Iravunk.com | «60-ամյակս հետաքրքիր ձեւով նշեցին թատրոնում». ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

«60-ամյակս հետաքրքիր ձեւով նշեցին թատրոնում». ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ

Մշակութային

 Նոյեմբերի 27-ին` Թատրոնի միջագային օրը, հոբելյանական էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ համար: Նա դարձավ 60 տարեկան: Այս առիթով էլ զրուցեցինք ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Դադասյան, սիրո՞ւմ եք շքեղ նշել Ձեր ծննդյան օրը և լինել ուշադրության կենտրոնում:

- Ես չեմ սիրում իմ ծննդյան օրը նշել և երբեք էլ չեմ նշել:

-Այդ օրը մտովի վերադառնո՞ւմ եք անցյալ:

- Ցանկացած հոբելյանական տասնամյակ ինչ-որ մի առիթ է` հետ նայելու, տեսնելու, թե ինչ է արված, ինչ կյանք ես ապրել, ինչու ես ապրել, ինչ ես թողել, քեզ դրանով բավարարված զգում ես, թե՞ ոչ: Այսպիսի գաղափարներ, իհարկե, ծնվում են: Բայց քանի որ սովորություն չունեմ շատ անցյալին նայելու և անցյալով ապրելու, ավելի շատ նայում եմ առաջ: Հենց այդ պատճառով ապագայի ծրագրերն ավելի շատ են, քան թե այս 60 տարիների ընթացքում կուտակածն ու իմ արածը: Այդ իմաստով, իհարկե, անելիքներ դեռ շատ-շատ կան:

-Ձեր 60-ամյակը հարազատ թատրոնում ինչպե՞ս անցկացրիք:

-Այս տարի ինձ մեր թատրոնն անակնկալ արեց: Շատ հետաքրքիր ձևով նշեցին 60-ամյակս, որ ուղղակի ինձ լավ զգացի և հասկացա, որ երևի իզուր չի այն աշխատանքը, որը որ մենք անում ենք և այդպիսի գնահատականի ենք արժանանում կոլեգաների ու հատկապես մեր թատրոնի կողմից: Շատ հաճելի է, երբ արժանանում ես քո ընկերների, համախոհների, դերասանների, ադմինիստրացիայի բարձր գնահատականին:

նչպե՞ս  նշեցին:

-Մենք տեղափոխվել ենք մեր նոր տարածքի նորոգված հատվածը և այդտեղ դեռևս փորձերը չէինք սկսել, քանի որ ցուրտ էր, չէինք կարողանում այդ խնդիրը լուծել, որովհետև զուգահեռ էլ շինարարական աշխատանքներ են տարվում: Հենց այդ պատճառով սպասում էինք, որ մի քիչ տաքանա, նոր սկսենք փորձերը: Այդ օրը փորձասենյակն այնքան էր ջերմացել իրենց դրական էներգիայով, ֆուրշետի սեղանով, քաղցրավենիքով: Շատ գեղեցիկ ձևավորել էին, նույնիսկ հատուկ լուսանկարիչ էին հրավիրել: Շատ տպավորիչ էր:

Արտավազդ» մրցանակաբաշխությանը անցյալ տարիներին սովորաբար միշտ երկար ու ծավալուն Ձեր խոսքն ասել եք: Ինչո՞ւ այս անգամ շատ հակիրճ խոսեցիք:

-Իրականում ասելիք չկա: Այս տարի մեր թատրոնի 50-ամյակն է, բայց դեռ մեր թատրոնի շինարարությունն ընթացքի մեջ է ու ոչ մի կերպ չի ավարտվում: Հույս ունեի, որ գոնե այս տարի կկարողանանք բացել մեր թատրոնը, որ գոնե 50-ամյակին մեր շենքում խաղանք ներկայացումները: Բայց, ցավոք սրտի, դեռ շինարարությունն ընթացքի մեջ է, ու չգիտեմ` այս տարի կավարտվի, թե` ոչ: Եվ ասելիք էլ, մեծ հաշվով, չկա, որովհետև առանձնապես շատ չեմ էլ ուզում թատրոնի մասին խոսենք, որովհետև այսօր այնպիսի վիճակում է մեր երկիրը, մեր հասարակությունն այնքան լարված վիճակում է, որ ավելի շատ այդ խնդիրներն են ինձ մտահոգում: Ասելիքն էլ վերջացել է, ու մի տեսակ անզորություն կա, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Մի այնպիսի սխալ տպավորություն կա` մեր ժողովուրդը, չգիտես ինչու, մտավորականների վրա է իր հույսը դրել: Անընդհատ ասում են` մեր մտավորականներն ինչո՞ւ չեն խոսում: Անձամբ ես 2018 թվականից եմ խոսում, բայց ոչ մի ազդեցություն դա չի ունենում: Հատկապես 2021 թվականից հետո անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Ի վերջո, մենք ունենք քաղաքական գործիչներ, որոնք պետք է քաղաքական իրավիճակը փոփոխեն, բեկում մտցնեն, ինչ -որ բաներ անեն: Ու այդ գործիչներն էլ որևէ քայլի չեն դիմում, ու այս համատարած ապատիան, մարդկանց մեջ անորոշությունը, վաղվա օրվա հանդեպ անհույս վիճակը, որ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է իրենց սպասում: Այս իրավիճակում շատ էլ չես խոսի հատկապես թատրոնի մասին: Մենք էլ ենք սպասում շինարարության ավարտին: Գոնե ինչ-որ մի գործողություն սկսվի, գոնե ինչ-որ փոփոխություն, որոշակիություն մտնի մեր կյանքի մեջ: Ի վերջո, հասկանանք` ինչ է լինելու:

-Այսօր խոսվում է խաղաղության պայմանագրի ուժի մասին:

-Ախր ո՞վ է դեմ խաղաղությանը: Դեռ պատմությունից հազար անգամ ապացուցված ճշմարտություններ կան` ուժեղի հետ են հաշվի նստում: Ուժեղ լինելու դեպքում է լինում խաղաղությունը: Խաղաղություն չի լինում թույլ, ծնկաչոք աղաչողի, խնդրողի կարգավիճակում: Բացառի՞կ ենք մենք: Մեր դեպքում լինելո՞ւ է: Դա ուղղակի անհնար է: Դրա համար է այս անորոշությունն ու ապատիան ժողովրդի մեջ: Հենց դա է խնդիրը: Բոլորն էլ ուզում են խաղաղություն: Բայց խաղաղության ձևը կա: Այդ ձևը ենթադրում է, որ դու պետք է համակարգում շատ ամուր դիրքեր ունենաս, լավ գործընկերներ ունենաս, ինչ-որ հարաբերություններ կարգավորված ունենաս այնպիսի ուժերի հետ, որոնք կարող են ինչ որ ձևով երաշխավորել քո խաղաղությունը: Հիմա այս պարագայում մենք ուղղակի մեն-մենակ ենք: Քարտեզին էլ նայում ես, մեր երկրին քարկտիկ է մնացել: Եվ այս սպասողական վիճակի մեջ սպասում ենք, թե ինչ է մեր գլխին գալու:

- Հիմա էլ Տավուշի մարզի չորս գյուղերի ճակատագիրն է վտանգված:

-Պատմությունն ապացուցել է բազմաթիվ անգամներ, թե ինչ է լինում հետոն... Այդ նույն ձևով 1920 թվականին էին մտածում, երբ Նախիջևանն ու Արցախը մնացին Ադրբեջանի կազմի մեջ: Այդ նույն ձևով եղավ: Իսկ հիմա իմ ամենամեծ մտահոգությունը Սյունիքն է: Նույնիսկ այդ չորս գյուղերը չեն: Դա նրա համար է, որ հաջորդ քայլը լինի Սյունիքը: Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ պատմությունը ցույց է տալիս, և տրամաբանությունը գնում է նրան, որ եթե այսպես շարունակենք, ապա ուղղակիորեն կկորցնենք Սյունիքը: Դա ես չեմ հորինում: Դա պատմությունն է ասում: Եվ ցավում եմ, որ ինձ համար առաջին թիրախը դիտարկվում է Սյունիքը:

 -Հարցազրույցի սկզբում ասում էիք, որ լավատես եք: Այս ամենը տեսնելով և գիտակցելով` լավատեսորե՞ն եք տրամադրված մեր ապագայի հանդեպ:

-Իհարկե, լավատես եմ նույնիսկ այն աստիճանի, որ ես վստահ եմ, որ Արցախը վերադառնալու է մեզ, և արցախցիները վերադառնալու են Արցախ: Եվ այդ հարցերը կարգավորվելու են: Ինչ որ ձևով փրկօղակ կարող է լինի մեզ համար, բայց իհարկե կորուստների գնով: Անխուսափելիորեն կլինի, որովհետև այդպես չի լինում, այն, ինչ-որ մեզ հետ տեղի ունեցավ: Կամ այն հաղթարշավը, որ ունի մեր «հարևանը», այդպիսի հաղթարշավներ չեն լինում պատմության մեջ: Դրանք վատ են վերջանում:

-Պատրաստվում եք Սանկտ Պետերբուրգ մեկնել, կմանրամասնե՞ք:

-Փառատոների հրավերներ հաճախակի են լինում: Փորձում ենք ռիթմ պահել, գոնե մասնակցությունն ապահովել, որովհետև այսօր մենք քանի որ տեղ չունենք ցուցադրություններ անելու, մեզ տարբեր հարթակներ են մեր գործընկերները տրամադրում: Երգի պետական թատրոնում, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ենք ցուցադրություններ անում: Տարբեր հարթակներում փորձում ենք ցուցադրությունները կազմակերպել և նաև փառատոներին մասնակցել, որպեսզի մեր թատրոնի գործունեությունը և ռիթմը կարողանանք պահպանել: Այդ փառատոնը Սանկտ Պետերբուրգում ամեն տարի անցկացվում է, որը անցկացվելու է ապրիլի 1-ից մինև 7-ը: Այդտեղ նաև տեղի է ունենալու շատ հետաքրքիր արարողություն: Հյուրանոցի բակում դեղձի ծառ են տնկելու, որը նվիրված կլինի Փարաջանովի ծննդյան 100-ամյակին: Եվ ես նաև մի փոքրիկ ինտերակտիվ դասախոսություն պետք է անցկացնեմ Փարաջանովի ստեղծագործության վերաբերյալ, Փարաջանովի տուն-թանգարանի մասին պատմելով և այլն: Եվ նաև մի ներկայացում պետք է ցուցադրենք այդ փառատոնի շրջանակներում:

-Ի՞նչ ներկայացում եք ցուցադրելու:

-Դա Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացումն է, որն արդեն շատ փառատոների է մասնակցել, և բավականին հետաքրքիր ներկայացում է:

- Մնջախաղը Ձեր կյանում ի՞նչ տեղ է զբաղեցնում:

-15 տարեկան էի, երբ սկսեցի մնջախաղով զբաղվել ու մնացի այդտեղ մինչև հիմա, երբ որ արդեն 60 տարեկան եմ: Արդեն բավականին երկար ժամանակ է անցել` ուրիշ որոշում կայացնելու համար: Թերևս, պետք է այդ ճակատի խաչը տանել մինչև վերջ: Իհարկե, իմ գերնպատակն է, որ, ի վերջո, Մնջախաղի թատրոնի շենքը գործի, և մեր ապագա սերունդները տեղ ունենան աշխատելու այս հրաշալի ժանրով, որը ես անվանում եմ թատերական աշխարհի ամենագեղեցիկ ժանրը: Վստահ եմ, երբ շենքը լինի, մեր երիտասարդները նոր ավյուն, նոր լիցք և նոր ոգի կբերեն այս ժանրում: Եվ զարմանալի, հրաշալի, գեղեցիկ ներկայացումներ կանեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода