Iravunk.com | «ԻՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՇԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ». ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ի՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. Փաշինյան Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Փաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջները Վլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը Նիկոլը կանխատսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներ Տավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ Փաշինյան Այո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել «Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». Սրբազան Փաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ) Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ

«ԻՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՇԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ». ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ իր փառահեղ հաղթանակով բոլորիս ուրախացրեց անվանի ըմբիշ, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզ 2024-ի ուղեգիր նվաճած ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ վաղաժամ, բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ Կիսաեզրափակչում էլ նույն հաշիվը գրանցվեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում։ 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10։0 հաշվով, ֆանտաստիկ, փառահեղ հաղթանակ տոնեց թուրք Մուհամեդ Քարավուսի հանդեպ ու մարզական կարիերայում չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է Եվրոպայի արդեն քառակի չեմպիոնի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր փառահեղ հաղթանակը.«Եվրոպայի առաջնությանը մեկնել էի չեմպիոն դառնալու համար, որպեսզի 57 կգ քաշային կարգում էլ ցույց տայի, որ կարող եմ հասնել հաղթանակի։ Ես միշտ մինչև 61 կգ քաշային կարգում եմ մասնակցել առաջնությունների։ Եվրոպայի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում առաջին անգամ էի մասնակցում, ես ինձ պիտի ապացուցեի, որ այդ քաշային կարգում ևս կարող եմ հաղթել։

- Արսեն, վերջին մեկ տարում բոլոր մրցակիցներիդ հաղթում ես բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։ Այս անգամ նաև ազերի և թուրք մարզիկների հանդեպ։

- Շատ մեծ պատասխանատվությամբ եմ դուրս գալիս մրցագորգ ու մի փոքր էլ լարված։ Հոգեբանորեն շատ բարդ է, քանի որ թշնամու հետ պիտի մրցեմ, ու ամեն մի սխալ հնարավոր է լինի ճակատագրական։ Մի քիչ շատ էի լարվում իրենց հետ գոտեմարտից առաջ, սակայն կարողացա այնպես տրամադրվել, որ վաղաժամ հաղթեմ երկուսին էլ։ Ես վստահության պակաս չեմ ունեցել, ըմբշամարտում վաղուց եմ ձեռք բերել վստահություն, ուղղակի, կար մի փոքր լարվածություն, դա էլ շատ բնական էր, առանց դրա չէր լինի։ Մրցագորգում հաղթանակը ինձ շուտ տրվեց, սակայն ես գորգից դուրս, պարապմունքների ժամանակ այնպիսի տանջանքների միջով եմ անցել, որի մասին չգիտի ոչ ոք ու չի կարող պատկերացնել, շատերը նույնիսկ չեն դիմանա դրան։ Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ Օլիմպիական ոսկե մեդալն ունենամ։ Ամեն երազանք կունենա վերջաբան, եթե սկսենք հավատալ ու պայքարել։ Պիտի պարապմունքների ընթացքում լաց լինելով մարզվես, որ մրցաշարի ժամանակ էլ ուրախանաս, իմ դեպքում դա այդպես եղավ։ Ուղղակի, պետք է գորգ դուրս գալուց առաջ հետ նայես, տեսնես, թե ինչ ուղի ես անցել, հետո ավելի կկարևորես հաղթանակդ։ Երբ կանգնում ես մրցահարթակի ամենավերին առաջին աստիճանին, քո երկրի դրոշը բարձրանում, հնչում է հիմնը, մանավանդ ադրբեջանցին ու թուրքը լինում են կողքիդ, դա լրիվ աննկարագրելի մի պահ է, ես առաջին անգամ էի ապրում այդ պահը, կարծես օդում լինեի։ Բուխարեստի մարզադահլիճում կային մեծ թվով հայ երկրպագուներ, որոնք մեզ իսկապես շատ օգնեցին, ամբողջ առաջնության ընթացքում մեզ ոգևորեցին։ Ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն ասել այդ մեծ աջակցության համար։

- Արսեն, տարին Օլիմպիական է, դու ևս մասնակցելու ես։

- Շատ լրջագույն մրցաշար է, հուսով եմ վնասվածք չեմ ունենա, պիտի կարողանամ այնպես անել, որ հենց այդ օրը ամենալավ մարզավիճակում լինեմ։ Իմ մարզական կարիերայում շատ կարևոր մրցաշար է լինելու, հուսով եմ այդ օրը կիրականանա երազանքս։

- Շնորհակալություն, Արսեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 



Ի՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода