Բրիտանական բանակը կկարողանա դիմակայել միայն երկու ամիս Ռուսաստանի հետ անմիջական ռազմական բախման դեպքում, գրում է The Telegraph-ը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի տեղակալ Ռոբերտ Մագովանը հիասթափեցնող կանխատեսում է արել Լոնդոնի վերաբերյալ։
Հոդվածում որպես բրիտանական զինված ուժերի իրական թուլության պատճառ նշվում է կառավարության անբավարար ֆինանսավորումը և զինվորական անձնակազմի պակասը։