասյանինՊահանջում ենք արդար դատավարություն, մենք շատ ենք. Անույշ ԽուդավերդյանԿրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթըՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՂԹԵԼՈՎ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆԿհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում կստանան սպառիչ պատասխաններ. Հենրիխ ԴանիելյանՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոխվել է.Transfermarkt«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԻՑ, ԱՅՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԱ Սերիայի տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակըՍևիկյանը տեխնիկապես զարգացած է և կրեատիվ, բայց ֆիզիկական որակներով նա Տիկնիզյան չէ. Նշան ԴեպելյանՏեղի են ունեցել շատ կարեւոր եւ էական փոփոխություններ, որոնք ազդել են գիտության եւ կրթության վրա. Աթոյան«Ինտերի» նախագահը` Ինձագիի հետ համագործակցության հեռանկարի մասին Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրաերթի են ենթարկվել նույն վայրում Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆԱսում եք՝ հիվանդ բերեք, բերել ենք, տեղ չկա՛, ես ի՞նչ անեմ…Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներինՍպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածներըԿայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչՓաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՀայաստանում ռուսական կինոն է հյուրընկալումԵրևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ ՄիրզոյանՇնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ ԴանիելյանՍարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ ՄելոյանԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYTՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 %-ովՏարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում հայերեն գիրք է տպագրվելԴեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում ընդդիմադիր բողոքներ. ավելի քան 1100 ձերբակալված, այդ թվում՝ լրագրողներ (տեսանյութ)Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիրՌուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՉեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն ՈւկրաինայինԻմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ ՍարգսյանՊապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս ԴենդիասինՊատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն ՍիմոնյանԱվինյանը ոչ միայն «օպել», այլ նաեվ էլեկտրոմոբիլ չի սիրումՎարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Եվրոպայի առաջնությունումՌոստովի մարզում պայթյուն է տեղի ունեցելԱբսուրդ է․ մարդուն ասում են գնա՝ հարևաններիցդ տեղեկանքներ բեր, որ էդտեղ ես ապրում․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուրԼուկաշենկոն նամակ է հղել ԱլիևինԳազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում. Մամիջանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top