Ահաբեկչության զոհ է դարձել նաեւ Լիլիթ Իսրայելյանը
ՀասարակությունՄերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 33-ամյա Լիլիթ Իսրայելյանը, որը համարվում էր անհետ կորած: Նա սպանվել է ահաբեկիչների ձեռքով, իսկ դիակը ճանաչել են միայն հիմա: Նա ամուսնու՝ Վուգար Հուսեյնովի հետ գնացել էր «Պիկնիկ» խմբի համերգին եւ երկուսն էլ դարձել են ահաբեկչության զոհ: