Iravunk.com | «Ժողովուրդ». Բուհերը Ակադեմիական քաղաքի մասին ասելիք չունեն
Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան Ինչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ

«Ժողովուրդ». Բուհերը Ակադեմիական քաղաքի մասին ասելիք չունեն

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաեւ Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։

Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերեւս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։

Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձեւակերպված որոշում։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ:

Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եւ երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է»:

Հաջորդ պատասխանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից ստացանք, որ դեռ քննարկումներ են տեղի ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ հրավիրվել է ընդլայնված կազմով Գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Վերոհիշյալ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկներով կձեւավորվի բուհի տեսլականը։ Սեփական տեսլական չունի նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը. «Երբ որոշում կկայացվի այն մասին, որ Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի, եւ եթե մենք ունենանք այդ առիթով ասելիք, անշուշտ որեւէ կաշկանդվածություն չենք ունենա այն արտահայտելու, այդ թվում՝ նաեւ Ձեր մատնանշած սահմանադրական հոդվածի համաձայն»:

Ակադեմիական քաղաքի գաղափարը մերժող համալսարանների պատասխաններից հետո ԵՊՀ-ն ուղարկեց հստակ որոշում. «Երեւանի պետական համալսարանը ներգրավված է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներում: Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, եւ այս տեսանկյունից Ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն: Ինչ վերաբերում է բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, պետք է նշել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մարտի 20-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է թեմայի մասին՝ ըստ էության անդրադառնալով թե՛ վարչապետի հայտարարությանը, թե՛ հավատարմագրման գործընթացին»:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս, երբ Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր, АrmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Բրյուսովը իր ուրույն տեղը կունենա բուհերի խոշորացման ծրագրում։ Ստացվում է, որ նախարարությունը հնարավորություն է տալիս բուհերին անել առաջարկ, սակայն գրեթե ոչ մի բուհ չունի ձեւավորված կարծիք եւ տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ։ Ո՛չ հստակ այո կա, ո՛չ էլ հստակ ոչ։ Հենց ապակողմնորոշվածությունն էլ մեր կրթական ոլորտի իրական մոլախոտերից մեկն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ Բորել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода