Iravunk.com | Անհետևանք չի մնալու. Ինչ գին կվճարի Հայաստանը «Միր» քարտերի դադարեցման հետեւանքով
Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքար Բագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունը Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyan Դիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ Վեհափառ Ովքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում են Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ) ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերից

Անհետևանք չի մնալու. Ինչ գին կվճարի Հայաստանը «Միր» քարտերի դադարեցման հետեւանքով

Տնտեսություն

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ Միայն ՎՏԲ–Հայաստան բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։ Նշենք, որ «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում այս համակարգը հայտնվել էր Միացյալ Նահանգների պատժամիջոցների թիրախում: 

Ի՞նչ հետեւանքներով է հղի «Միր» քարտերի դադարեցումը ՀՀ-ում, տնտեսական ի՞նչ լրացուցիչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ տնտեսությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանից, ով արձանագրեց հետեւյալը.

-«ՄԻՐ» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի արտահանողների, Հայաստանում ապրող ռելոկանտների համար, ինչպես նաև խնդրահարույց կդարձնի ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոցեսը՝ մինչդեռ արտասահմանյան փոխանցումների 70 տոկոսը դարձյալ ՌԴ-ից է: Ակնհայտ է, որ մեր հիմնական առևտրային գործընկերոջ հետ (որի հետ 50 տոկոսից ավելի մեր արտաքին առևտուրն ենք իրականացնում) տարբեր աշխարհաքաղաքական խաղերով, ճնշումներով պայմանավորված՝ փորձում են ինչ-որ անհասկանալի մանևրներ իրականացնել: Սա անհետևանք չի մնալու. ի վերջո, այն երկնիշ տնտեսական աճերով, որով գլուխ էին գովում 2022-2023 թվականներին, առյուծի բաժինը հենց այդ գործոնի ու ուղղության հաշվին էր: Թե ինչու են այժմ այսպես վարվում. շատ պարզ պատճառով, որովհետև այսօր իրենց քաղաքական խմբակի՝ իշխանության մնալու, իրենց նեղ անձնական շահերը հակադրված են պետական ու ազգային շահերին: 

Բայց, ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին ամենեւին էլ չի կիսում գործընկերոջ վերը նշված մտահոգությունը, քանի որ ըստ պատգամավորի.

-Որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ «Եվրանեսթում» մասնակցել է երկու նիստի և զեկույցների ժամանակ ՀՀ–ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների առումով, որին հայկական կողմը պատասխանել ու հիմնավորել է, որ նման բան չկա: ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նկատում է.

-«Միր» համակարգը միջազգային չէ, այն գործում է սահմանափակ թվով երկրներում, եւ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բանկային համակարգի մաս կազմող բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են: Այլ բան է, որ այն մասայականությունը, որ կար 1-2 տարի առաջ, այժմ չկա: Բայց այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական և մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, որոշումը կայացրել են բանկերը, ես ձեզ վստահեցնում եմ:



Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. Ամիրբեկով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода